#ֆինանսաPAN
October 13, 2023

💸 #ֆինանսաPAN (13)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք արտահանման ծավալները՝ ըստ երկրների. թոփ եռյակի առաջնորդներն են Չինաստանը, ԱՄՆ և Գերմանիան, մանրամասն՝ https://tinyurl.com/23z4zh58


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ.


Օվկիանոսի մակարդակի բարձրացումը կարող է հեռահար կերպով ազդել դրամի փոխարժեքի վրա, միայն թե գլոբալ տաքացման մասին մի լուր լսելով, նախանցած շաբաթվա պես դոլար գնելու չվազեք՝ https://tinyurl.com/5y6w2wp6

Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

💰 Ռոբերտ Կիյոսակին առաջարկում է խնայողությունների պասիվ ներդրման 2023-ի լավագույն տարբերակները: Առաջին տեղում (ինչը բոլոր հայերի մտքով ավելի շուտ է անցել)` գնել անշարժ գույք և վարձով տալ՝ https://tinyurl.com/d8fcpz9w

📉 Ո՞վ կմտածեր, որ Իսրայել-Պաղեստին կոնֆլիկտը կազդի ԱՄՆ պարտքի շուկայի վրա։ Ներդրողների կողմից աճել է պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը, քանի որ այն համարվում է ամենաապահով ներդրումներից, ինչի հետևանքով պարտատոմսերի գներն աճել են, իսկ եկամտաբերությունը՝ նվազել՝ https://tinyurl.com/ydu6yyx7

🩴 Գերմանական հայտնի Birkenstock բրենդն էլ հավակնում է դառնալ այս շաբաթվա բաժնետոմսերի շուկայի բարձր եկամտաբեր նորեկը. Ըստ նախնական տվյալների, բաժնետոմսի գինը $44-$49-ի սահմաններում է լինելու, այսպիսով ընկերության արժեքը մոտավորապես դառնալու է $10 մլն՝ https://tinyurl.com/kmjffte5

…տնտեսությունից

🛢 Մերձավոր Արևելքի կոնֆլիկտը համաշխարհային տնտեսությունում նոր ռիսկեր է առաջացնում. Հստակ գնահատականներ դեռ չկան, բայց կանխատեսվում են գնաճային նոր սպասումներ ու նավթի և բաժնետոմսերի գների անկայունություն՝ https://tinyurl.com/y7ub3pa2

👩‍🎓 Տնտեսագիտության Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է Կլաուդիա Գոլդինին, ով ուսումնասիրել էր աշխատանքում գենդերային անհավասարության խնդրներն ու աշխատաշուկայում կանանց մասնակցության էվոլյուցիան. Ի դեպ, նա առաջին միայնակ հանդես եկող կինն է, ով տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակ է ստացել՝ https://tinyurl.com/e6vmbrdk

🚫 Իսկ տնտեսական ու սոցիալական մարտահրավերների լուծման նպատակով 2018-ին ստեղծված Luohan ակադեմիան (որն Alibaba խմբի անդամ է) փակվում է. Մինչդեռ Ջեք Ման հույս ուներ, որ այն 300 տարվա կյանք կունենա՝ https://tinyurl.com/44w97xre

…ֆինտեխից

💳 Visa-ի կարծիքով` վաղվա վճարահաշվարկային էկոհամակարգի հիմնասյունը գեներատիվ AI-ն է, ինչի կապակցությամբ նա այսօրվանից որոշել է $100 մլն ուղղել այդ ոլորտ՝ ներդրումներ կատարելով այդպիսի տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններում՝ https://tinyurl.com/4n5n86ac

👨‍💻 Ֆինտեխ ստարտափ Vlorish-ը ֆրիլանսերների համար ստեղծել է «բոլորը մեկում» ֆինանսական հարթակ՝ պարտքի կառավարման, ֆինանսական նպատակների սահմանման, ներդրումների մոնիտորինգի ու հարկերի ավտոմատ հաշվարկման ֆունկցիաներով, և ոչ միայն…՝ https://tinyurl.com/2ewzjsra

📊 Այս ընթացքում մի շարք ֆինտեխ ընկերությունների բաժնետոմսերի գները (հատկապես Blend, SoFi, Upstart և Affirm) նվազել են, ինչի արդյունքում ֆինտեխերի IPO-ի ինդեքսն անկում է ապրել 1 շաբաթվա մեջ 3%-ով՝ https://tinyurl.com/4cssah4b

…կրիպտոյից

👤 $41 մլն-ին համարժեք բիթքոին է փոխանցվել ՀԱՄԱՍ խմբավորմանը՝ իսրայելա-պաղեստինյան հերթական պատերազմի նախաշեմին. Պարզվում է` կրիպտոակտիվները եղել են խմբավորման ֆինանսավորման հիմնական աղբյուրը, որոնք փոխանցվել են փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼԱՖ) կարգավորման պահանջներին չբավարարող համակարգերի միջոցով՝ https://tinyurl.com/2hpsxwvs

⏳️ Հարավկորեական կրիպտոշուկայի կապիտալիզացիան դեռ չի կարողանում վերականգնել 2021-ի բումի տվյալները, չնայած 2023-ի I կիսամյակում 46%-ով աճել է՝ հասնելով $21 մլն-ի. Պատճառը 2022-ին շուկայի ճգնաժամային վիճակն էր, մասնավորապես` FTX կրիպտոշուկայի փակումը՝ https://tinyurl.com/59mpjajm

🆕️ Binance-ն էլ ածանցյալների շուկայում կրիպտոների copy-trading-ի նոր հնարավորություն է տալիս. Copy trader-ը կարող է միաժամանակ հետևել 10 lead trader-ների` կրկնօրինակելով նրանց ներդրումային քաղաքականությունը (որպես փոխհատուցում copy trader-ն իր եկամտի 10%-ը փոխանցելու է lead trader-ին)` https://tinyurl.com/4w665d7j


🎥 Վերջում՝ բոնուս. իմացեք, թե ինչպես կարելի է աշխատավայրում գործընկերների հաղորդակցումը դարձնել ավելի արդյունավետ ու ինչպես այն կարող է ազդել ձեր աշխատանքի արդյունավետության վրա՝ https://tinyurl.com/42vdj2hb


🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք ներդրման մասին 2 կարևոր կանոն Ուորեն Բաֆֆեթից՝ N1. Երբեք մի կորցրեք գումար, N2. Երբեք մի մոռացեք կանոն N1-ի մասին ~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N12)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan