#ֆինանսաPAN
Today

💸 #ֆինանսաPAN Weekly (145)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհում էլեկտրաէներգիայի սակագները՝ ըստ երկրների, որտեղ ամենաթանկ 10-յակում գերակշռում են եվրոպական երկրները՝ Իռլանդիա, Իտալիա, Գերմանիա (և ոչ միայն), իսկ Հայաստանը 89-րդն է՝ https://lav.pan.am/ig69


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Քանի վարկերի տոկոսների որոշակի նվազում է նկատվում, հիշեցնենք, որ փողն ունի գին, որը որոշում է երկրի սուվերեն ռիսկն ու ձեր սեփական կարգապահությունը: Հավերժական հարցին՝ թե երբ են վերջապես նվազելու վարկերի «աստղաբաշխական» տոկոսադրույքները, իրականում կա շատ պարզ պատասխան. քանի որ ՀՀ կառավարությունը երկարաժամկետ փող է ներգրավում ավելի քան 8%-ով, բանկերը չեն կարող քաղաքացուն ավելի էժան վարկ տալ, քանի որ քաղաքացու ռիսկը միշտ ավելի բարձր է, քան պետությանը: Իսկ (օրինակ) 12.5% հիփոթեքային վարկի և 8-8.5% պետական պարտքի միջև եղած ~4%-ը ներառում է բանկի ծախսերը, շահույթը և քաղաքացու չվճարման ռիսկը: Բացի այդ, Հայաստանը կղզիացած չէ, իսկ համաշխարհային շուկաներում նկատվում է տոկոսադրույքների աճ, այնպես որ ակնկալել տոկոսի էական նվազում խորհուրդ չենք տալիս…


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

...ֆինանսներից

🚀  SpaceX-ի ռեկորդային IPO-ի արդյունքում ոչ միայն Մասկը դարձավ աշխարհի առաջին տրիլիոնատերը, այլև միլիոնատեր դարձան ընկերության մոտ 4400 նախկին ու ներկա աշխատակիցները, ովքեր տարիներ շարունակ որպես փոխհատուցում բաժնետոմսեր էին ստացել՝ https://krch.at/4b18l

🥷  ԱՄՆ-ն և Իրանը նախնական համաձայնության են եկել հրադադարի ու Հորմուզի նեղուցի բացման շուրջ. սա կարող է թույլ տալ նավթի ու գազի մուտքը համաշխարհային շուկա՝ https://krch.at/28wu3

🛢️  Եվ ինչպես ակնկալվում էր, լուրից անմիջապես հետո նավթի գները նվազեցին՝ հասնելով $80-ի, իսկ բորսայական ինդեքսներն ու նորեկ SpaceX-ի բաժնետոմսերը կտրուկ աճեցին. այս անգամ դեռ պարզ չէ՝ Սպիտակ տնից ով է հասցրել ներքին տեղեկատվության հիման վրա ձեռնտու գործարքներ կնքել՝ https://krch.at/cqnvl

...տնտեսությունից

🍚  Չինաստանի ներսում էլ ճգնաժամ է՝ սպառումն ու ներդրումները նվազել են՝ հասնելով քովիդի ժամանակահատվածի մակարդակի, մինչդեռ AI համաշխարհային բումի շնորհիվ տեխնոլոգիական արտահանումն իր աննախադեպ աճով քողարկում է ներքին խնդիրները  https://krch.at/9m9j0

🧑‍💼  Ընկերություններն արդեն ավելի հաճախ են AI գործակալներին դիտարկում որպես լիարժեք աշխատակիցներ՝ ծրագրային գործիքների փոխարեն, ու նրանց, ինչպես աշխատակիցներին, անհրաժեշտ է նույնականանցել ու վերահսկել. այս խնդիրը լուծելու համար NewCore ստարտափը $66 մլն է ներգրավել՝ https://krch.at/5n8x2

🍅  Իսկ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում նախատեսված ծախսերը (մոտ ֏ 43 մլրդ ) 2025-ին ամբողջությամբ կատարվել են. այս տարի էլ, հաշվի առնելով Ռուսաստանի կողմից սահմանափակումների ու արտահանման շուկայի դիվերսիֆիկացման խնդիրը՝ առաջնահերթությունը կլինի տեղական արտադրանքը եվրոպական ստանդարտներին հարմարեցնելը՝ https://krch.at/hg6tu

...ֆինտեխից

🧠  PayPal-ը Մեծ Բրիտանիայում կապահովի առաջին AI գործակալային առևտրի փորձառությունը՝ համագործակցելով AI-ով աշխատող Hey Savi հարթակի հետ, որտեղ AI գործիքները վերլուծում են գնորդի մտադրությունը և իրականացնում գնումները՝ https://krch.at/4067w

💳  Visa-ն էլ OpenAI-ի հետ է սկսում գործակցել՝ ապահովելու AI գործակալների կողմից իրականացվող գործարքների անվտանգությունը. գործարքները կլինեն օգտատիրոջ կողմից սահմանված թույլտվությունների ու ծախսերի սահմանաչափերի շրջանակում՝ https://krch.at/btz9f

🧑‍💻  Իսկ Mastercard-ը մեկ քայլ առաջ է, ու ներկայացրել է նոր Machine-to-Machine ենթակառուցվածք, որտեղ AI գործակալներն առևտուր են անում անմիջապես այլ AI գործակալներից. 30 ֆինտեխ, ավանդական ֆինանսական և կրիպտո ընկերություններ արդեն միացել են նախագծին՝ https://krch.at/u9ipm

...կրիպտոյից

⛔  Խոշոր կրիպտոհարթակներ ձախողել են SpaceX-ի թոքենացված բաժնետոմսերի բաժանորդագրությունը, քանի որ չեն կարողացել բաժանորդագրված օգտատերերին փոխանցել SpaceX-ի բաժնետոմսերի իրենց հասանելիքը. նրանք խոստացել են վերադարձնել հավաքագրված միջոցները՝ https://krch.at/ocvk3

🏌️  Երբ լսում եք, որ գյուղում հերթական դպրոցի կառուցման տենդերը շահել է գյուղապետի քեռին, հիշեք՝ Սպիտակ տանը կազմակերպվող խոշոր սպորտային միջոցառման մասնակիցներին բոնուսներ կվճարվեն Թրամփի World Liberty Financial-ի թողարկած կրիպտոյով. ըստ Թրամփի՝ շահերի բախում չկա՝ https://krch.at/o3m96

👮  Եվ փակվել է կրիպտոարժույթների լվացմամբ զբաղվող AudiA6 կայքը, որի միջոցով 2022-2025-ին լվացվել է մոտ €336 մլն հանցավոր գումար. գործողության հիմնական փուլն իրականացվել է Վրաստանում, որտեղ ձերբակալվել են կայքի ադմինները, առգրավվել սերվերներ ու շքեղ մեքենաներ՝ https://krch.at/dizya


🎥 Վերջում՝ բոնուս. ինչպես բարձրացնել ու չափել աշխատակիցների գոհունակությունը, ու ինչու է սա ընկերության շահութաբերության ցուցանիշներին զուգահեռ հավասարապես կարևոր ցուցանիշ՝ https://krch.at/8ibmm


🤟 Եվ հիշեք՝ եթե փողը ձեզ երջանկություն չի բերում, ուրեմն դուք այն սխալ եք ծախսում~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N144)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan