💸 #ֆինանսաPAN (12)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհում տների գների փոփոխությունը, որի ռեալ ցուցանիշը վերջին 12 տարվա մեջ առաջին անգամ աշխարհի մակարդակով 2%-ով նվազել է․ Մանրամասն՝ https://tinyurl.com/rz7myu6b և https://tinyurl.com/3wyc756h
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ.
Սոցապ նախարարության կողմից ստեղծվել է թափուր աշխատատեղերի միասնական բազա՝ արցախցիների աշխատանք գտնելու գործընթացն ավելի սահուն կազմակերպելու համար` https://tinyurl.com/s3f3n2cr
Այս ընթացքում ՀՀ դրամը սկսել է արագ տեմպերով արժեզրկվել, ու հոկտեմբերի 4-ին $1-ի դիմաց միջին փոխարժեքը հասել է մինչև 429.1 դրամի՝ սեպտեմբերի 27-ի համեմատ թանկանալով մոտ 42 դրամով: Ու չնայած տնտեսագետներն ասում են, որ դոլարի թանկացումը խուճապի արդյունք է, այն սկսել է նվազել միայն այն ժամանակ, երբ ԿԲ-ն հայտարարել է, որ իր բոլոր գործիքներով կմիջամտի ու արտարժույթի շուկայում գործառնություններ կիրականանցնի՝ https://tinyurl.com/bxfhcf3n
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
💵 Ռուբլին էլ ռեկորդային արժեզրկվել է ու գերազանցել օգոստոսի շեմը՝ հասնելով $1-ի նկատմամբ 100.25-ի. ի տարբերություն մեր ԿԲ-ի, ՌԴ ԿԲ ձեռնարկած մոնետար միջոցներն իրենց սպառել են ու չեն ազդում կուրսի վրա՝ https://tinyurl.com/4yw94h45
📉 Արժեզրկումներից անմասն չի մնացել նաև Tech ոլորտը, որի բաժնետոմսերի գները շարունակում են իջնել, ինչի արդյունքում NASDAQ ինդեքսը (որի մեջ մտնում են Airbnb-ի և Amazon-ի բաժնետոմսերը) գտնվում է վերջին 5 ամսվա ամենացածր մակարդակում` https://tinyurl.com/4cpzs7rv
⏳️ Եթե ստաբիլ եկամուտ ունեք ու չեք խնայում «թոշակի տարիքի» համար, հիշեք, որ 50-ից հետո ուշ է լինելու. Իսկ եթե արդեն 50-ին մոտ եք ու դեռ չունեք խնայողություններ, կարող եք հետևել ավելի «համեստ» կյանքի անցնելու խորհուրդներին՝ https://tinyurl.com/49ffzm6t
💰 Ֆինանսների էքսպերտ Ռաշել Քրուզը կիսվում է խնայելու վերաբերյալ 8 օգտակար tip-երով՝ շշալցված ջուր չգնելուց մինչև պարտքի ժամկետից շուտ մարում և ժամանակին առողջության ստուգումների կատարում՝ https://tinyurl.com/3fsmbufr
🇦🇲 2023-ին հրապարակված տնտեսական ազատության ցուցանիշներով 165 երկրի թոփ եռյակում են Սինգապուրը, Հոնկոնգն ու Շվեյցարիան, իսկ Հայաստանը գտնվում է 33-րդ տեղում՝ 10-ից 7.58 միավորով՝ https://tinyurl.com/bdz5r4jj
💳 Կիբերռիսկերը զսպելու համար Visa-ն գործակցություն է սկսել Expel-ի հետ, որը մինչև գլոբալ կիրառություն ունենալը դեռևս կիրառվելու է միայն ԱՄՆ-ի և Կանադայի հաճախորդերի համար՝ https://tinyurl.com/4r7kvr3c
🚘 MasterCard-ի հետ գործակցության շնորհիվ Գերմանիայում Mercedes-Benz-ը ոչ միայն ավտոմեքենա է, այլև վճարային գործիք՝ անմիջապես մեքենայից հնարավոր է մատնահետքով վճարումներ կատարել վառելիքի լցակայաններում՝ https://tinyurl.com/ms4xww9s
🏦 Lատվիայի ԿԲ-ն էլ ֆինտեխ ընկերությունների զարգացման հեռանկարում ստեղծել է «Նորարարական հաբ», որտեղ 70-ից ավելի խորհրդատու օգնելու են ֆինտեխ ընկերություններին համապատասխան կարգավորման ոլորտին բավարարելու ու նախալիցենզավորման պրոցեսին պատրաստվելու համար՝ https://tinyurl.com/arrfnce8
⚖️ Իսկ Google-ի դեմ վարույթ է սկսել Վաշինգտոնի դատարանը. ըստ «մեղադրանքի», Google-ի մենաշնորհային քաղաքականությունը չարաշահում է իր դիրքերը հատկապես «փնտրող և գովազդող գործիքների» կիրառման ոլորտում՝ https://tinyurl.com/2srru4v8
🧾 Կրիպտո խոշորագույն բորսաներից Coinbase-ը կրիպտոշուկայի դրախտ համարվող Սինգապուրում դարձել է շուկայի լիարժեք «խաղացող»՝ մոնետար մարմնի կողմից ստանալով լիցենզիա; սա մեծ հնարավորություն է Coinbase-ի համար, որովհետև Սինգապուրում բնակչության 25%-ի կարծիքով ֆինանսների ապագան հենց կրիպտոշուկայում է՝ https://tinyurl.com/jxw2v8fk
🗓 Ֆինանսական շուկաներում որպես Uptober հայտնի հոկտեմբերը, ըստ կանխատեսումների, խոստանում է բարենպաստ լինել. խորհուրդ է տրվում գնել հատկապես THORChain, Meme Kombat, Bitcoin SV, TG.Casino և Polygon կրիպտոները, որոնց համար գների աճ է կանխատեսվում՝ https://tinyurl.com/4ek5ka4f
🆕️ Շվեյցարական UBS բանկն էլ տոկենիզացված դրամական շուկայի ֆոնդ է ստեղծել, որտեղ Etherium-ի վրա «խելացի պայմանագիր» (smart contract) օգտագործելով կարող է կատարել ֆոնդի փայերի ձեռքբերում և մարում՝ https://tinyurl.com/bddr7est
🎥 Վերջում՝ բոնուս. աշխատանքում գերզբաղվածության միֆերի, դրա բացասական հետևանքների ու ձեր կյանքի որակի վրա ազդեցության մասին՝ https://tinyurl.com/3n3m3nrb
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք` գինը այն է, ինչ դուք վճարում եք, իսկ արժեքը՝ ինչ ստանում եք ~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N11)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan