💸 #ֆինանսաPAN Weekly (124)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե ուր էին ուղղվում նավթային արտահանումները նախկինում. Չինաստանը եղել է Վենեսուելայի նավթի հիմնական ուղղությունը (արտահանման մոտ 70%՝ $50 մլրդ-ը վերջին տասնամյակում)։ https://lav.pan.am/ig48
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Դուք օգտվում բանկերի բոլոր ակցիաներից ու ամեն անգամ նոր քարտ վերցնում, ձեր դրամապանակում այլևս տեղ չկա, չեք հիշում՝ որն ինչի համար էր, այժմ էլ նոր գայթակղություն։ Arca քարտերով անկանխիկ վճարումների դեպքում 2% քեշբեքը դրամապանակում ևս մեկ քարտ կավելացնի: Քեշբեքը փոխանցվելու է ինքնաշխատ՝ մինչև հաջորդ ամսվա 25-ը, սակայն նկատի ունեցեք, որ այն գործում է միայն 1000 դրամ և ավելի գործարքների դեպքում ու չի կարող գերազանցել ամսական 60,000 դրամը (այս թվին կարող եք հասնել 3 մլն առևտրի դեպքում)։ Քեշբեք չեք ստանա կոմունալների, բանկային ծառայությունների կամ բյուջե ուղղված վճարումների և խաղատներում վճարումների դեպքում։
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
🏅 Ոսկին հասել է նոր ռեկորդի՝ անցնելով $4600-ը մեկ ունցիայի դիմաց. պատճառներն են Իրանի և Վենեսուելայի շուրջ լարվածությունն ու ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելի հարցով քննությունը՝ https://tinyurl.com/ynw67ybx
🎁 Հունվարն ամենածախսատար ամիսն է բարեգործական խանութների համար. մեծ ծավալի «անպետք» նվիրատվություններ են ստացվում, որոնք նվիրաբերողների` Ամանորին ստացված անպետք նվերներն են կամ տարիներ շարունակ կուտակված` չօգտագործվող իրերից ազատվելու արդյունքում առաջացած ապրանքները` https://tinyurl.com/2rnyna33
🪖 Իրանում առևտրականները, որոնք պատմականորեն աջակցել են Իսլամական հեղափոխությանը, դարձել են հակակառավարական բողոքների շարժիչ ուժ, իսկ արժույթի կտրուկ արժեզրկումը և բարձր գնաճն ավելի են խորացրել դժգոհությունները. Թեհրանի Մեծ բազարում մի շարք խանութներ ուղղակի փակված են՝ https://tinyurl.com/nbz6mpna
🛢️ Թրամփն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կսահմանի Իրանի հետ առևտուր իրականացնող ցանկացած երկրի դեմ՝ ի պատասխան Իրանում բողոքների բռնի ճնշմանը. Չինաստանը, որը 2024-ին գնել է Իրանի արտահանված նավթի 77%-ը, սպառնացել է պատասխան քայլերով՝ https://tinyurl.com/5ymfwb8a
🤝 Իսկ ԵՄ-ի հետ Չինաստանը համաձայնության է եկել չինական էլ.մեքենաների ներմուծման շուրջ. մինչ մեքենաների ներմուծումը Չինաստանը պետք է ներկայացնի նվազագույն գնառաջարկներ ու տեխնիկական բնութագրեր, ու միայն ԵՄ հավանությունից հետո դրանք կարող են ներմուծվել՝ https://tinyurl.com/4k2ejcs4
🎤 ԱՄՆ-ն էլ պատրաստվում է Կալիֆոռնիայում բնակվող և $1 մլրդ+ կարողություն ունեցողների վրա 5% հարկ սահմանել. մի շարք մեծահարուստներ (Google-ի, Oracle-ի հիմնադիրները) պլանավորում են տեղափոխվել այլ նահանգներ։ Հայկական շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչներ հայտնել են, որ չեն պլանավորում լքել Լոսը՝ https://tinyurl.com/3e5zh4p8
🏷️ Մինչ դուք + եք դնում ապրանքի գին հարցնելու համար, իսկ վաճառողները համառորեն անձնական նամակով են պատասխանում, Walmart-ի և Google-ի համագործակցության արդյունքում գնորդները կկարողանան Gemini AI օգնականի միջոցով ավելի հեշտ որոնել և գնումներ անել Walmart-ից՝ https://tinyurl.com/ynredszx
🧠 PayPal-ն էլ Microsoft-ի հետ է գործակցում իր վճարային տեխնոլոգիան Copilot հարթակում ինտեգրելու համար. սա թույլ կտա օգտատերերին որոնել, ընտրել և վճարել ապրանքների համար՝ առանց Copilot-ից դուրս գալու՝ https://tinyurl.com/4czs95sj
🇹🇷 Revolut-ը բանակցում է թուրքական FUPS նեոբանկը ձեռք բերելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ընկերությանը մուտք գործել երկրի շուկա. սա ընկերության միջազգային ընդլայնման ռազմավարության մաս է` «մինչև 2027-ի կեսը 100 մլն հաճախորդ» թիրախով՝ https://tinyurl.com/4jrry9hs
🔏 Դուբայում արգելվել է է privacy թոքենների առևտուրը բորսաներում. այնուամենայնիվ, քաղաքացիները կարող են շարունակել դրանք պահել սեփական դրամապանակներում՝ https://tinyurl.com/48jtf7vu
💸 2025-ին Ռուսաստանն ու Իրանը, որպես պատժամիջոցներից խուսափելու միջոց, մեծ ծավալներով կրիպտո են օգտագործում. արդյունքում պատժամիջոցների տակ գտնվող երկրների կողմից ստացված կրիպտոյի ծավալն ութնապատկվել է՝ https://tinyurl.com/nhbr7d8u
👮 Իսկ Ֆրանսիայում հարկային գործակալը մարդկանց անձնական տվյալներ է վաճառել, որոնք օգտագործվել են ֆիզիկական հարձակումների ու կրիպտո-գոծողությունների համար. նա խոստովանել է մեղքը, բայց պնդում է, որ չի գիտակցել գնորդների ծրագրերը՝ https://tinyurl.com/3fm67efd
🎥 Վերջում բոնուս IKEA-ի ֆենոմենի մասին. ինչպես և ինչու շվեդական ընդամենը 5000 բնակիչ ունեցող քաղաքում բացված խանութը դարձավ այդքան հայտնի ու մտավ միլիոնավոր մարդկանց կենսակերպ՝ https://tinyurl.com/jyxz8a73
🤟 Եվ հիշեք՝ «ես այս ամսվանից կսկսեմ խնայել»-ը մեր՝ ֆինանսները կառավարելու ազգային խորհրդանիշն է ~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N123)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan