💸 #ֆինանսաPAN Weekly (144)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք առևտրում խոշորագույն խաղացողներին. առաջատարներն են ԱՄՆ-ն, Չինաստանն ու Գերմանիան, իսկ Նիդերլանդների և Հոնկոնգի նման առևտրային կենտրոնները համաշխարհային առևտրում զգալիորեն գերազանցում են իրենց չափերը՝ https://lav.pan.am/ig68
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Հազիվ էինք ուրախացել կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության 2025-ի երկնիշ թվից, երբ 2026-ի առաջին եռամսյակում նրանց հիմնական պորտֆելները թեթև «մինուս» գնացին: Իրականում այս բացասական եկամտաբերությունը դիվերսիֆիկացման պարտադիր գինն է։ Նախորդ տարի ֆոնդերի ակտիվները հասել էին 1.4 տրլն դրամի, ինչն անգամ ցանկության դեպքում չէր կարող ամբողջությամբ ներդրվել միայն ներքին շուկայում, քանի որ Հայաստանի ֆինանսական համակարգը չափազանց փոքր է նման ծավալի կապիտալ կլանելու համար: Ուստի, միջոցների մի մասը պարտադիր ուղղվում է գլոբալ շուկաներ, որոնք Մերձավոր Արևելքի լարվածության պատճառով ենթարկվել են բացասական ազդեցության: Բայց հիշեք՝ կենսաթոշակային կուտակումները երկարաժամկետ մարաթոն են, ու կարևոր է երկարաժամկետ արդյունքը, ոչ թե ընթացիկ «մինուս»-ները՝ https://krch.at/w9ngg
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
👠 Ֆինանսական հատվածում աշխատողների 42%-ը կանայք են, ովքեր շարունակում են թերներկայացված մնալ ղեկավար պաշտոններում. ու թեև AI-ն ավելի շատ է սպառնում կանանց հաստիքների ավտոմատացմանը, նաև հնարավորություն է ընձեռում՝ վերացնելու անհավասարությունները, եթե կանայք ակտիվորեն ներգրավվեն AI-ի կառավարման մեջ՝ https://krch.at/90jdb
🚀 Google-ը SpaceX-ին ամսական $920 մլն կվճարի xAI տվյալների կենտրոններում հաշվողական հզորությունների համար. գործարքը կիրականացվի SpaceX-ի IPO-ի նախաշեմին, որի գնահատումը գերազանցում է $1.75 տրլն-ը՝ https://krch.at/ylq7n
⚖️ Թրամփի մաքսատուրքերը դատարանի կողմից անվավեր ճանաչվելուց հետո արդեն վերադարձվել է ապօրինի հավաքագրված $166 մլրդ-ի կեսից ավելին. իսկ մյուս կեսի փոխհատուցումից կառավարությունը հրաժարվում է՝ պնդելով, որ դա պետք է ստանան միայն այն ընկերությունները, որոնք անձամբ մասնակցել են դատական հայցերին՝ https://krch.at/pawtb
✍🏻 OpenAI-ն էլ գործարկել է նոր հետազոտական ծրագիր, որի միջոցով հնարավորություն կտրվի ուսումնասիրել AI-ի ազդեցությունն աշխատաշուկայի և տնտեսության վրա. դիմումները կընդունվեն մինչև հուլիսի 5-ը՝ https://krch.at/usro4
⚔️ ԱՄՆ-Իրան պատերազմի պատճառով համաշխարհային տնտեսությունը տարեկան կորցնում է մոտ $2.2 տրլն ՀՆԱ. ընդ որում, ամենաշատը տուժում է Իրանը՝ մինչև 25% տնտեսական անկում և $350 մլրդ-ի ենթակառուցվածքային վնասներ՝ https://krch.at/knobz
😤 Իսկ ԱՄՆ-ում սպառողները ջղային են՝ պատճառը ոչ միայն բարձր գներն են, այլև ընկերությունների կողմից մատուցվող անորակ սպասարկումը, թաքնված վճարները. ժամանակի ու նյարդերի տեսքով տնային տնտեսությունները տարեկան $165 մլրդ վնաս են կրում՝ https://krch.at/plg8c
🪄 Cash App-ը ներկայացրել է «կախարդական փայտիկի» տեսքով վճարային գաջեթ, որով հնարավոր է անhպում վճարումներ կատարել. սարքը նպատակ ունի գրավել Gen Z-ի (կամ ավելի երիտասարդ) օգտատերերին՝ վճարման պրոցեսը վերածելով զվարճալի երևույթի՝ https://krch.at/eulf8
📈 Ֆինտեխ հատվածն էլ գրանցել է $504 մլրդ ռեկորդային եկամուտ (տարեկան 22% աճ). ոլորտն աճում է ավանդական բանկերից չորս անգամ ավելի արագ և ապահովում է համաշխարհային ֆինանսական եկամուտների 4%-ը՝ https://krch.at/d5x8h
🤜 Visa-ն և Mastercard-ը Coinbase-ի հետ ակտիվ պայքարի մեջ են AI գործակալների կողմից կատարվող վճարումների վերահսկողության համար. երկու տեխնոլոգիական հսկան էլ միլիարդավոր դոլարների ներդրումներ են անում stablecoin-ների ենթակառուցվածքներում՝ https://krch.at/515v9
🏡 Իսկ Coinbase կրիպտոբորսան պաշտոնապես ձևակերպել է առաջին հիփոթեքային վարկը՝ Bitcoin-ի գրավադրմամբ՝ https://krch.at/nk6x6
🔻 Bitcoin-ն էլ հասցրել է պատմական անկում գրանցել՝ նվազելով $60,000-ից ցածր և կորցնելով անցյալ տարվա $126,000 ռեկորդային գնի կեսը. անկում են ապրել նաև ավելի փոքր կրիպտոարժույթները՝ Ethereum-ը նվազել է մոտ 13%-ով՝ հասնելով 2025 թվականի ապրիլից ի վեր ամենացածր մակարդակին՝ https://krch.at/mcqa2
💰 Նման անկման պատճառներից է Bitcoin ETF-ներից ներդրումների արտահոսքը՝ 13 օր անընդմեջ տևած արտահոսքի պատճառով շուկայից դուրս է եկել արդեն $4.4 մլրդ՝ մեծ մասը խոշոր խաղացողների «ձեռքերով»՝ https://krch.at/svghn
🎥 Վերջում՝ բոնուս. որոնք են զեղծարարության հիմնական պատճառները, ու ինչու են մարդիկ գողությունը համարում վատ երևույթ, բայց հաճախ հենց իրենք թաքցնում են հարկերը կամ կատարում են զեղծարարություններ՝ https://krch.at/taxa9
🤟 Եվ հիշեք՝ միշտ կատարեք երկարաժամկետ ներդրումներ, որպեսզի այսօր կորուստ ունենալու դեպքում բավականաչափ ժամանակ ունենաք նորմալ անհանգստանալու համար~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N143)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan