💸 #ֆինանսաPAN Weekly (126)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե ինչպես են փոխվել աշխարհի խոշորագույն տնտեսությունները վերջին 25 տարում. առաջին հորիզոնականը պահպանում է ԱՄՆ-ն, իսկ Չինաստանը 6-րդից դարձել է 2-րդը՝ առաջ անցնելով Ճապոնիայից, Գերմանիայից, ՄԹ-ից ու ոչ միայն՝ https://lav.pan.am/ig50
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Անշարժ գույքի առուվաճառքի և վարձակալության ոլորտում փոփոխություններ են սպասվում։ Մասնավորապես, գործակալները պիտի մասնագիտական ատեստացիա անցնեն, իսկ գույքի չափանիշները վաճառելուց կամ վարձով տալուց առաջ պետք է պարտադիր ստուգվեն։ Սա, սակայն, չի ազդի Հայաստանում տների գների վրա, ուստի չի ազատի ձեզ հավերժ մտքերից՝ Մոնտենեգրոյում վիլլա՞ գնել, թե՝ Մոնումենտում՝ մեկսենյականոց…
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
🥇 Թուլացող դոլարն ու գլոբալ անորոշությունը նոր պատմական ռեկորդի են հասցրել ոսկու և արծաթի գները․ ոսկին առաջին անգամ հատել է $5100-ը, արծաթը՝ թանկացել ավելի քան 8%՝ հասնելով $110 դոլարից բարձր մակարդակի` https://tinyurl.com/5fzn768j
🎧 Google-ին մեղադրում են ձայնային օգնականի միջոցով օգտատերերից ստացված տեղեկատվությունը երրորդ անձանց ապօրինի փոխանցելու մեջ, այդ թվում՝ գովազդի ցուցադրման նպատակով. ընկերությունը չի ընդունում մեղքադրանքը, սակայն համաձայնել է $68 մլն փոխհատուցում վճարել՝ https://tinyurl.com/3vj3eta6
💰 Ու մինչ դուք փորձում եք եկամտային հարկի մինչև վերջին լուման «քերել» բյուջեից հիփոթեքի տոկոսներով, Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2025-ին մոտ 2 տրլն դրամ հարկ են վճարել` https://tinyurl.com/2jfdmt83
🎵 Չինական ByteDance-ը պաշտոնապես բաժանել է TikTok-ն առանձին կառույցների՝ ԱՄՆ-ի և աշխարհի մյուս մասի համար. ԱՄՆ շուկայում մնալը չինական ընկերությունների համար դարձել է քաղաքական ռիսկ, ու շատերը փորձում են «թաքցնել» չինական ծագումը կամ դուրս գալ ԱՄՆ-ից՝ https://tinyurl.com/bdf559vd
📦 Amazon-ը կկրճատի մոտ 14,000 աշխատատեղ՝ սթաֆի մոտ 10%-ը. կրճատումները ոչ թե ֆինանսական ճնշումների, այլ կառավարման «ավելորդ շերտերը» նվազեցնելու նպատակով են՝ https://tinyurl.com/mr34c4fz
🎗 Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամը ևս առաջիկա տարիներին մոտ 500 աշխատատեղ կկրճատի, փոխարենն այս տարի կնվիրաբերի ռեկորդային՝ $9 մլրդ` աստիճանաբար պատրաստվելով 2045-ի փակմանը՝ https://tinyurl.com/2x7r2njr
📵 Փետրվարի 1-ից հայկական բջջային օպերատորներից երկուսի՝ Viva-ի և Team-ի վճարումներն այլևս հնարավոր չի լինի իրականացնել մի շարք վճարային տերմինալներով ու թվային դրամապանակներով, այդ թվում՝ EasyPay, Telcell, Idram՝ https://pn.am/an330117
🇮🇷 Պարզվում է՝ Իրանի ԿԲ-ն մոտ $507 մլն USDT stablecoin է գնել, որի դիմաց վճարել է ԱՄԷ դիրհամով. ԿԲ-ն այն օգտագործում է ռիալի արժեզրկման դեմ պայքարելու ու պատժամիջոցների պատճառով միջազգային առևտրի վճարումների անհնարինությունը շրջանցելու համար՝ https://tinyurl.com/598amf23
💳 Վարկառուների պարտքի բեռը մեղմելու նպատակով Թրամփն առաջարկում է ընդունել օրենք, որը կրեդիտային քարտերի տոկոսադրույքների առավելագույն մակարդակ կսահմանի 10%-ը. ըստ փորձագետների՝ սա կարող է վնասել բանկերի շահույթին ու տնտեսությանը՝ https://tinyurl.com/mvk95wmd
📉 Ոսկու և արծաթի թանկացման ֆոնին Bitcoin-ի հանդեպ հետաքրքրությունը նվազել է, դրա գինը շարունակում է գտնվել $88,000-ի շրջակայքում. ամենամեծ զսպող գործոնը շարունակում է մնալ Bitcoin ETF-ների վաճառքները՝ միայն նախորդ շաբաթ ավելի քան $1.3 մլրդ՝ https://tinyurl.com/3m8pdpye
🕵️ Հարավային Կորեայում էլ դատախազության կողմից բռնագանձված մոտ $48 մլն Bitcoin է գողացվել հաքերների կողմից. աուդիտը պարզել է, որ գողությունը տեղի է ունեցել գաղտնաբառի արտահոսքի պատճառով՝ https://tinyurl.com/eyaxa3r6
🪙 Իսկ Tether-ը՝ աշխարհի ամենամեծ stablecoin-ի՝ USDT-ի ստեղծողը, 2025-ի վերջին եռամսյակում մոտ 27 տոննա ոսկի է գնել. նա ոսկու պահուստ ունեցող թոփ 30-յակի ցանկում է՝ գերազանցելով շատ երկրների (Հունաստան, Կատար, Ավստրալիա)՝ https://tinyurl.com/5jncd624
🎥 Վերջում՝ բոնուս. ինչ են իրականում երեխաներին սովորեցնում հարուստ ընտանիքներում և ինչու են ավելի շատ կարևորվում ընտրությունը, պատասխանատվությունն ու դրա հետևանքները, քան՝ հենց փողը՝ https://tinyurl.com/4wa8dnax
🤟 Եվ հիշեք՝ «ակնթարթային հաստատումով» ամեն ինչի համար դուք, հավանաբար, երկարատև զղջալու եք~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N125)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan