#ֆինանսաPAN
Today

💸 #ֆինանսաPAN Weekly (128)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք միջին ամսական աշխատավարձը տարածաշրջանների խոշոր քաղաքներում. առաջատար քաղաքներն են Ժնևը, Ցյուրիխն ու Սան Ֆրանցիսկոն։ Այս քաղաքների համեմատ, Հայաստանում աշխատավարձը մոտ 10 անգամ ցածր է՝ https://lav.pan.am/ig52


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲  Եթե դուք էլ էիք ընտրել առանց պայմանագրի վարձով հանձնած բնակարանի գումարը կամ չգրանցված աշխատավարձն «անփորձանք» ստանալու տարբերակն ու գումարը բանկի տերմինալով մուտք էիք անում ձեր հաշվին, ապա պատրաստվեք, որ այսուհետ գնալու եք գումարները կանխիկ վերցնելու: Շատ բանկեր արդեն ներդրել են նույնականացման համակարգ, որով վճարային տերմինալներով հաշիվների կամ քարտերի համալրման դեպքում գումար փոխանցող կողմը պետք է նույնականացում անցնի կամ imID միասնական համակարգի միջոցով, կամ անուն/ազգանուն և հեռախոսահամարով: Որոշ բանկեր էլ սահմանափակել են հաշվին տերմինալով մուտքագրման օրական առավելագույն գումարի չափը, բայց կարծում ենք՝ սա ժամանակավոր լուծում է ու, համաձայն գործող օրենսդրության, տերմինալով գումար մուտքագրելու համար հաճախորդի նույնականացումը շուտով պարտադիր կդառնա բոլոր բանկերում…


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

🧓  Եթե ձեր թոշակը դեռ կանխիկ եք ստանում, շտապեք ընտրել հարմար բանկ, քանի որ ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակներն ու նպաստները վճարվելու են միայն քարտերով. եթե մինչև մարտի 5-ը դիմում չներկայացնեք, ձեր փոխարեն բանկը կընտրվի ինքնաշխատ եղանակով՝ https://tinyurl.com/3xxne68r

💃  Google-ն և Microsoft-ը influencer-ներին մինչև $600,000 են առաջարկում սոցիալական ցանցերում և այլ հարթակներում իրենց AI գործիքները գովազդելու համար. որոշները մերժել են նման առաջարկները՝ այն համարելով հակաէթիկական՝ https://tinyurl.com/477ubmed

📽️  Իսկ Հայաստանում կսկսի աշխատել YouTube մոնետիզացիան. այնպես որ կարող եք մոռանալ YouTube-ով՝ առանց ամենալավ մասը հարամ անող գովազդի, հոլովակ դիտելու մասին. իսկ creator-ներին շնորհավորում ենք՝ https://tinyurl.com/4wx598zd

…տնտեսությունից

🏘️  Նախորդ տարի Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքները մոտ 3%-ով աճել են. գործարքների մոտ 40%-ը բաժին է հասել Երևանին, որտեղ 1 քմ-ն ամենաթանկը կենտրոնում է, ամենաէժանը՝ Նուբարաշենում (մինչև դաունթաունի կառուցումը)` https://tinyurl.com/nsec279n

💔  Տոներից առաջ ընկերուհուց անիմաստ պատճառով նեղանալու lifehack-ն արդեն բոլորը գիտեն ու այն չի աշխատում, այնպես որ պատրաստվեք Վալենտինին մի երիկամի գնով սեղան ամրագրելուն. ԱՄՆ-ում այս տոնի հետ կապված ծախսերը կհասնեն մոտ $29 մլրդ-ի, որը պատմական ռեկորդ է՝ https://tinyurl.com/ykvvma8d

😮‍💨  Տնտեսական աճն էլ շարունակում է առաջացնել ածխածնի արտանետումներ՝ արագացնելով գլոբալ տաքացումն ու սպառնալով մոլորակի էկոլոգիական հավասարակշռությանը. առաջարկվում է հրաժարվել միայն ՀՆԱ-ն չափելուց ու հաշվի առնել շրջակա միջավայրի վնասները՝ https://tinyurl.com/yptjmwdx

… ֆինտեխից

🤝  Հայտնի յութուբեր MrBeast-ը ձեռք է բերել Step ֆինտեխը, որը դեռահասների ու երիտասարդների շրջանում հայտնի «բոլորը մեկում» հավելված է՝ գումար կառավարելու, վարկային պատմություն կառուցելու և ֆինանսական գործիքներ կառավարելու համար՝ https://tinyurl.com/muermean

🛒  Մարդիկ թվային վճարումների դեպքում ավելի շատ են ծախսում, քան՝ կանխիկով գնման. վերջինս ստիպում է մարդուն տեսնել գումարի ծախսը, ինչը ստեղծում է հոգեբանական սահման, բացի այդ՝ ֆիզիկապես գումար տալն ավելի «ծանր» է, քան ուղղակի հաշվի թվերի նվազումը՝ https://tinyurl.com/4rdfnkks

📉  PayPal-ի բաժնետոմսերն էլ 20% ընկել է գործադիր տնօրենի փոփոխության լուրի ֆոնին, որը պայմանավորված էր բարձր մրցակցության պայմաններում ընկերության աճի դանդաղեցմամբ. նվազել են նաև 2026-ի շահույթի կանխատեսումները՝ https://tinyurl.com/48pbh89f

…կրիպտոյից

⛏️  Bitcoin-ի մայնինգը մոտ 11%-ով դժվարացել է՝ հասնելով վերջին 5 տարվա ամենամեծ անկմանը. այն պայմանավորված է ԱՄՆ-ում ձնառատ փոթորիկներով և ակտիվի էժանացման հետևանքով նվազած շահութաբերությամբ։ Հին սարքավորումներով աշխատող մի շարք մայներներ դադարեցրել են գործունեությունը՝ https://tinyurl.com/yc6mab9u

💰  Bithumb հարավկորեական բորսան մոտ 700 օգտատիրոջ սխալմամբ փոխանցել է 2000 Bitcoin, ու մի քանի արագ կողմնորոշված օգտատերեր իսկույն դրանք վաճառել են. միայն կես ժամ հետո բորսան գլխի ընկավ ու հասցրեց փրկել իրավիճակը՝ https://tinyurl.com/3w2edvbp

🗃️  Էփշթեյնի ֆայլերից պարզվել է, որ նա մոտ $3 մլն-ի ներդրում է կատարել Coinbase կրիպտոբորսայում դրա վաղ զարգացման փուլում, ու սա այն ժամանակ, երբ արդեն դատապարտված էր. վերլուծաբանների մի մասը Bitcoin-ի արժեքի անկումը մասամբ կապում է նաև այս լուրի հետ՝ https://tinyurl.com/mpkd7tr9


🎥 Վերջում՝ բոնուս գազի ու դրա հանդեպ աճող պահանջարկի մասին. որ երկրներն են ամենաշատը եկամուտ ստանում գազի արտահանումից, ինչպես է այն տեղափոխվում ու ինչու է էներգիայի պահանջարկն անընդհատ աճում՝ https://tinyurl.com/mcf9y4fe


🤟 Եվ հիշեք՝ եթե դեռ փող ունեք ու ձեզ հարուստ եք զգում, բացեք արդեն հասանելի հունվարի կոմունալները, եթե դեռ չեք հասցրել~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N127)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan