💸 #ֆինանսաPAN Weekly (122)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե ինչպես է հարստությունը բաշխված ամբողջ աշխարհում. չափահաս բնակչության 1.6%-ին բաժին է ընկնում համաշխարհային հարստության կեսը, իսկ 82%-ին՝ ընդամենը 12.7% հարստություն՝ https://lav.pan.am/ig46
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Նոր տարի, նոր ծախսեր, նոր վարկեր ու հարկեր։ Եթե դեկտեմբերի աշխատավարձն արդեն ստացել եք, նկատած կլինեք, որ այն 4800-10,800 դրամով ավելի քիչ է․ պատճառը 2026-ից գործող առողջության համընդհանուր ապահովագրությունն է, որի համար 200,001 դրամ և ավելի ստացող բոլոր աշխատողները պետք է վճարեն։ Չնայած ապահովագրական ծածկույթը դեռ հստակ չէ, ապահովագրական հիմնադրամն էլ դեռ չի ձևավորվել, գործատուներն արդեն արել են պահումները, որոնք փոխանցվելու են հիմնադրամին. որպեսզի աշխատակցի վրա բեռը մեծ չլինի, նվազեցվել է «Զինապահ հիմնադրամին» վճարվող գումարը՝ դառնալով 1000 դրամ (միայն 1 մլն դրամ և ավելի ստացողները կշարունակեն վճարել 15,000 դրամ)։ Քանի որ համակարգը դեռ նոր է գործարկվում ու կարգավորող օրենքը նախագծային փուլում է, առաջարկում ենք ծանոթանալ նաև համակարգի շուրջ ամենաշատ հնչող հարցերին ու դրանց պատասխաններին՝ https://tinyurl.com/2s4d8ceu
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
🥇 Մասկի կարողությունը հասել է $749 մլրդ-ի՝ նրան դարձնելով պատմության ամենահարուստ մարդը. այժմ նա մոտ $500 մլրդ-ով հարուստ է աշխարհի երկրորդ ամենահարուստ Լարի Փեյջից։ Սա աննախադեպ ճեղքվածք է միլիարդատերերի ցուցակում՝ https://tinyurl.com/2m8cxkhs ՞
📊 OpenAI-ը պատրաստվում է ներգրավել $100 մլրդ-ի ֆինանսավորում, որը նախատեսվում է ուղղել AI-ի զարգացման նոր՝ «կապիտալատար» փուլի համար՝ սեփական չիպերի ստեղծում ու տվյալների հսկայական կենտրոնների կառուցում՝ https://tinyurl.com/2s3f546x
📽️ Netflix-ն էլ վերաֆինանսավորել է Warner Bros-ի ձեռքբերման համար վերցված $59 մլրդ-անոց վարկի մի մասը՝ փոխարինելով այն ավելի էժան և երկարաժամկետ պարտքով. սա վկայում է Netflix-ի վճռականության մասին՝ ավարտին հասցնելու խոշոր գործարքը և ամրապնդելու իր դիրքերը մեդիաշուկայում՝ https://tinyurl.com/4xej66tf
⚛️ Ճապոնիան հաստատել է աշխարհի ամենամեծ ատոմակայանի վերագործարկման որոշումը, որն ավելի քան մեկ տասնամյակ անգործության էր մատնված Ֆուկուսիմայի միջուկային աղետից հետո. մինչև վթարն ատոմակայաններն ապահովում էին երկրի էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը՝ https://tinyurl.com/ye9mzxu2
🤖 Tesla-ն արագ տեմպերով ընդլայնում է Robotaxi-ն Կալիֆոռնիայում. ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ավելի քան 1600 մեքենա է գրանցվել, բայց, ի տարբերություն մրցակիցների, Robotaxi-ն դեռ վարորդներով է, քանի որ Tesla-ն չունի առանց վարորդի վարելու թույլտվություն՝ https://tinyurl.com/2eskbmfr
🚪 Իսկ Zara-ն վերջին 1 տարում 60 խանութ է փակել. ընկերության պարզաբանմամբ՝ փոքր սրահները փակվում են ավելի մեծ ու տեխնոլոգիապես հագեցած տարածքներով փոխարինվելու համար, ու մինչ ձեր ապրանքը դժգոհությամբ վերադարձ եք անում, նոր սրահներում կլինեն ինքնսպասարկվող վերադարձի կետեր՝ https://tinyurl.com/yndhj56h
🏎️ Ֆրանսիայում Porsche-ի և Lamborghini-ի դիլերները կրիպտոարժույթով վճարումներ կընդունեն. մեքենաները հնարավոր կլինի գնել անմիջապես Web3 դրամապանակներից՝ https://tinyurl.com/2h4vnszk
💳 2026-ի մարտից Մեծ Բրիտանիայում անհպում վճարումների £100 միասնական սահմանաչափը կվերացվի. ֆինանսական վերահսկողության մարմինը որոշել է բանկերին տալ ազատություն՝ ինքնուրույն սահմանելու իրենց սահմանաչափերը՝ https://tinyurl.com/3n7av7ee
💸 Visa-ն և Mastercard-ը մի շարք նոր գործակցությունների շրջանակում մեծացնում են էլ․դրամապանակների հասանելիությունը. հիմնական վտանգը եվրոպական բանկերի դրամապանակներն են, որոնք գումարը փոխանցում են անմիջապես բանկային հաշվից հաշիվ՝ խուսափելով Visa-ի և Mastercard-ի միջնորդավճարներից՝ https://tinyurl.com/3m5wacn8
🥷 Կրիպտո օգտատերը կորցրել է $50 մլն. նա $50 «թեստային» փոխանցում է արել ստացողին ու րոպեների ընթացքում հաքերների կողմից ստեղծվել է իրական հասցեին շատ նման հասցե ու զոհին ուղարկվել է չնչին քանակությամբ գումար։ Վերջինս պատճենել է այն և ուղարկել մնացած $49,999,950-ը՝ https://tinyurl.com/9xr32kxh
🇰🇵 Բայց կրիպտո գողությունների ցուցանիշով Հյուսիսային Կորեայի հետ մրցել չի լինում. նախորդ տարվա $1,3 մլրդ ցուցանիշն այս տարի աճել է՝ հասնելով $2 մլրդ-ի. այսպիսով՝ երկրին բաժին է ընկնում համաշխարհային կրիպո գողությունների կեսից ավելին՝ https://tinyurl.com/339bkmp6
🪙 Ռուսաստանի ԿԲ-ն նախատեսում է կրիպտոարժույթների շուկան բացել հանրության համար. մինչ այժմ օրինական գործարքներ կարող էին անել միայն ₽100 մլն և ավելի ակտիվներ ունեցող ներդրողները, այժմ շուկա կարող են մտնել նաև «շարքային» ներդրողները՝ https://tinyurl.com/4vsdktcr
🎥 Վերջում՝ բոնուս. ովքեր են մտածել պարտքով տված գումարի դիմաց ավելի շատ գումար վերցնել, ինչպես «տոկոսը» տնտեսությունը վերածեց անվերջ վարկերի շղթայի ու ինչու են դրանք դարձել «ապագայի հարկը»` https://tinyurl.com/4u478pta
🤟 Եվ հիշեք՝ ֆինանսական անկախությունն այն է, երբ չեք նյարդայնանում սուպերմարկետի ամեն օր փոփոխվող գներից~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N121)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan