#ֆինանսաPAN
Today

💸 #ֆինանսաPAN Weekly (132)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք տուրիզմից ամենաշատ կախվածություն ունեցող երկրները, որտեղ ցանկը գլխավորում են փոքր կղզի պետությունները. Հայաստանում ՀՆԱ-ի մեջ տուրիզմի կշիռը 10.5% է՝ https://lav.pan.am/ig56


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Առաջին հայացքից ուրախալի թվացող՝ թոշակները 10,000 դրամով բարձրացնելու լուրը պետբյուջեի վրա տարեկան հավելյալ 78 մլրդ դրամի ծախս է ստեղծում, ու սա ոչ թե մեկանգամյա ծախս է, այլ մշտական: Մինչ որոշ նախարարություններ պնդում են, թե «բյուջեում փողը կա», քանի որ 2025-ին եղել է սպասվածից բարձր տնտեսական աճ ու հավաքագրվել են ավելի մեծ հարկային միջոցներ, ֆիննախն այլ կարծիք ունի. ըստ որի՝ տարեկան այս ծավալի մշտական ծախս ավելացնելը, առանց հստակ ֆինանսավորման աղբյուրների, ռիսկային է, ու թոշակների բարձրացման հետևանքով կարող է սահմանափակել կառավարության գործողություններն այլ ոլորտներում՝ https://tinyurl.com/55dsxjhb


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

🔫  Իրանի դեմ պատերազմի ֆոնին ավելացել են պաշտպանական ծախսերն ու զինամթերքի նկատմամբ պահանջարկը, որի հետևանքով աճել են նաև պաշտպանական ընկերությունների բաժնետոմսերը՝ https://tinyurl.com/4e4hvxws

🚢  ԱՄՆ-ն $20 մլրդ-ի ապահովագրական ծրագիր է իրականացնում Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերականգնելու համար․ կփոխհատուցվեն պատերազմական ռիսկերից առաջացած վնասները, սակայն փորձագետները նշում են, որ միայն ապահովագրությունը բավարար չէ, եթե անվտանգային իրավիճակը չկայունանա՝ https://tinyurl.com/28aj3u6d

🔙  Berkshire Hathaway-ը վերսկսել է բաժնետոմսերի հետգնման ծրագիրն առաջին անգամ 2024-ից ի վեր. ի դեպ՝ ընկերության նախկին ղեկավար Ուորեն Բաֆֆեթը միշտ կողմ է եղել դրան, հատկապես շուկայում ընկերության արժեքի թերագնահատման ժամանակ՝ https://tinyurl.com/9xac8wr7

…տնտեսությունից

🧳  Հայաստան եկած զբոսաշրջիկների գերակշիռ մասը Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացի են. չորրորդ հորիզոնականում Իրանն է, որտեղից 2025-ին ՀՀ է այցելել մոտ 180,000 քաղաքացի՝ https://tinyurl.com/2uywewu9

🔐  Apple-ն անվտանգության նկատառումներով փակել է բոլոր խանութներն ԱՄԷ-ում՝ Իրանի հետ լարվածության պատճառով. նման տեղաշարժերն ազդում են տարածաշրջանի մանրածախ և զբոսաշրջային ոլորտների վրա, ու դժվար է ասել, թե երբ և ինչպես կվերականգնվի նորմալ առևտուրը՝ https://tinyurl.com/5n8vhru3

📵  Քննչական կոմիտեն էլ զգուշացնում է՝ սոցցանցերում ներդրումների միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. հաճախ գայթակղվելով դրանցով, քաղաքացիներն անցնում են հղումներով, լրացնում անձնական տվյալներ ու ընկնում զեղծարարների ծուղակը՝ https://tinyurl.com/4hm353rw

… ֆինտեխից

🤕  Զեղծարարությունից ավելի լավ պաշտպանվելու համար ԿԲ-ն նոր կարգավորում է ներդնում. հուլիսի 1-ից հնարավոր կլինի անմիջապես բանկերի մոբայլ հավելվածներից արգելափակել տարբեր գործառնություններ, օրինակ՝ առցանց վարկերի ձևակերպումները՝ https://tinyurl.com/4bbekcjp

💳  Էլեկտրոնային դրամապանակների օգտատերերի թիվը 2026-ին հասնի 5.4 մլրդ-ի, «չոր հաշվարկներով» սա երկրի բնակչության մոտ 65%-ն է. աշխարհում արդեն օգտագործվում է ավելի քան 3.4 մլրդ էլ․դրամապանակ, որոնք ապահովում են տարեկան մոտ $9 տրլն-ի վճարում՝ https://tinyurl.com/4ev2ac6p

🔮  Սինգապուրն էլ այնքան է առաջ անցել թվային նույնականացման ոլորտում, որ արդեն ամբողջ աշխարհի համար ծառայում է որպես ապագայի փորձարկման դաշտ՝ ինչպես նույնականացման, այնպես էլ թվային խարդախությունների դաշտում՝ https://tinyurl.com/472cf3k4

…կրիպտոյից

💰  Ղազախստանի ԿԲ-ն նախատեսում է $350 մլն-ի ներդրում կատարել կրիպտո ոլորտի ակտիվներում՝ պահուստների դիվերսիֆիկացման նպատակով. ընդ որում, ներդրումները կկատարվեն ոչ թե անմիջապես կրիպտոակտիվներում, այլ կրիպտո ենթակառուցվածքային ընկերությունների բաժնետոմսերում՝ https://tinyurl.com/yy743pp9

♀️  Չնայած սպասվում է, որ 2030-ին կանայք կկառավարեն ավելի քան $83 տրլն համաշխարհային հարստություն, նրանք կազմում են գլոբալ կրիտո օգտատերերի ընդամենը 25%-ը. այս առիթով Bitget կրիպտոբորսան նախաձեռնել է Blockchain4Her ծրագիրը՝ կանանց կրթության ու հավասար հնարավորությունների համար՝ https://tinyurl.com/3h7c943c

⛏️  Այս ամիս մայնինգ եղավ հոբելյանական՝ 20 միլիոներորդ Bitcoin-ը՝ ընդհանուր 21 մլն սահմանափակ քանակից. կանխատեսվում է, որ վերջին Bitcoin-ը «կարդյունահանվի» մոտ 114 տարուց՝ 2140 թվականին՝ https://tinyurl.com/4eaxkks6


🎥 Վերջում բոնուս՝ ինչու չկա գեթ մեկ պետություն, որտեղ բացակայում է հարստության անհավասար բաշխման խնդիրը, ինչպես է այն չափվում, ու ինչպես է ազդում քաղաքական որոշումների վրա՝ https://tinyurl.com/4f2hj2u2


🤟 Եվ հիշեք՝ եթե ներդրում եք անում ու 5 րոպեն մեկ ստուգում ակտիվի գինը, դուք ոչ թե ներդրող եք, այլ սթրես մենեջեր~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N131)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan