#ֆինանսաPAN
Today

💸 #ֆինանսաPAN Weekly (133)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ամենամեծ զենք արտահանող երկրները, որտեղ բացարձակ առաջատարն ԱՄՆ-ն է՝ համաշխարհային զենքի արտահանման 42% մասնաբաժնով, սա ավելին է, քան արտահանում են հաջորդ 5 խոշոր արտահանողները միասին՝ https://lav.pan.am/ig57


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Ընտրություններին ընդառաջ բարձրանում են թոշակները, իջնում է գնաճն ու Զատիկին ձուն չի թանկանում, բայց ԱՊՊԱ-ն այս կանոններին չի ենթարկվում` այս տարի այն մոտ 10.5% թանկացել է: Հետաքրքիր է, որ չնայած ապահովագրական ընկերությունների զուտ շահույթի աճին, սակագները չեն նվազել: ԱՊՊԱ բյուրոյից պարզաբանում են, որ իրականում ապահովագրության գինը հիմնված է ապագայի կանխատեսումների վրա: Առաջին պատճառն ավտոմեքենաների թվաքանակի աճն է, որը մեծացնում է վթարների թիվն ու հաճախականությունը, հաջորդ պատճառն էլեկտրական մեքենաների թվի աճն է, որը նոր ռիսկ է սկեղծում, քանի որ դրանց վերանորոգման ծախսերն ու տեխնոլոգիական բարդությունների վերաբերյալ տվյալները սահմանափակ են, իսկ բարդությունը՝ բարձր: Ավտոպահեստամասերի շուկայում ևս գնաճ է նկատվում, որը սահմանափակում է սակագների նվազեցման հնարավորությունը` https://tinyurl.com/5n9xdjwe


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

🛢️ Իրանական պատերազմի հետևանքով շուկայում ստեղծված տատանումների ֆոնին
փոքր ներդրողների կողմից նավթում ներդրումները հասել են ռեկորդային մակարդակի՝ $211 մլն, որը գերազանցել է 2020-ի ցուցանիշը՝ https://tinyurl.com/yjsfwmmr

🚢 Ավելի քան 30 երկիր համաձայնության են եկել շուկա դուրս բերել 400 մլն բարել նավթ, որից 170 մլն-ը կտրամադրի ԱՄՆ-ն իր ռազմավարական պահուստից՝ փորձելով զսպել էներգիայի գնաճը. երկրները նաև հայտարարել են, որ հաջորդ տարվա ընթացքում կվերականգնեն այդ պաշարները՝ https://tinyurl.com/55kbw676

🤖 Meta-ն պատրաստվում է մոտ 20% աշխատակից կրճատել ու ավելի շատ ռեսուրսներ ուղղել AI նախագծերի զարգացմանը. տեխնոլոգիական ընկերությունները հույս ունեն, որ AI ներդրումները նոր աշխատատեղեր կստեղծեն շինարարության, մետաղագործության ու էներգետիկայի ոլորտում՝ https://tinyurl.com/ysja2uf4

…տնտեսությունից

🪖 Իրանի դեմ պատերազմն էլ արդեն խաթարում է գլոբալ տնտեսությունը՝ հատկապես էներգետիկ շուկաների միջոցով, քանի որ Հորմուզի նեղուցով անցնում է աշխարհի նավթի ու հեղուկ գազի գրեթե 20%-ը. կոնֆլիկտը նաև ազդում է լոգիստիկայի, ավիացիայի և աշխատուժի վրա՝ ստեղծելով լրացուցիչ տնտեսական ռիսկեր՝ https://tinyurl.com/ysuc5bf2

💊 Վտանգված են նաև դեղամիջոցների գլոբալ մատակարարումները՝ հատկապես քաղցկեղի բուժման համար․ մասնագետները զգուշացնում են, որ 4-6 շաբաթում կարող են առաջանալ լուրջ խնդիրներ ու պատերազմի երկարաձգումը կարող է ոչ միայն բարձրացնել ծախսերը, այլև վտանգել հիվանդների բուժման շարունակականությունը՝ https://tinyurl.com/mr3k8dnj

⛽ Իսկ բենզինի գնաճի հետևանքով կրկին աճել է հետաքրքրությունն էլմեքենաների նկատմամբ այն բանից հետո, երբ վաճառքները մի քանի ամիս նվազում էին. մեկ շաբաթում էլեկտրական մեքենաների որոնումների թիվն աճել է 20%-ով, ամենապահանջված մոդելների դեպքում հետաքրքրությունը գրեթե կրկնապատկվել է՝ https://tinyurl.com/2r95vbn9

… ֆինտեխից

📳 Չնայած փոխակերպման ուղղությամբ արված մեծ ներդրումներին, շատ ավանդական բանկեր դեռ դժվարանում են հասնել ֆինտեխերին հատկապես հաճախորդների արագ գրանցման (onboarding) ու mobile-first ծառայությունների ոլորտում. ֆինտեխերը հաճախ ունեն առավելություն ինովացիայի արագության և հաճախորդակենտրոն պրոդուկտների մշակման մեջ՝ https://tinyurl.com/23xchsxv

💂 Եվրոպայում ֆինտեխի ֆինանսավորումը վերջին 3 տարում 37% աճել է, մինչդեռ ԱՄՆ-ում նվազել 13%-ով։ Արդյունքում՝ երկու տարածաշրջաններում ներդրումների ծավալը հասել է նույն մակարդակի՝ մոտ $40 մլրդ, իսկ Լոնդոնն առաջ է անցել Սան Ֆրանցիսկոյից և Նյու Յորքից՝ դառնալով աշխարհի ամենամեծ ֆինտեխ կենտրոնը՝ https://tinyurl.com/2p8jmcm

🏦 Revolut-ն էլ 5 տարի տևած գործընթացից հետո վերջապես ստացել է Մեծ Բրիտանիայում լիարժեք բանկային լիցենզիա. սա ընկերությանը թույլ կտա տրամադրել վարկեր ու կապահովի ավանդների պետական երաշխավորությունը։ Կանխատեսվում է, որ այս լիցենզիան կարագացնի Revolut-ի գլոբալ ընդլայնումը՝ https://tinyurl.com/9u655h38

…կրիպտոյից

🚛 Ղազախստանը $1 մլն-ի մայնինգի սարքավորումներ է առգրավել, երբ դրանք փորձել են ապօրինի արտահանել դեպի Ռուսաստան. Ղազախստանի օրենքների համաձայն՝ նման սարքավորումների արտահանումը հատուկ լիցենզիա է պահանջում՝ https://tinyurl.com/mufez54p

🪙 Հայաստանի ֆոնդային բորսան քննարկում է կրիպտոակտիվների առևտրի հարթակ բացելու հնարավորությունն ու նախատեսում է այն գործարկել մինչև 2026-ի ավարտը. հնարավոր է՝ այն բաց լինի միայն երկրորդային առևտրի համար, բայց կարող են նաև թույլատրվել նոր կրիպտոակտիվների թողարկումներ (ICO)՝ https://tinyurl.com/5bcnezff

🍲 Թրամփն էլ կրկին ընթրիքի է հրավիրել իր TRUMP coin-ի սեփականատերերին, հրավիրված են քոինների ամենամեծ ծավալն ունեցող մոտ 300 ներդրողները. լուրից հետո coin-ի գինը մեկ ժամում 10%-ով աճել է, ու նախորդ միջոցառման նման սա ևս առաջացրել է քաղաքական քննադատություն՝ https://tinyurl.com/bdcnhrj6


🎥 Վերջում բոնուս, թե ինչպես 1950-ին մի ամերիկացի գործարարի կողմից ընթրիքի հաշիվը փակելուց դրամապանակը մոռանալու փաստը հիմք դրեց կրեդիտ քարտերի նախատիպի՝ Diners Club-ի ստեղծմանն ու ինչպես սա զարգացավ՝ վերափոխվելով ներկայիս կրեդիտ քարտեին՝ https://tinyurl.com/3udwk6t3


🤟 Եվ հիշեք՝ երբ չեք վախենում բանկից զանգ ստանալուց, դուք ֆինանսապես անկախ եք~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N132)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan