💸 #ֆինանսաPAN Weekly (123)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհի նավթային պաշարների բաշխումը. ամենամեծ ծավալով նավթը՝ համաշխարհային նավթի պաշարի մոտ 19%-ը, տիրապետում է Վենեսուելան՝ 303 մլրդ բարել՝ https://lav.pan.am/ig47
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Նոր տարին նոր պլաններով սկսելուց առաջ հիշենք հին տարվա անիմաստ ծախսերը: Բայց ամենավատն այն է, որ մեր չափահաս բնակչության միայն 28%-ն է կարողանում պարզ տոկոս հաշվել, որն իրականում պարզ բազմապատկման գործողություն է… իսկ Հայաստանում հիմնական վարկառու տարիքի (18-63 տ.) բնակչության մոտ կեսը (գրեթե 900,000 քաղաքացի) վարկ ունի: Կարծում ենք՝ խնդիրը տոկոսը կիրառելու հմտությունների մեջ է: Հայաստանում ֆինանսական կարողությունների ընդհանուր մակարդակն աճել է, սակայն սա պայմանավորված է ոչ թե ֆինանսական գիտելիքների զարգացմամբ, այլ ֆինանսական ծառայությունների օգտագործման ծավալների մեծացմամբ (բանկերի մոբայլ հավելվածներ, թվային դրամապանակներ և այլն…), մինչդեռ ֆինանսական գիտելիքների զարգացումը հետ է մնում։
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
💎 2025-ը դարձել է աննախադեպ տարի 500 ամենահարուստ մարդկանց համար՝ նրանց ընդհանուր կարողությունն աճել է ռեկորդային՝ $2.2 տրլն-ով. ամենաշատը հարստացել է Մասկը՝ $190,3 մլրդ-ով՝ https://tinyurl.com/yb9r8uck
🛢️ 2026-ի առաջին շաբաթն Ուոլ Սթրիթում ևս նշանավորվել է աճով. Վենեսուելայում Մադուրոյի գերեվարումն ու երկրի նավթային ոլորտը վերահսկելու Թրամփի ծրագրի արդյունքում նավթի և էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ թանկացել են՝ https://tinyurl.com/2w9wwmv4
🧽 2025-ին փողերի լվացման, պատժամիջոցների խախտման ու ֆինանսական հանցագործությունների համար ԱՄՆ-ի սահմանած տուգանքները 61%-ով պակաս են նախորդ տարվանից. սա համընկնում է Թրամփի վարչակազմի՝ բիզնեսի համար ավելի բարենպաստ միջավայր ստեղծելուն ուղղված քաղաքականության հետ՝ https://tinyurl.com/mv4p8up6
🛍️ TikTok-ն այժմ պաշտոնապես հանդիսանում է առևտրային հարթակ ու մի շարք խոշոր բրենդներ, ինչպիսիք են Samsung-ը, Disney-ը, Ralph Lauren-ն արդեն միացել են TikTok Shop-ին. միայն «Սև ուրբաթից» մինչև «Կիբեր երկուշաբթի» հավելվածն ապահովել է ավելի քան $500 մլն-ի վաճառք՝ https://tinyurl.com/543rkzj9
🥤 Մինչ դուք նոր տարվա հերթերի մեջ սպասում էիք, որ բլոկով կոլայի QR-ները հատ-հատ սքան անեն, Մեքսիկայի Մեքսիկալի քաղաքն Ամանորն առանց Coca-Cola է անցկացրել, երբ նախագահը հորդորել է խուսափել շաքար պարունակող ըմպելիքների գովազդից հանրային միջոցառումների ժամանակ, որոնց երեխաներ են մասնակցում՝ https://tinyurl.com/nnh9s5ph
🚗 Tesla-ն առաջին անգամ վաճառքի ծավալներով զիջել է իր առաջատար դիրքը չինական BYD-ին (Tesla՝ 1,64 մլն, BYD՝ 2,26 մլն). անկումը պայմանավորված էր ԱՄՆ-ում պետական սուբսիդիաների չեղարկմամբ, Մասկի քաղաքական կողմնորոշման նկատմամբ սպառողների դժգոհությամբ և մատչելի մոդելների բացակայությամբ՝ https://tinyurl.com/mr2wyytv
📈 Ըստ վերլուծաբանների՝ 2026-ը Ethereum-ի համար դառնալու է կառուցվածքային փոփոխությունների տարի. եթե նախկինում ակտիվի աճը պայմանավորված էր առևտրային ցիկլերով, ապա այժմ այն դառնալու է կրիպտո-նեոբանկերի հիմնական շարժիչ ուժը՝ https://tinyurl.com/552jmauh
💳 Իսկ Visa ցանցին միացած կրիպտո-քարտերով կատարված ծախսերն անցած տարում աճել են 525%-ով. գրեթե բոլոր գործարքները կատարվել են USDT և USDC սթեյբլքոիններով, որը թույլ է տալիս օգտատերերին խուսափել կրիպտոյի կուրսերի տատանողականությունից՝ https://tinyurl.com/nhrdbh4p
🔓 2026-ին ֆինտեխում հաջորդ մեծ թռիչքը լինելու է agentic AI-ը, բայց ոչ փակ համակարգերում. OpenAI-ը, Anthropic-ը և Block-ը Linux Foundation-ի հետ ստեղծել են Agentic AI Foundation, որի նպատակը բաց ստանդարտների ձևավորումն է, որպեսզի AI-ագենտները կարողանան աշխատել տարբեր ֆինանսական հարթակների միջև՝ https://tinyurl.com/yy9jucwp
🪙 Ճապոնիան էլ նպատակ ունի 2026-ը դարձնել թվային տնտեսության տարի, ու կառավարությունն առաջարկում է այն ինտեգրել ֆոնդային բորսաներում. նպատակը պարզ է՝ կրիպտոն չպետք է գործի ֆինանսական համակարգից դուրս, այլ պետք է լինի նույն կանոններով ու ներդրողների պաշտպանությամբ, ինչ արժեթղթերը՝ https://tinyurl.com/ystdr5y3
👛 Կրիպտոֆոնդերը 2025-ին ներգրավել են $47.2 մլրդ, սակայն Bitcoin-ի դերը շուկայում թուլացել է. ներդրողների հիմնական ուշադրությունը տեղափոխվել է Ethereum-ի, XRP-ի և Solana-ի վրա, որոնք գրանցել են եռանիշ աճ՝ https://tinyurl.com/5n8yhkus
🕶️ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Վենեսուելան մոտ 600,000 Bitcoin ունի, որի մի մասը գոյացել է 2018-ի մոտ 73 տոննա ոսկու վաճառքից. կա նաև պնդում, որ Վենեսուելայի նավթի վաճառքի վճարումների զգալի մասը կատարվել է USDT-ով, որը հետագայում փոխարկվել է Bitcoin-ի՝ https://tinyurl.com/339uek2s
🎥 Վերջում՝ բոնուս. ինչպե՞ս է որոշվում բաժնետոմսի գինը, ինչո՞ւ են դրանք թանկանում կամ էժանանում, ու ինչպե՞ս կարող են դրանք գնվել կամ վաճառվել բրոքերների կողմից ֆոնդային շուկաներում՝ https://tinyurl.com/4pwmxue2
🤟 Եվ հիշեք՝ փողը լռություն է սիրում, իսկ պարտքը՝ notification-ներ~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N122)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan