💸 #ֆինանսաPAN (17)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե ինչպես են ներդրումներ կատարում աշխարհի գերհարուստները. Մանրամասն՝ https://tinyurl.com/2e4uvp23
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
Քաղշին ոլորտում՝ ապահովագրություն․․․ https://tinyurl.com/2ke7f9s
Իսկ ՀՀ կրիպտոշուկայում կարգավորումներ են սահմանվելու՝ https://tinyurl.com/7yzkf2fm
Այնպես որ, շուտով, գուցե, կարողանաք ձեր մեկ բիթքոինով Չարբախում մեկ սենյականոց բնակարան գնել, եթե, իհարկե, բիթքոինը տան գին ունենա ու հասցնեք, քանի տները բիթքոինի գին չեն դարձել:
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
♻️ Ըստ մոլի կապիտալիստ Ուորեն Բաֆեթի՝ ԱՄՆ-ում կուտակվող հարստությունն ամեն տարի աճում է, ու դրա բաշխման ամենաարդյունավետ մեթոդն ապահովում է կապիտալիզմը. իսկ մենք հիշեցնենք, որ ԱՄՆ-ում տնային տնտեսությունների 10%-ը տիրապետում է տնային տնտեսությունների ընդհանուր հարստության մոտ 70%-ը՝ https://tinyurl.com/ypuvaymc
🏆 Դուք էլ, իհարկե, Բաֆեթը չեք, բայց ահա ձեզ $1 տրիլիոն կապիտալիզացիայի շեմը գերազանցած 7 ընկերություն, որոնց շահութաբերությունը տարիներ շարունակ աճել է` Microsoft, Alphabet, Tesla, Visa, Coca Cola, American Express և Amazon` https://tinyurl.com/mu38wjmx
💎 Իսկ ադամանդի համաշխարհային արտադրության մեջ Ռուսաստանի մասնաբաժինն առաջին անգամ հասել է 35%-ի. կանխատեսվում է, որ 2024-ին Ռուսաստանից ադամանդի արտահանման ծավալը նվազելու է լոգիստիկայի բարդացման ու պատժամիջոցների կիրառման պատճառով՝ https://tinyurl.com/59fym4hm
🚫 Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թիրախում այս անգամ հայտնվել են ընկերություններ Թուրքիայից, Չինաստանից, ԱՄԷ-ից ու Շվեյցարիայից, որոնք Ռուսաստանին մատակարարել են էլեկտրական սաքավորումներ ու մատուցել լոգիստիկ ծառայություններ՝ https://tinyurl.com/c5yz3xte
📊 Բայց սա չի խանգարում Թուրքիայի տնտեսության արտահանմանը. հոկտեմբերին այն գրանցել է այդ ամսվա բոլոր ժամանակների առավելագույն շեմը՝ հասնելով $22.9 մլրդի (մեծ մասը բաժին է ընկնում ավտոմեքենաների արտահանմանը)` https://tinyurl.com/2za3vn78
👩❤️👨 Դուք էլ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար կարող եք ձեր միջոցներն ուղղել դեպի դեռ «չգրավված» համարվող 15 բիզնես ոլորտ, որոնք խոստանում են եկամտաբեր լինել՝ օնլայն ժամադրության app-երից մինչև կենդանիների էկոսնունդի բնագավառ՝ https://tinyurl.com/36u83ehr
⏳️ Կամ էլ հավաքել ձեր գումարները «Գնիր հիմա, վճարիր հետո» ծառայության առաջատար Klarna-ի ապագա IPO-ի ընթացքում բաժնեմաս գնելու համար. ընկերության արժեքը գնահատվում է մոտ $6.7 մլրդ` https://tinyurl.com/3yb3mw57
🏛 Ֆինանսական ոլորտում հաճախորդների շահերի պաշտպանությամբ զբաղվող ամերիկյան կառույցն էլ առաջարկել է դրամական միջոցների փոխանցման մասով կարգավորել նաև Amazon-ը, Google-ը, Meta-ն … ընդ որում, նույն խստությամբ, ինչպես բանկերին՝ https://tinyurl.com/mr6as7sw
💵 Մեկ այլ վատ լուր էլ եվրոպական ֆինտեխերի համար. բանկային ոլորտին ծառայություններ առաջարկող ընկերությունների համար խստանալու են կարգավորումները, ինչի ֆոնին շատ ստարտափեր արդեն կասկածի տակ են դնում գործունեություն սկսելու ու ֆինանսավորման «հայթայթման» իրենց պլանները՝ https://tinyurl.com/yn7at5mv
🖼 NFT-ների առուվաճառքը կրկին ակտիվանում է. հոկտեմբերին 32% աճ է գրանցվել նախորդ ամսվա համեմատ, որը զուգադիպել է բիթքոինի գնի ռեկորդային $35,000 շեմը հատելու հետ` https://tinyurl.com/3j6nupw6
🤖 X-ում էլ գործարկվել է ChatGPT-ի առաջին մրցակիցներից մեկը՝ GROK-ը, ինչի հետևանքով 400-ից ավելի անանուն օգտատեր թողարկել է GROK թոքեններ, որոնց ընդհանուր ծավալն արդեն հասել է $10 մլն-ի՝ https://tinyurl.com/mkhur8xf
🤑 Իմացեք նաև, թե ինչ են անում ձեր գումարների հետ կրիպտոբորսաները, ու արդյոք իրավունք ունեն կրիպտոների առուվաճառքի համար ձեր փոխանցած գումարներն օգտագորել ի շահ իրենց, ինչպես պատահեց FTX-ի տուժած հաճախորդների հետ՝ https://tinyurl.com/4nt5nw49
🎥 Վերջում՝ բոնուս. միֆեր ֆինանսական անկախության մասին` ինչու շատ գումար ունենալը դեռ ոչ մի կապ չունի ֆինանսական անկախության հետ ու ինչպես հասնել դրան՝ https://tinyurl.com/5n79y4fz
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ ֆինանսական անկախությունն ավելի շատ անկախության մասին է, քան ֆինանսների ~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N16)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan