💸 #ֆինանսաPAN (16)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհի ամենակայուն երկրները՝ ըստ տնտեսական, հասարակական և շրջակա միջավայրը բնորոշող ցուցանիշների. Մանրամասն՝ https://tinyurl.com/vdnpncm3
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
240 մլրդ դրամ է գնահատում տնտեսության ստվերի ծավալը ՊԵԿ-ը, իսկ ակտիվ պայքարը դրա դեմ կվարվի հովերը մի քիչ էլ ընկնելուց հետո՝ https://tinyurl.com/32pmzwsm
Ամերիկյան Word Economic Magazine-ն էլ Հայաստանում «Պետական հատվածին լավագույն ծառայություններ մատուցող» և «Լավագույն ավտոֆինանսական ընկերություն» է ճանաչել մեր գործընկեր EasyPay-ին՝ https://tinyurl.com/27a4yafj
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🎯 Meta-ն հավակնում է միանալ $1 տրիլիոնանոց ակումբի ընկերներին` Apple, Microsoft, Alphabet, Amazon, Nvidia… Չնայած ներկա պահին ընկերության արժեքը $770 մլն է, կանխատեսվում է, որ AI-կիրառման բարձր մակարդակն այն մի քանի ամսից հասցնելու է բաղձալի շեմին՝ https://tinyurl.com/ycpwv36d
📉 Իսկ Pinterest-ի բաժնետոմսերի արժեքը վերականգնվում է եկամուտներին զուգահեռ. բաժնետոմսերի գնի անկման պատճառը, ըստ CEO-ի, իսրայելա-պաղեստինյան պատերազմի ֆոնին տեղադրվող գովազդների դիտելիությունից ստացվող եկամտի նվազումն էր` https://tinyurl.com/5xxdxbpk
💵 ԱՄՆ-ի ԿԲ-ն էլ չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել ու հետևել BRICS Pay-ի զարգացումներին. ստեղծելու է կենտրոնական բանկի թվային արժույթ ու պայքարելու է առևտրաշրջանառության մեջ դոլարի դիրքի համար՝ https://tinyurl.com/35fbkrf6
🎃 Ինչպես ոսկու գրավով վարկերի բարձր տոկոսները չեն կարող հայերին ստիպել կրճատել Ամանորի ծախսերը, այնպես էլ գնաճը՝ ամերիկացիներին հելոուինյանը. Դրանք այս տարի մոտ $12 մլրդ են կազմել, որից մոտ 30%-ը ծախսվում է կոստյումների, մնացածը՝ քաղցրավենիքի ու զարդարանքի վրա՝ https://tinyurl.com/376exf6e
💰 Բայց եթե չեք ուզում մինչև 63 տարեկան աշխատել ամեն տարի նախորդ Նոր տարվա վարկերը մարելու համար, իմացեք, թե որոնք են լավագույն 8 ակտիվը, որոնցում ներդրումը ձեզ կազատի այդ ծանր բեռից՝ https://tinyurl.com/yz84pnmz
‼️ Պատերազմը լուրջ վտանգի տակ է դրել Իսրայելի մոտ $500 մլրդ-անոց տնտեսությունը, ու միջազգային վարկանշային կազմակերպություններն արդեն զգուշացրել են երկրի սուվերեն վարկանիշի հնարավոր կրճատման մասին՝ https://tinyurl.com/2ae7648a
🔦 Նեոբանկ ֆինտեխներին սպառնացող IT անվտանգության ռիսկերն ավելանում են. եթե նախկինում հաճախորդների ֆիշինգը Նիգերիայի արքայազնից ստացված նամակի տեսքով էր, այժմ կիրառվում են ավելի բարդ մեխանիզմներ, ու ֆինտեխները պետք է ներդնեն մեծ թվով տվյալների բազայի վրա հիմնված անվտանգության համակարգեր՝ https://tinyurl.com/3j3bfas3
🏟 Այս ընթացքում Գերմանիան, Կանադան ու Իսրայելն ակտիվ պայքարի մեջ են 2024-ի ֆինտեխ հաբ դառնալու համար. հատկապես Թել Ավիվը վերջին տարիներին հայտնի է իր կիբերանվտանգության մեծ փորձով, ինչի շնորհիվ մեծ ծավալով վենչուրային կապիտալի ներհոսք է ակնկալվում՝ https://tinyurl.com/2tj96yhh
🚀 Իլոն Մասկն էլ հայտարարել է, որ 2024-ի վերջին արդեն հասանելի կդառնան X-ի ֆինանսական ֆունկցիաները, և դրանք չեն սահմանափակվելու միայն օգտատերերի միջև գումար փոխանցելով. X-ի օգտատերն այլևս ոչ մի բանկային հաշվի կարիք չի ունենալու՝ https://tinyurl.com/yzkeeu24
🏦 Կրիպտոշուկայի հնարավորություններին հավատում են թայլանդական բանկերը՝ տեղի 2-րդ ամենամեծ բանկը $102 մլն-ով գնել է կրիպտոակտիվների Orbix բորսան ու պլանավորում է մինչև 2024-ի ավարտը շուկայում իր մասնաբաժինը դարձնել մինչև 20%` https://tinyurl.com/jypdvu8h
🏆 Կրիպտոէքսպերտ Բենջամին Քոուենի կարծիքով, բիթքոինի $35,000-ի շեմի հատումը կարող է լինել «ոսկե ժամանակաշրջանի» ավարտը, ու հնարավոր է կրիպտոակտիվի գնի նվազում. բայց, ինչպես տնտեսագետները սիրում են ասել՝ դա միայն հնարավոր է, հնարավոր է նաև՝ չնվազի՝ https://tinyurl.com/4cp57th9
🐶 Բիթքոինի գնի աճին անտարբեր չեն մնացել նաև մեմքոինները, մասնավորապես՝ Pepe-ն երկնիշ աճ է գրանցել` 57% մեկ շաբաթվա մեջ, իսկ Մասկի սիրելի Dogecoin-ն ու Shiba Inu քոինները՝ 8% և 10% համապատասխանաբար՝ https://tinyurl.com/4yk599wu
🎥 Վերջում՝ բոնուս կրիպտոակտիվների շուրջ հայփի և փաստերի մասին, թե ինչպես են երկրների արժույթները համարվում պարտք տվյալ երկրի նկատմամբ, իսկ կրիպտոները՝ ակտիվ՝ https://tinyurl.com/fpvx2vzc
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ ֆինանսական ռիսկն առաջանում է այն ժամանակ, երբ չգիտեք, թե ինչ եք անում ~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N15)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan