#ֆինանսաPAN
Yesterday

💸 #ֆինանսաPAN Weekly (129)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք՝ թե որ երկրներն ունեն տնային տնտեսությունների ամենամեծ պարտքի մակարդակը (հիփոթեքային վարկեր, ավտովարկեր, քարտային ու սպառողական վարկեր). ինչքան բարձր է այս պարտքի մակարդակը, այնքան տնտեսությունը խոցելի է տոկոսադրույքի ու տնտեսական շոկերի հանդեպ՝ https://lav.pan.am/ig53


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲  Եթե ID քարտի կիլոմետրանոց հերթերին էիք բարոյապես պատրաստվում, մի փոքր շունչ քաշեք։ Աշխատանքային պայմանագրերի՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված լինելու դրույթը 1 տարով հետաձգվում է: Դա կապվում է մի քանի պատճառի հետ` ID քարտ տպող սարքերի թողունակությունը բավարար չէ նման պահանջարկ սպասարկելու համար, բացի այդ տարեվերջին նախատեսվում է «նոր սերնդի» քարտեր թողարկել ու նպատակահարմար չէ այժմ քաղաքացիներին «պարտադրել» ունենալ հին սերնդի քարտերը: Իսկ եթե լրիվ դրույքով մի քանի տեղ էիք աշխատում՝ խախտելով Աշխատանքային օրենսգիրքը, կարող եք մինչև տարեվերջ շարունակել նույն տեմպով (չմոռանալով հետևանքների մասին)...


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

🚚  2025-ին Հայաստանը $21.4 մլրդ-ի առևտուր է արել, որի մոտ 40%-ը բաժին է ընկել արտահանմանը. գլխավոր շուկան մնում է Ռուսաստանը, իսկ ԵՄ կշիռը 10 տարվա մեջ 3.5 անգամ նվազել է՝ https://tinyurl.com/ym3cysb6

🥖  Արգենտինայում էլ խորանում է պարտքային ճգնաժամը․ բնակչության գրեթե կեսը վարկ է վերցնում կամ իրեր վաճառում սննդի ու հիմնական կարիքները հոգալու համար, իսկ չվճարված վարկերը հասել են ռեկորդային մակարդակի՝ 11%՝ https://tinyurl.com/ac4h9mdr

💲 Պարզվում է՝ Թրամփի՝ 2025-ի մաքսատուրքերի 90%-ը վճարել են սպառողները. արտահանող երկրները չեն իջեցրել գներն ու ծախսն ամբողջությամբ փոխանցվել է գնորդներին։ Միջինում ամեն ընտանիքի ծախսը տարեկան $1000-ով աճել է՝ https://tinyurl.com/mbe6v446

…տնտեսությունից

🧠  Եթե մի քանի տարի առաջ «Սև շենքի» դիպլոմը գլուխ գովալուց բացի կարող էր դառնալ աշխատաշուկայում լավ տեղ գտնելու երաշխիք, այժմ պետք չէ այդքան հանգիստ լինել. ըստ Microsoft AI-ի ղեկավարի՝ առաջիկա 18 ամսում կավտոմատացվեն գրեթե բոլոր գրասենյակային աշխատանքները, հաշվապահությունից՝ իրավաբանական վերլուծություն՝ https://tinyurl.com/ypwxr7sj

👩‍🏫  Իսկ վիճակագրությունը փաստում է, որ երիտասարդների կարիերային ընտրությունները գնալով հեռանում են տնտեսության պահանջներից. միայն 17%-ն է ստանում մասնագիտական խորհրդատվություն կարիերան պլանավորելիս, ավելին՝ դպրոցներում AI-ի ազդեցությունը գրեթե չի քննարկվում՝ https://tinyurl.com/5n7dueca

👨‍🌾  Էկոնոմիկայի նախարարն էլ հայտնել է, որ ամբողջ ծավալով կվերսկսվի գյուղատնտեսության ապահովագրությունը՝ ապահովագրական ընկերությունները կայցելեն մարզեր և տեղում կկնքեն պայմանագրերը, իսկ կառավարությունը ֆերմերների փոխարեն կվճարի ապահովագրավճարի 40-60%-ը՝ https://tinyurl.com/pu6zyt4u

… ֆինտեխից

⛷️  Visa-ն 1986-ից հովանավորում է Օլիմպիական խաղերը, որի պաշտոնական խանութներում հուշանվերներ գնելու համար հնարավոր չէ վճարել այլ քարտերով, և հաճախորդներին տեղում առաջարկում են դառնալ Visa քարտապան. սա տեխնոլոգիաների այս «լեն-ու-բոլ» դարում շատերին անհարմարություն է պատճառում` https://tinyurl.com/2s4kpjs9

🇲🇽  Revolut-ը, ստանալով բանկային լիցենզիա, գործունեություն է մեկնարկել նաև Մեքսիկայում․ Սա ընկերության առաջին բանկն է Եվրոպայից դուրս՝ ներկայությունն արդեն ընդլայնվել է մինչև 40 երկրում՝ https://tinyurl.com/ytu4bjbd

💱  SoFi-ի ու Lightspark-ի հետ գործակցությունը հնարավորություն է տալիս գումար ուղարկել՝ օգտագործելով Bitcoin-ը՝ հաճախորդը գումարը փոխանցում է դոլարով, ստացողը՝ ստանում տեղական արժույթով, իսկ իրականում ֆոնին գումարը փոխակերպվում է Bitcoin-ի՝ https://tinyurl.com/27ppf4hk

…կրիպտոյից

🇦🇲  Հայաստանում կրիպտոյով վճարումներն արդեն իրականություն են՝ Binance-ի կրիպտո քարտը հասանելի է։ Այն կարող եք բացել հենց հավելվածում ու, կցելով ձեր Google կամ Apple դրամապանակներին, վճարել բոլոր POS տերմինալներով՝ https://tinyurl.com/mpdwkhpp

🔎  Binance-ը 5 աշխատակցի է ազատել, ովքեր ներգրավված էին Իրանի հետ կապված $1 մլրդ արժողությամբ գործարքների փոխանցման մեջ. ազատված որոշ մասնագետներ նախկինում ծառայել են իրավապահ մարմիններում՝ https://tinyurl.com/52d8u2vx

💰  Ղրղզստանում կրիպտո ոլորտն արդեն ավելի շատ հարկային եկամուտ է ապահովում, քան երկրի ամենամեծ շուկան. միայն 2025-ին կրիպտոարժույթների շրջանառությունը գերազանցել է $7.9 մլրդ-ը՝ https://tinyurl.com/3jj2m69x


🎥 Վերջում բոնուս այն մասին, թե ինչու է հարստությունը սիրում «լռություն», ինչու պետք չէ բարձրաձայնել ապագա պլանների, ներդրումային հաջողությունների, ինչպես նաև բարերարության ու կուտակվող գումարի մասին՝ https://tinyurl.com/5bxwpttb


🤟 Եվ հիշեք՝ խնայող մարդը նա չէ, ով քիչ է ծախսում, այլ նա, ով գիտի՝ ինչի վրա ծախսել~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N128)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan