💸 #ֆինանսաPAN (14)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք 2023-ին ամենաշատ միլիոնատերների «բաց թողած» և ընդունած երկրները. մանրամասն՝ https://tinyurl.com/mpnvamd7
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ.
Սոչիի ձեր բաջանաղը դեռ պատճառ է փնտրում հին պարտքերը չմարելու համար, մի հատ էլ՝ բարեկամներին ուղարկած գումարն է երկրից հանում, իսկ մնացողը չի նպաստում տնտեսական աճին՝ https://tinyurl.com/4n9wexn6
Պատմեք նրան, որ SberOnline-ով կարող է վայրկյանների ընթացքում ուղարկել գումարը EasyPay-ի ձեր easywallet-ին, ու նրան մուծվելուց բացի այլ տարբերակ չի մնա՝ https://tinyurl.com/2p8htfsb
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
…ֆինանսներից
🕰 Մինչդեռ կան ընկերություններ, որոնք արդեն 100 և ավելի տարի դիվիդենտներ են վճարում, ու դրանցից շատերի ֆինանսական վիճակն այնքան կայուն է, որ ևս մեկ հարյուրամյակ կարող է վճարել. Օրինակ՝ Procter & Gamble, Coca Cola, Colgate-Palmolive, UGI Corp և ոչ միայն՝ https://tinyurl.com/y53d7juf
🎖 Իսրայելապաղեստինյան պատերազմի ֆոնին Ճապոնիայում ոսկու մեծածախ գինը ռեկորդային մակարդակի է հասել՝ 1 գր՝ 10,233 իեն. Գնի աճն արտացոլում է ներդրողների կողմից ոսկու նկատմամբ պահանջարկի աճը, որպես ապահով ներդրում՝ https://tinyurl.com/yzfyup44
💵 Ու չնայած ԱՄՆ պետական պարտքը գնալով աճում է, տեղի գանձապետարանը կարծում է, որ լրիվ իրատեսական է Իսրայելին պատերազմում աջակցությունը, ինչպես նաև պետք է շարունակել աջակցել Ուկրաինային` https://tinyurl.com/d2x35nca
📍 Fitch-ն էլ ասում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունները չեն ազդել ՀՀ սուվերեն վարկանիշի վրա. հուլիսին ՀՀ վարկանիշը բարձրացնելու ժամանակ նրանք արդեն կանխատեսել էին ռազմական գործողությունների հավանականությունը, և որ ճգնաժամը գուցե կսահմանափակվի միայն Լեռնային Ղարաբաղով՝ https://tinyurl.com/56b2xf9z
…տնտեսությունից
🧿 Ռոբերտ Կիյոսակին բացահայտում է 7 գաղտնիք, որոնք ֆինանսական գրագիտության ավանդական դասընթացներում չեն սովորեցնում. ըստ նրա՝ գումար վաստակելու միակ տարբերակն աշխատանքը չէ, տքնաջան աշխատելը բավական չէ դրա համար, միշտ չէ, որ տուն գնելը ֆինանսական դրության բերելավում է… իսկ շարունակությունը՝ https://tinyurl.com/66bsvzk9
🧑💼 Բիլ Գեյթսն էլ կիսվում է կարիերայում հաջողության հասնելու պարզ tip-երով․ թե ինչպես կարելի է բուրգի ծավալը հաշվելու փոխարեն այն պրոյեկտել իրական կյանք ու բոլորին հասկանալի դարձնել «տաղտուկ» թվացող երկրաչափությունը՝ https://tinyurl.com/wrd7hsu2
🏃 Աշխատավարձը չի հասցնում գնաճի հետևից. 2300 անձի շրջանակում անցկվացված հարցման արդյունքներով՝ աշխատողների 72%-ը փաստում է, որ աշխատավարձն այլևս չի բավականացնում ընթացիկ ծախսերի համար, մի մասը հավելյալ աշխատանք է անում, մյուսները՝ փորձում ավելի բարձր վարձատրվող աշխատանք գտնել՝ https://tinyurl.com/bryeawkz
…ֆինտեխից
📊 Այս շաբաթ եղանակը ֆինտեխում կայուն է եղել՝ գրանցվել է մոտ $1 միլիարդի ֆինանսավորման գործարք, ամենամեծ ֆինանսավորումը՝ մոտ $150 մլն, հաջողվել է հավաքագրել թաիլանդական unicorn-ներից Ascend Money-ին՝ https://tinyurl.com/4xeb9b9p
👔 Մի փոքր էլ աշխատանքային վիճակագրություն ֆինտեխերից. հուդիներից դեպի փողկապ՝ եթե 2019-ին աշխատակից/մենեջեր հարաբերակցությունը միջինում 6.6 էր, այժմ ամեն աշխատակից մի մենեջեր ունի (գործակիցը 1 է դարձել), այլ կերպ ասած՝ տեղի է ունենում ոլորտի «մենեջմենթիզացիա»: Զուգահեռաբար, բոլորից գոհ HR աշխատակիցներն են, «կոդ գրողները» առաջվա պես իրենց թագավոր չեն զգում՝ https://tinyurl.com/hwrsekn6
…կրիպտոյից
🔦 ԱՄՆ-ն էլ անհանգստացած է Microsoft-ի տվյալների կենտրոնին և ԱՄՆ ռազմաբազաներից մեկին շատ մոտ տեղակայված Bitcoin-ի մայնինգով զբաղվող Չինական ընկերության գոյության փաստից. կան կասկածներ, որ այն փորձում է ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող տեղեկատվության տիրապետել՝ https://tinyurl.com/yztjs2yp
🚘 Ferrari-ն սկսելու է մեքենաների վաճառքի դիմաց կրիպտոակտիվներով վճարումներ ընդունել. Ասում են՝ նրանց «հարուստ հաճախորդների» մեծ մասը հենց կրիպտոներով են հարստացել, ու այս քայլը հենց նրանց հարմարավետության համար է՝ https://tinyurl.com/4dnh3f4c
🧠 Իսկ ChatGPT կարող է նաև հուշել, թե որ կրիպտոներն են համարվելու 2024-ի թոփ 5 ներդրումները (spoiler՝ Bitcoin, Ether, Binance Coin, Cardano և Polkadot). Այնուամենայնիվ, AI-ին պետք չէ կուրորեն հավատալ, նա էլ անսխալական չէ՝ https://tinyurl.com/yedt9j4
🎥 Վերջում՝ բոնուս. Ինչպես են մեծ թիմերն ու հազարավոր աշխատակից ունեցող ընկերություններ աշխատում առանց CEO-ի, ու ինչու են ամբողջ աշխարհում կոոպերատիվները հաջողում ՝ https://tinyurl.com/2tdv4ad2
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ երբեմն իմաստուն քայլ է նաև որևէ ներդրում չանելը~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N13)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan