#ֆինանսաPAN
Yesterday

💸 #ֆինանսաPAN Weekly (130)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք կանխիկի ամենամեծ «պաշար» ունեցող կազմակերպությունները. Ուորեն Բաֆֆեթի Berkshire Hathaway-ը բացարձակ առաջատար է՝ ռեկորդային $382 մլրդ-ով, որն ավելի շատ է, քան Microsoft-ը, Alphabet-ն ու Amazon-ը միասին՝ https://lav.pan.am/ig54


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲  Թոշակներն ապրիլի 1-ից կբարձրանան 10,000 դրամով, ու թոշակի գումարն անկանխիկ ծախսելիս թոշակառուները կշարունակեն ստանալ 20% քեշբեք` ամսական առավելագույնը 10,000 դրամի չափով։ Այսինքն, եթե ձեր թոշակը նախկինում 40,000 դրամ էր ու 8000 դրամ քեշբեք էիք ստանում, այժմ այն կդառնա 50,000 դրամ, իսկ քեշբեքի գումարը կարող եք «հասցնել»10,000 դրամի։ Նույնքան բարձրանալու են նաև հաշմանդամության նպաստները: Այս քայլով կառավարությունը խրախուսում ու մոտիվացնում է, որ թոշակառուներն իրենց թոշակը միայն անկանխիկ ծախսեն, քանի որ դա իր հերթին ստիպում է տնտեսվարողներին դուրս գալ ստվերից ու, հետևաբար, վճարել ավելի շատ հարկեր…


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

🏗️  Հայաստանում շարունակում է ակտիվ աճել շինարարության ոլորտը. միայն 2025-ին ավելի քան 800 մլրդ դրամի շինարարություն է իրականացվել՝ 20%-ով ավելի, քան 2024-ից: Չնայած Երևանում ավարտվել է եկամտահարկի վերադարձի ծրագիրը՝ աճը կապված է հենց այս ծրագրով՝ https://tinyurl.com/4x5kytwr

🥇  Օլիմպիական ոսկե մեդալն իրականում պարունակում է ընդամենը 6 գրամ մաքուր ոսկի և հիմնականում պատրաստված է արծաթից, մեդալի ինքնարժեքը մոտ $2500 է. բայց դա չի խանգարում, որ այն աստղաբաշխական գներով վաճառվի, օրինակ՝ 2013-ին աճուրդում $1.47 մլն-ով ոսկե մեդալ է վաճառվել՝ https://tinyurl.com/2tn474sf

💰  Nvidia-ն պատրաստվում է մինչև $30 մլրդ ներդրում անել OpenAI-ում՝ նոր, $100 մլրդ ֆինանսավորման փուլի շրջանակում. չնայած AI բումի շուրջ շուկայի մտահոգություններին և տեխնոլոգիական բաժնետոմսերի անկմանը, OpenAI-ի եկամուտները շարունակում են արագ աճել ու մեկ տարում եռապատկվել են՝ https://tinyurl.com/2raf9hvt

…տնտեսությունից

🐒  Երբ Ճապոնիայի կենդանաբանական այգում մոր կողմից լքված փոքրիկ մակական՝ Պունչը կապվեց փափուկ խաղալիքի հետ ու TikTok-ի վիրուսային հոլովակներն արեցին իրենց գործը, խաղալիքն արագ տեմպերով սպառվեց IKEA-ի ամբողջ ցանցից. $19.99 արժեցող խաղալիքը eBay-ում $300-ից թանկ է վաճառվել՝ https://tinyurl.com/2etam7cu

🧸  Իսկ Ավստրալիան բազմամիլիոնանոց տուգանքներով է սպառնում Temu-ին, Shein-ին և Amazon-ին, եթե վերջիններս ժամանակին չհեռացնեն վտանգավոր ապրանքները. առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում մարտկոցներ պարունակող մանկական ապրանքները՝ https://tinyurl.com/4hhdee5c

🛢️  Իսպանական էներգետիկ ընկերություն Repsol-ն էլ ԱՄՆ-ից թույլտվություն է ստացել, որպեսզի Վենեսուելայում եռապատկի իր նավթի արդյունահանումը. Վենեսուելան Repsol-ին մոտ €4,5 մլրդ է պարտք, ու այս եղանակով այդ պարտքերն աստիճանաբար կմարվեն՝ https://tinyurl.com/3ccj9ccd

… ֆինտեխից

🌬️  5 ամիս շարունակ արտահոսել են PayPal-ի մոտ 100 հաճախորդի տվյալներ, ըստ PayPal-ի՝ սխալ ծրագրային կոդի պատճառով․ Որոշ դեպքերում գրանցվել են նաև չարտոնված գործարքներ, տուժողների գումարները վերադարձվել են՝ https://tinyurl.com/3kmy84nk

💳  Visa-ն գնում է Prisma և Newpay վճարային հարթակները՝ խորացնելով իր դիրքերն Արգենտինայի վճարային շուկայում. գործարքը նպատակ ունի արագացնելու թվային վճարումների զարգացումը՝ ներառյալ թոքենիզացիայի և կենսաչափական տեխնոլոգիաների կիրառումը՝ https://tinyurl.com/yc3ajjzh

🔝  Կարող եք տեսնել նաև, թե, ըստ Forbes-ի, որոնք են 2026-ի թոփ 50 ֆինտեխները. ու թեև 2025-ին ուշադրության կենտրոնում AI-ն էր, ֆինտեխ ոլորտին հաջողվել է նախորդ տարվա համեմատ 35%-ով ավելի վենչուրային ներդրումներ ներգրավել՝ https://tinyurl.com/5y63fr4s

…կրիպտոյից

🌆  Այլևս կարիք չի լինի մեկնել գլամուր էքսպոների Դուբայում տուն գնելու համար. ԱՄԷ-ում գործարկվում է անշարժ գույքի թոքենիզացման հարթակ, որտեղ կարող եք ձեռք բերել անշարժ գույքում սեփականություն սկսած $540-ից՝ https://tinyurl.com/kpmy4j28

⭕  Ռուսաստանի հետ փոխկապակցված 5 կրիպտոբորսա էլ շարունակում է երկրին օգնել շրջանցելու պատժամիջոցները. այս բնույթի գործարքների ծավալը 2025-ին հասել է ռեկորդային մակարդակի՝ $154 մլրդ-ի՝ https://tinyurl.com/ynjkhkpx

📉  Իսկ այս ամիսը Bitcoin-ի համար վատագույնն էր 2022-ից ի վեր․ ակտիվի գինը նվազել է մոտ 24%-ով՝ հասնելով $62,500-ի. անկման վերջին ալիքը տեղի ունեցավ Թրամփի 15% մաքսատուրքերի հայտարարությունից հետո՝ https://tinyurl.com/2jsjpmtv


🎥 Վերջում բոնուս. իլյուզիաներ փողի մասին՝ ինչու են գրեթե բոլորն ուզում շատ փող ունենալ, արդյոք այն ձեզ կդարձնի երջանիկ ու կտա ազատություն` https://tinyurl.com/yv5dnpbm


🤟 Եվ հիշեք՝ ֆինանսական խորհուրդներ լսելը հեշտ է, կիրառելը՝ դժվար… հատկապես, երբ հետևում եք ինֆլյուենսերներին~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N129)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan