💸 #ֆինանսաPAN Weekly (119)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե որտեղ է գտնվում երկրի ընդերքից դուրս գտնվող մոտ 200,000 տոննա ոսկին. դրա ամենախոշոր բաժինը՝ 44%, զարդի տեսքով է, իսկ արդյունաբերության (էլեկտրոնիկա, ատամնբուժություն…) մեջ կիրառվող ոսկու բաժինն ընդամենը 17% է՝ https://lav.pan.am/ig43
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Շատերը սկսել են ամանորյա առևտուրն ավանդական մեթոդով՝ սկզբից զեյթունը, խտացրած կաթն ու մյուս չփչացող ուտելիքները, վերջում բուդն ու պանրեղենը, մինչ Հայաստանում ամեն 4.5-րդ մարդն աղքատ է։ Ամենաաղքատը Շիրակի մարզն է 43% ցուցանիշով։ Հայաստանում աղքատ չես համարվում, եթե ամսական սպառումդ գերազանցում է 53,420 դրամը։ Տվյալները նաև փաստում են, որ ընտանիքի անդամների քանակի աճին զուգահեռ աճում է նաև աղքատության մակարդակը, օրինակ՝ 2 անդամ ունեցող ընտանիքներում այն 8.9% է, իսկ 5 անդամ ունեցողներում՝ 25.8%: Աղքատության մակարդակն ուղիղ կապ ունի նաև կրթվածության հետ՝ տարրական և ավելի ցածր կրթություն ունեցողների մոտ այն ամենաբարձրն է… Չենք կարող փաստել միայն՝ նախորդ տարվա համեմատ աղքատության մակարդակը նվազել է, թե` աճել, քանի որ փոխվել է հաշվարկի մեթոդաբանությունն ու ներկայիս ցուցանիշը համադրելի չէ նախորդների հետ՝ https://tinyurl.com/3dcb4zyx
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
🧐 Շվեյցարիան, որը միլիարդատերերի թվով աշխարհում 8-րդն է, մերժել է հարուստների ժառանգության վրա 50% հարկ սահմանելու նախագիծը. մինչ որոշումը մի շարք հարուստ ընտանիքներ սկսել էին իրավաբանների հետ փաստաթղթեր պատրաստել՝ երկիրը լքելու համար՝ https://tinyurl.com/4c78hc5p
🧠 AI բումը Nvidia-ին դարձրել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը, սակայն ներդրողներին խորհուրդ չի տրվում միայն վերջինիս վրա կենտրոնանալ․ հիշեք նաև Palantir Technologies և Micron Technology-ին, որոնց բաժնետոմսերը մեկ տարում աճել են ավելի քան 140%-ով՝ https://tinyurl.com/yufmsyy2
🛢️ Rich Dad Poor Dad գրքի հեղինակ և հայտնի ներդրող Ռոբերտ Կիյոսակին էլ խորհուրդ է տալիս ներդրում կատարել նավթի ու գազի մեջ՝ գնելով ոլորտի ընկերությունների բաժնետոմսերը. ըստ նրա՝ AI-ն ապագայում էլեկտրաէներգիայի մեծ պահանջարկ է ստեղծելու, ինչի արդյունքում էներգակիրների բաժնետոմսերը մեծ աճ կունենան՝ https://tinyurl.com/48h9zp4t
🧑💼 Միայն ԱՄՆ-ում այս տարի 1 մլն աշխատակից է կրճատվել, բայց նրանց մոտ 5%-ը, հիմնականում՝ ֆինանսների ու մանրածախ ոլորտից, միջինում 15 ամիս հետո հետ են կանչվում աշխատանքի. այս տերմինն արդեն անուն ունի՝ boomerang աշխատողներ՝ https://tinyurl.com/255sys29
🛍️ Սև ուրբաթին առցանց գնումների ծավալը գերազանցել է խանութներում գնումներինը, իսկ ընդհանուր գնումների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 5%-ով. Եվրոպայում զեղչային խառնաշփոթը որոշ չափով հարամ են արել Amazon-ի Գերմանիայի պահեստի ու Իսպանիայում Zara-ի աշխատակիցների բողոքի ակցիաները՝ https://tinyurl.com/hy5cnkz8
🤳 Ու չնայած ձեր շրջապատում ամեն երկրորդը վաղուց վերջին սերնդի iPhone ունի, Apple-ը վերջին 14 տարվա մեջ առաջին անգամ առաջ է անցել Samsung-ից վաճառքի ծավալներով, ու, ըստ կանխատեսումների, մինչև տարեվերջ նրա մասնաբաժինը շուկայում կհասնի 19.4%-ի՝ https://tinyurl.com/25sh5fmv
🤿 180%-ով աճել են «բարդ» խարդախությունները, ինչին հատկապես նպաստել է AI-ը՝ deepfake-երի շնորհիվ. ընդ որում, խարդախությունները զարգանում են ավելի արագ, քան դրանց պաշտպանական համակարգերը՝ https://tinyurl.com/rs3w7j8a
👛 Իսկ թվային դրամապանակներն արդեն առաջ են անցնում քարտերից, 2025-ին դրանցով ավելի շատ գործարքներ են կատարվել. ի դեպ, թվային դրամապանակները նաև մեծ ծավալներով տվյալներ են հավաքում, իսկ AI-ի հետ համակցելու շնորհիվ կարող են ստեղծել անհատականացված առաջարկներ՝ https://tinyurl.com/572fvjmv
💳 Visa-ն էլ սկսում է գործակցել Aquanow-ի հետ, ինչի շնորհիվ ֆինանսական հաստատությունները կկարողանան օգտագործել stablecoin-ները (օրինակ՝ USDC) վճարումների վերջնահաշվարկն ապահովելու համար՝ https://tinyurl.com/27bwp54p
📉 Ամիսը վատ է սկսել Bitcoin-ի համար, ու հենց առաջին օրն ակտիվի գինը 8% ընկել է՝ մինչև $84,000. պատճառներից մեկը հուլիսից ի վեր շատ վաճառողների ու քիչ գնորդների առկայությունն է, ինչի արդյունքում շուկայում մեծ վաճառքները միանգամից ազդում են գնի վրա՝ https://tinyurl.com/djnzkrxa
🪙 Ուզբեկստանը 2026-ից կթույլատրի stablecoin-ներով վճարումները՝ դեռևս միակ հատուկ վերահսկողությամբ ու արգելելով անանունությունը. թույլատրվելու են նաև թոքենացված բաժնետոմսերի ու պարտատոմսերի թողարկումը՝ https://tinyurl.com/2jxb5c5a
⛔ Իսկ Չինաստանը հաստատել է, որ բոլոր կրիպտոարժույթները, այդ թվում՝ stablecoin-ները, անօրինական են և չունեն որևէ իրավական կարգավիճակ. ԿԲ-ն պետական մարմիններին հորդորել է ուժեղացնել վերահսկողությունը՝ կանխելու անօրինական կրիպտո-ակտիվությունը՝ https://tinyurl.com/58dkhaaj
🎥 Վերջում բոնուս. վարքագծային տնտեսագիտությունը բացատրում է, թե ինչպես կարող են ձեր միտքն ու լեզվամտածողությունն ազդել խնայելու և ներդրումներ կատարելու վարքի վրա, ու ինչպես է ներկա ժամանակաձևով խոսքը ձեզ ավելի հակված դարձնում խնայողություն կատարելուն՝ https://tinyurl.com/mp854ymn
🤟 Եվ հիշեք՝ պետք չէ վախենալ մեծ ծախսերից, պետք է վախենալ փոքր եկամուտներից~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N118)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan