💸 #ֆինանսաPAN Weekly (127)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք Իրանի արտահանման ուղղությունները, որոնք շատ տարածքային են՝ կենտրոնացած Ասիայում ու Միջին Արևելքում, իսկ ամենամեծ արտահանման ուղղությունը Չինաստանն է, որին բաժին է ընկնում նաև նավթի «առյուծի բաժինը»՝ https://lav.pan.am/ig51
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 «Կանխիկ չկա՞», «POS-ի հետ խնդիր կա», «կապը գնացել է» ու վճարման մեթոդը սահուն անկանխիկից կանխիկ տանելու հնարքները մարտի 1-ից հավանաբար նվազեն։ ԿԲ-ն որոշել է սահմանափակել բանկային քարտերով վճարումներից գանձվող միջնորդավճարը, որը դուք չեք տեսնում, բայց «բիզնեսի տերը» վճարում է բանկին ձեր կատարած քարտային վճարման համար։ Միջնորդավճարը գրեթե կիսով չափ կնվազի՝ Arca քարտերի համար դառնալով 0.5%, իսկ միջազգայինների` 0.9%: Եթե ենթադրենք, որ նախկինում բանկերի միջնորդավճարների պատճառով ապրանքները համապատասխան չափով թանկացել էին, կարելի է այժմ էլ որոշակի գնանկում ակնկալել: Սակայն, հաշվի առնելով տնտեսության մեջ գնի հեշտ թանկացումն ու գրեթե անիրական գնի իջեցումը, խորհուրդ ենք տալիս նման ակնկալիքներ չունենալ…
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
💰 Արծաթի կտրուկ թանկացմանը հաջորդել է «վայրէջքը», մեկ օրում ավելի քան 30%՝ գրանցելով 1980-ից ի վեր ամենամեծ անկումը, իսկ ոսկին՝ մոտ 10%. սա կապում են Թրամփի կողմից Fed-ի նոր նախագահի թեկնածու առաջադրելու հետ՝ https://tinyurl.com/5n6dkexw
🧠 AI տվյալների կենտրոնների կառուցումն առնվազն $3 տրլն է պահանջելու առաջիկա տարիներին, ու նույնիսկ տեխնոլոգիական հսկաները չեն կարող այն ֆինանսավորել սեփական միջոցներով. վարկային շուկան կամա-ակամա դառնալու է AI-ի հիմնական ֆինանսավորողը՝ https://tinyurl.com/jw37une3
🚀 Մասկի SpaceX-ը ռեկորդային՝ $250 մլրդ-անոց գործարքով ձեռք է բերել էլի Մասկի xAI ստարտափը՝ ստեղծելով տիեզերք-AI հիբրիդային հսկա. նոր ընկերությունը կարող է $1.5 տրլն-ից ավելի արժենալ, եթե IPO իրականացնի՝ https://tinyurl.com/5x3rf23t
💵 Արդյունքում Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը. բացի նախանձելուց, կարող ենք ասել, որ սա նաև սոցիալական խնդիր է, որը ցույց է տալիս, թե որքան է բիզնեսի գործադիրների հարստությունը կտրված շարքային աշխատողների աշխատավարձերից՝ https://tinyurl.com/bddwhb4j
🚘 Իսկ Tesla-ն կդադարեցնի ամենահայտնի մոդելների՝ S-ի և X-ի արտադրությունը. այսուհետ ընկերությունը կենտրոնանալու է արհեստական բանականության և ռոբոտների ստեղծման վրա՝ https://tinyurl.com/yw52sr6y
💎 Ու մինչ շատերը բաժանվելուց հետո փորձում են մինիմալ ալիմենտ փոխանցել նախկին կնոջն ու երեխաներին, Բիլ Գեյթսը լրացուցիչ $2 մլրդ է նվիրաբերել իր էքսի` Մելինդայի հիմնադրամին. արդյունքում նրա կողմից տրամադրված ընդհանուր գումարը հասել է $10.8 մլրդ-ի՝ https://tinyurl.com/yhm6d9nn
🤳 Օնլայն գնումների համար Visa-ն ներկայացնում է «մեկ հպումով» վճարման և կենսաչափական նույնականացման մեթոդ, որով քարտերի ֆիզիկական տվյալները փոխարինվում են token-ներով. սա կապահովի ավելի մեծ անվտանգություն և կնվազեցնի խարդախության ռիսկերը՝ https://tinyurl.com/msx945ba
🖐️ Amazon-ն էլ դադարեցնում է ձեռքի ափով վճարման ծառայությունը մանրածախ առևտրում, բայց խոստանում, որ բոլոր հաճախորդների կենսաչափական տվյալներն ավտոմատ կերպով ջնջվելու են՝ https://tinyurl.com/k3bsjhpc
📊 AI-ն արագ տեմպերով մտնում է նաև վճարային ոլորտ, սակայն այստեղ AI-ի հաջողությունը կախված է ոչ թե ընտրված մոդելներից, այլ վճարման հարթակների կարողությունից. իսկ թե ինչու, իմացեք այստեղ՝ https://tinyurl.com/hd5bskex
…կրիպտոյից
🥈 Ոսկու և արծաթի անկման ֆոնին կարելի էր ենթադրել, որ ցանկացած վստահելի ակտիվ, որը դիվերսիֆիկացման գործիք է, պետք է աճեր. սակայն դա տեղի չունեցավ Bitcoin-ի հետ, ակտիվի արժեքը կտրուկ նվազել է՝ հասնելով $76,000-ի՝ https://tinyurl.com/mw435trm
🇦🇪 Պարզվել է, որ ԱՄԷ ազգային անվտանգության խորհրդատու շեյխի կողմից ֆինանսավորվող ընկերությունը գաղտնի ձեռք է բերել Թրամփի ընտանիքին պատկանող World Liberty Financial-ի 49% բաժնետոմսերը՝ https://tinyurl.com/58j8ma6m
🪙 Եվ ԱՄԷ-ում առաջին անգամ ԿԲ կողմից գրանցվել է դոլարի վրա հիմնված stablecoin՝ USDU, որն ապահովված է իրական դոլարով և համարվում է ամբողջությամբ կարգավորված թվային ակտիվ՝ https://tinyurl.com/56wrwv22
🎥 Վերջում՝ բոնուս Հյուսիսային Կորեայի մասին. ինչպես է ապրում այդ փակ տնտեսությունն ու ինչ աղբյուրներից են գալիս միլիարդները, որոնք ծախսվում են էլիտայի շքեղ կյանքի վրա՝ https://tinyurl.com/3cyrw57v
🤟 Եվ հիշեք՝ վարկը շատ խնդիրներ է լուծում, բայց ստեղծում է նորերը՝ ավելի դժվար ու երկարատև~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N126)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan