#ֆինանսաPAN
Today

💸 #ֆինանսաPAN Weekly (146)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք Եվրոպայի ամենաազդեցիկ տնտեսական կենտրոնները. իրականում Եվրոպայի տնտեսական ուժը կենտրոնացած է մի քանի խոշոր քաղաքում՝ Փարիզ, Լոնդոն, Միլան, Մյունխեն և Մադրիդ՝ https://lav.pan.am/ig70


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲  Պետությունը, ձեր առողջության մասին ձեզանից շատ մտածելով, 2027-ի հունվարի 1-ից ուզում է բարձրացնել ակցիզային հարկի դրույքաչափերը։ Կթանկանան ծխախոտը, գարեջուրը, գինին, թունդ ալկոհոլային խմիչքների մի մասը, բենզինն ու գազը։ Եթե սա էլ ձեզ չի կանգնեցնի վնասակար սովորույթներից, ապա վառելիքի թանկացման ազդեցությունը երկար սպասեցնել չի տա, քանի որ տրանսպորտային ծախսերը գրեթե բոլոր ապրանքների ինքնարժեքի բաղադրիչն են: Նախագիծն օրենքի ուժ կստանա ԱԺ-ում ընդունվելուց հետո, սակայն, հաշվի առնելով առաջարկված հրատապ ընթացակարգը, ամենայն հավանականությամբ, դա չի ուշանա…


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

...ֆինանսներից

🧑‍🚀  Ներդրողների էյֆորիան շատ արագ վերացել է, ու SpaceX-ը, IPO-ից մի քանի օր անց, կորցրել է մոտ $800 մլրդ (շուկայական արժեքի մոտ 29%). հրապարակված ֆինանսական տվյալներով՝ ընկերությունը միլիարդավոր դոլարների հասնող վնասներ ունի՝ https://krch.at/wsw1n

🥤  Արտասահմանյան շահույթների հայտարարագրմանն առնչվող $20 մլրդ-ի հարկային վեճը լուծելու համար Coca-Cola-ն և ԱՄՆ հարկայինը տեղափոխվում են վերաքննիչ դատարան. դատը կարող է էական ազդեցություն ունենալ ընկերության շահութաբերության վրա՝ https://krch.at/s37bi

🤖  Google-ը հետ է կանչել մոտ 3800 Waymo ռոբոտաքսիները, երբ մի քանի մեքենա սխալմամբ մուտք է գործել շինարարական գոտիներ. լուրի ֆոնին ընկերության բաժնետոմսերի գինը 2.5%-ով ընկել է՝ https://krch.at/bjnzy

...տնտեսությունից

🇨🇳  ԵՄ-ն քննարկում է Չինաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու նոր ռազմավարություն, քանի որ գործող սահմանափակումները չափազանց դանդաղ են արձագանքում. արդեն իսկ կիրառվում են գնանկումը կանխող (anti-dumping) տուրքեր՝ էլեկտրամոբիլների մինչև 35% հավելյալ հարկումը` https://krch.at/3aodc

🤑  Իսկ Լուիզիանա (ԱՄՆ) փոքր քաղաքում 43 տարի գործող ընտանեկան բիզնեսներից մեկը $1․7 մլրդ-ով վաճառվել է, որը բաշխվել է ընկերության բոլոր աշխատակիցների միջև. սա շատերին դարձրել է միլիոնատեր և հնարավորություն տվել անմիջապես թոշակի անցնել՝ https://krch.at/qcvn2

📺  Ձեզ սպասվում են ավելի թանկ ապառիկներ՝ AI բումի արդյունքում թանկանալու են հեռախոսների, համակարգիչների և կենցաղային էլեկտրոնիկայի գները, քանի որ Big Tech-երը մասսայականորեն գնում են հիշողության չիպեր` https://krch.at/l5lm8

...ֆինտեխից

📉  2026-ի առաջին եռամսյակում եվրոպական ֆինտեխ ոլորտի ընդհանուր ֆինանսավորումը նվազել է 31%-ով՝ հասնելով $3.8 մլրդ-ի. չնայած գործարքների քանակի աճին, առանձին գործարքների ծավալները զգալիորեն փոքրացել են՝ https://krch.at/hu9eb

💱  Revolut-ն արդեն պաշտոնապես կարող է ծառայություններ մատուցել Մերձավոր Արևելքի շուկայում, իսկ ԱՄԷ-ի բնակիչները հնարավորություն կունենան մեկ հավելվածով կառավարել բազմարժութային հաշիվներ, կատարել քարտային վճարումներ և իրականացնել միջազգային փոխանցումներ՝ https://krch.at/61vr1

📲  Իսկ Meta-ն անակնկալ քայլով WhatsApp-ի ղեկավար է նշանակել հնդկական մի ֆինտեխ ստարտափի հիմնադրի, ինչից առաջ վերջինիս ընկերությունում $900 մլն-ի ներդրում էր կատարել. ստարտափի հիմնադիրը երաշխավորել է, որ օգտատերերի տվյալները չեն փոխանցվելու Meta-ին՝ https://krch.at/eka5t

...կրիպտոյից

🪙  Bitcoin-ի գինը մեկ շաբաթում ավելի քան 14%-ով կրճատվել է` հասնելով $63,000-ի․ սա փետրվարի վերջից ի վեր ամենացածր ցուցանիշն է՝ https://krch.at/wu1cu

⛏️  Այդ պատճառով մայնինգը եկամտաբերության պատմական ցածր մակարդակում է. հաշվի առնելով, որ մեկ Bitcoin-ի մայնինգի ծախսը կազմում է մոտ $62,650, մայներները սկսել են ավելի շատ Bitcoin վաճառել, քան կուտակել՝ https://krch.at/h6khz

⚽  FIFA-ն էլ աշխարհի առաջնության տոմսերի վաճառքն իրականացրել է Avalanche բլոկչեյնի վրա հիմնված նոր համակարգով. արդեն իրականացվել է ավելի քան $25 մլն-ի գործարք, սա կրիպտոյից դուրս բլոկչեյնի կիրառման խոշորագույն օրինակներից է՝ https://krch.at/afu78


🎥 Վերջում՝ բոնուս միգրանտների մասին՝ ինչպես են խոշոր տնտեսությունները կախված միգրանտների աշխատուժից, արդյոք այն վտանգավոր է աշխատաշուկայի համար, և ուր է ուղղվում նրանց ստացած եկամուտը՝ https://krch.at/m6joa


🤟 Եվ հիշեք՝ միևնույնն է, ամեն օր մի բաժակ սուրճի վրա խնայելով միլիոնատեր չեք դառնա~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N145)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan