#ֆինանսաPAN
Yesterday

💸 #ֆինանսաPAN Weekly (125)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք տուրիզմից ամենաշատ եկամուտ ստացած երկրները. 2024-ին ոլորտից համաշխարհային եկամուտը հասել է $1.7 տրլն-ի, ինչը 14%-ով ավելի է նախահամաճարակային ժամանակաշրջանի եկամտից` https://lav.pan.am/ig49


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Shtap gumar, Արագ վարկեր 1 օրում, Վարկեր առանց անձնագրի, և հարյուրավոր նմանատիպ գովազգներ կարող եք հանդիպել սոցիալական հարթակներում, շքամուտքի դռներին փակցված հայտարարություններում, ու բոլորը՝ վարկային կազմակերպությունների անվան տակ: Իրականում նման «արագ գումարների» հետևում միշտ տարօրինակ մեխանիզմներ են. օրինակ՝ ձեզ համոզում են խանութից ապառիկով տեխնիկա գնել, որից անմիջապես հետո այն վաճառում են երկրորդային շուկայում, գումարի մի մասը տալիս են ձեզ, մյուսը՝ իրենց, ու ստիպված եք լինում մի քանի տարի ամբողջ գումարի չափով ապառիկ փակել, երբեմն՝ մի քանի տասնյակ տոկոսով (սա սցենարներից միայն մեկն է): ԿԲ-ն հրապարակել է կազմակերպությունների ցանկը, որոնք առանց լիցենզիայի ֆինանսական ծառայություններ են առաջարկում. ամեն դեպքում, այն կարող է ամբողջական չլինել, այնպես որ խորհուրդ ենք տալիս մինչև ինչ-որ անծանոթ կազմակերպության ծառայությունից օգտվելն ամպայման ստուգել ԿԲ կայքում լիզենցիայի առկայությունը՝ https://tinyurl.com/2bpt6ee8


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

🧑‍⚖️ Մասկը OpenAI-ից և Microsoft-ից մոտ $134 մլրդ է պահանջում՝ պնդելով, որ ընկերություններն իր ներդրումների ու հեղինակության շնորհիվ են «ոտքի կանգնել» ստարտափային փուլում և շահույթ ստացել՝ https://tinyurl.com/nvyyatxn

❤️‍🩹  Ռուսաստանում էլ բանկերն այս տարի արդեն հասցրել են մոտ 2-3 մլն քարտ և հաշիվներ արգելափակել՝ խարդախության դեմ պայքարի շրջանակում`https://tinyurl.com/2s4cd57c

🤑  Իսկ ԱՄՆ պետպարտքը $38 տրլն է (պարտք/ՀՆԱ՝ 125%), որը տարեկան գրեթե $1 տրլն տոկոսների մարում է պահանջում. եթե միտումը շարունակվի, ապա առողջապահությունը, պաշտպանությունը և այլ առաջնահերթ ոլորտներ ֆինանսավորելու հնարավորությունները կարող են սահմանափակվել՝ https://tinyurl.com/4m6zdcsn

…տնտեսությունից

💰  Հայաստանում 2025-ի վերջին պետական պարտքը $14.5 մլրդ է կազմել. ի տարբերություն ԱՄՆ-ի՝ մեզ մոտ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն անհամեմատ փոքր է՝ մոտ 48%. այնուամենայնիվ, անցած տարի պարտքը 13% աճել է, ու 2026-ին ևս աճ է սպասվում՝ https://tinyurl.com/x8zhcsb2

🪙  Սաուդյան Արաբիան հայտարարել է Սուդանից ոսկու ձուլակտորների գնման մասին. գործընկերության նպատակն է օրինականացնել Սուդանից արտահանումներն ու նվազեցնել մաքսանենգությունը. սա նաև մարտահրավեր է ոսկու առևտրի գործում Դուբայի երկարամյա գերիշխանության համար՝ https://tinyurl.com/yeyk6xtz

🛢️  ԱՄՆ ճնշման և Վենեսուելայի նավթային հոսքերի կտրուկ կրճատման հետևանքով Չինաստանը, որպես այլընտրանք, դիտարկում է կանադական նավթը՝ չնայած վերջինս մեկ բարելի հաշվով մոտ $8 թանկ է. իրավիճակը շահավետ է Կանադայի համար՝ հատկապես ԱՄՆ-ից կախվածությունը նվազեցնելու տեսանկյունից՝ https://tinyurl.com/4fn8kdmk

… ֆինտեխից

📉  2025 թվականին ֆինտեխ ոլորտում ներդրումային գործարքները 24%-ով նվազել են, բայց ԱՄՆ-ին հաջողվել է պահպանել գլոբալ ֆինտեխ հաբի դիրքը՝ գործարքների 44% մասնաբաժնով. հաջորդ երկու տեղում Մեծ Բրիտանիան և Հնդկաստանն են՝ https://tinyurl.com/mxd8tp4j

🪆  Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալը շատ հեշտ ու մատչելի է մեր ֆինտեխ գործընկեր` EasyPay-ի հետ. այսուհետ կարող եք Unisteam-ի հավելվածով առանց միջնորդավճարի գումար ուղարկել easywallet-ին՝ սկսած 100 ռուբլուց՝ https://tinyurl.com/3nhhkra4

💳  Visa-ն գործակցություն է հաստատել BVNK-ի հետ՝ Visa Direct հարթակում stablecoin-ներով վճարումների հնարավորություն ստեղծելու համար. այժմ այս հարթակում տարեկան $1.7 մլրդ-ի գործարքներ են կատարվում իրական ժամանակային ռեժիմում՝ https://tinyurl.com/5fdrrd3k

…կրիպտոյից

🇮🇷  Իրանում Bitcoin-ի կիրառումը զգալիորեն աճել է վերջին մեկ ամսվա ընթացքում, ինչին նպաստել են քաղաքական անկայունությունն ու ռիալի արժեզրկումը. նման միտումներ գրանցվել են նաև Ուկրաինայում պատերազմի ընթացքում, ինչպես նաև Արգենտինայում և Վենեսուելայում՝ ազգային արժույթների արժեզրկման պայմաններում՝ https://tinyurl.com/4kfsjuj4

🔑  ԱՄՆ-ում Newrez-ը Bitcoin-ի, Ethereum-ի ու stablecoin-ների գրավով հիփոթեքային վարկեր կտրամադրի. ընկերության տվյալների համաձայն՝ Gen Z և միլլենիալ ներդրողների մոտ 45%-ը կրիպտո ունի, ու հենց նրանք են հանդիսանում առաջին բնակարանի հիմնական գնորները՝ https://tinyurl.com/2vmsmh35

🛒  Ֆրանսիայում Carrefour խանութներից մեկը Bitcoin-ով վճարման դեպքում 20% զեղչ է տրամադրում. Carrefour-ի համար սա կարող է համարվել Bitcoin ձեռք բերելու արժեք, քանի որ այսօր ստացված եկամտի մի մասը փաստացի փոխանակվում է կրիպտոյի հետ, որը նախատեսում է երկար ժամանակ պահել՝ https://tinyurl.com/2s3rkm3z


🎥 Վերջում՝ բոնուս Դուբայի ֆենոմենի մասին․ ինչպես այն անապատից վերածվեց աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկի, որտեղից այդքան հարստությունը (սփոյլեր՝ ոչ նավթից), ու արդյոք քաղաքն ապագա ունի՝ https://tinyurl.com/5hf8vs9c


🤟 Եվ հիշեք՝ մի փորձեք հետ բերել ձեր ներդրումային կորուստները՝ դրանք կարող են ավելի արագ «վազել», քան դուք~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N124)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan