#ֆինանսաPAN
October 27, 2023

💸 #ֆինանսաPAN (15)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք հեռավար աշխատանքի համար լավագույնը համարվող երկրները, մինչ Հայաստանում քննարկվում են դրա վերաբերյալ օրենսդրական դաշտի հստակեցումները. մանրամասն՝ https://tinyurl.com/3yp2enfh


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


Հայաստանում ծրագրամիստի աշխատավարձը մոտ 5.5 անգամ բարձր է կրթության ոլորտի աշխատողների վարձատրությունից, ինչը հարց է առաջացնում՝ որքա՞ն են վաստակում ծրագրամիստներին դասավանդող դասախոսները` https://tinyurl.com/3yskj7xd

Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

⚜️ Ոսկին շարունակում է մնալ ապահով ներդրումների առաջատարներից, իսկ ամենամեծ ծավալով ոսկի ունեցող թոփ եռյակում են ԱՄՆ-ն՝ մոտ 8000 տոննա, Գերմանիան՝ մոտ 3300 տ, և Իտալիան՝ մոտ 2400 տ՝ https://tinyurl.com/4zvudm38

📲 Իսկ մասնագետները խորհուրդ են տալիս ներդրում կատարելուց դիտարկել նաև էլեկտրոնային ոսկին, որպես ֆիզիկական ոսկու այլընտրանք. այդ դեպքում կազատվեք ոսկին չօգտագործվող սրբիչների արանքում պահելու գլխացավից՝ https://tinyurl.com/437tc5ef

💸 BRICS-ի նավթ արդյունահանող անդամներն էլ կազմակերպության անդամների միջև նավթի առևտրում օգտագործում են տեղական արժույթները՝ դոլարի փոխարեն. Եթե նույն կերպ վարվեն նաև ԱՄՆ-ի հետ, դոլարը կարող է արժեզրկվել պահանջարկի կտրուկ նվազման հետևանքով՝ https://tinyurl.com/wf8z26y5

…տնտեսությունից

🧓 Գրին քարտի սեզոնի փակմանն ընդառաջ իմացեք, որ թոշակառուի լավագույն կյանքը ձեզ սպասում է Հոլանդիայում, իսկ ԱՄՆ-ն 22-րդ հորիզոնականում է (իրավիճակը բարելավելու համար առաջարկվել է բարձրացնել նվազագույն թոշակի չափը ցածր եկամուտ ունեցող թոշակառուների համար)՝ https://tinyurl.com/bdf4zdba

☀️ Թոշակի տարիքում կկարողանաք նաև «լույսի գումարը» խնայել. ըստ կանխատեսումների, մինչև 2050-ն էլեկտրաէներգիայի գերակշիռ մասը ստեղծվելու է արևից, իսկ ստեղծման ծախսերը նվազելու են՝ https://tinyurl.com/3ez484dm

🚫 Բանկային համակարգում COVID-ին հաջորդող տարիների նոր աշխատատեղերի բումին էլ հաջորդում է աշխարհի խոշոր բանկերի կողմից ավելի քան 20,000 աշխատատեղի կրճատումը՝ https://tinyurl.com/2s3ne62c

…ֆինտեխից

🫂 Միաժամանակ աճում է բանկերի կողմից ֆինտեխ ստարտափների «գնման» դինամիկան. վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտի ընկերությունների շրջանակում 75-ից ավելի միացման և միաձուլման գործարք է գրանցվել՝ https://tinyurl.com/3bvendma

💱 Օնլայն բանկինգի ոլորտում առաջատար ռուսական Tinkoff-ի ATM-ները նոր հնարավորություն ունեն, բանկի քարտերով կարելի է փոխարկում կատարել ու անկանխիկ ռուբլու դիմաց ստանալ կանխիկ դոլար և եվրո՝ շրջանցելով ՌԴ ԿԲ-ի սահմանած արտարժույթի կանխիկացման սահմանաչափը՝ https://tinyurl.com/37et7yjh

🤳 Փոխվում են նաև օնլայն վճարումների միտումները. եթե գնորդները բանկային քարտերի օգտագործումից անցել են էլեկտրոնային դրամապանակների, ապա ֆինտեխերը վճարային լուծումներ մշակելիս պետք է հաշվի առնեն նաև ապագայում վիրտուալ իրականության կիրառման հնարավորությունը՝ https://tinyurl.com/3kuwjab8

…կրիպտոյից

🎯 Երբ շուկան հավատում է Bitcoin-ի վրա հիմնված ETF-ի թողարկման հավանականութանը, Bitcoin-ի գինը հասնում է ռեկորդային մակարդակի՝ $35,000-ի, որը նախորդ տարվանից հետո ամենաբարձր ցուցանիշն է՝ https://tinyurl.com/5yw4b8y9

🏆 Կրիպտոակտիվների շուկայի կապիտալիզացիան ևս հասել է իր տարեկան մաքսիմումին՝ $1.28 տրիլիոնի, ու շուկայի մասնակիցների 80%-ը կրիպտոների գնաճի (bullish) սպասումներ ունի, մասնավորապես՝ Bitcoin-ից, ու դեռ չեն պատրաստվում այն վաճառել՝ https://tinyurl.com/bdz96w5h

💰 Ու միայն Սան Ֆրանցիսկոյում հիմնված վենչուրային ֆոնդերին բաժին է ընկնում ամբողջ աշխարհի կրիպտո ստարտափներում ներդրումների 45 տոկոսը. հաջորդիվ՝ Հոնկոնգ (16%), Նյու Յորք (14%) ու Սինգապուր (5%)՝ https://tinyurl.com/2p8e4ava


🎥 Վերջում՝ բոնուս. Իմացեք, թե ինչու է ֆինանսական գրագիտությունն ապրելակերպ, ոչ թե հմտություն կամ տեղեկատվություն, ու ինչպես էմոցիոնալ որոշումները տարբերել ֆինանսականներից՝ https://tinyurl.com/yk8h5emt


🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ ամեն վաճառողի համար կա գնորդ, ու եթե գների փոփոխությունից ներդրողներից մեկը տուժում է, մյուսն անպայման շահում է ~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N14)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan