#ֆինանսաPAN
November 17, 2023

💸 #ֆինանսաPAN (18)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ամենամեծ արժեք ունեցող ստարտափները. առաջին տեղում TikTok-ի մայր ընկերությունն է՝ BiteDance-ը, մանրամասն՝ https://tinyurl.com/4dx7pnsp


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


Եթե Citi Bank-ը հրաժարվել է ձեզ վարկային քարտ տրամադրել, քանի որ հայ եք, դուք էլ ակամայից տրվել եք մեծ գումարներ աշխատելու գայթակղությանն ու ներդրում կատարել Citi Bike-ում՝ փրկեք ձեր գումարները, որովհետև այն ԿԲ վերահսկողությունից դուրս է՝ https://tinyurl.com/34bptm9r

Ու դրեք դրանք Citi Bank-ի հաշվին, որովհետև նրանք արդեն զղջացել են իրենց արածների համար ու խոստացել հայերին լավ աչքով նայել` https://tinyurl.com/yc6tb57n

Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…


…ֆինանսներից

📈 Խոստումնալից ներդրումների համար խորհուրդ է տրվում դիտարկել առաջատար AI ընկերությունների բաժնետոմսերը. օրինակ` չիպերի արտադրությամբ զբաղվող Nvidia-ից ուշադրությունը շեղել դեպի IBM՝ https://tinyurl.com/y55vzr55

🪙 Կամ էլ հետևել հնդիկների օրինակին ու գնել ոսկի. hամեմատության համար նշենք, որ միայն Հնդկաստանի տնային տնտեսությունների ոսկին մոտ 3 անգամ ավելին է (ավելի քան 25,000 տոննա) ԱՄՆ կառավարության ոսկու ծավալից (մոտ 8 տոննա)` https://tinyurl.com/bddyh6b6

🗣 Դոլարն էլ ճապոնական իենի նկատմամբ ամենաբարձր շեմին հասնելուց հետո քիչ-քիչ վերադառնում է իր դիրքերին. հռետորաբանությունը հաճախ ավելի շատ է ազդում շուկայի վրա, քան գործողությունը, ու դոլարի՝ իր դիրքերին վերադառնալը հենց դրա հետևանքն է, ասում են մասնագետները՝ https://tinyurl.com/mrtpd6yk

…տնտեսությունից

💳 Եթե ձեզ ի վերջո հաջողվի Citi Bank-ից վարկային քարտ վերցնել, իմացեք քարտերի օգտագործման 5 կարևոր tip-եր, որոնք ձեզ կօգնեն արդյունավետ կառավարել ֆինանսները՝ ծախսերի պլանավորումից մինչև ժամկետին սպասարկման վճարի մուծում՝ https://tinyurl.com/3tbmfc6b

🛎 Իսկ Facebook-ի «անգովազդ» տարբերակը շուտով հասանելի կլինի, ու մոտ $10 վճարելով ստիպված չեք լինի անընդհատ տեսնել այն, ինչ մտածում կամ պլանավորում էիք գնել՝ խնայելով նյարդերը Սև ուրբաթին ընդառաջ՝ https://tinyurl.com/yc53hzy2

🏡 2024-ին ԱՄՆ-ում կանխատեսվում է տների գների անկում առաջարկի աճի հաշվին, քանի որ 50+ բնակչության մոտավորապես կեսը վաճառելու է իր բնակարանը՝ ավելի փոքր տուն տեղափոխվելու նպատակով՝ https://tinyurl.com/24yxstyz

…ֆինտեխից

👨‍💻 Հաճախորդների նույնականացումն էլեկտրոնայնացնելու շնորհիվ բանկերը մոտ $900 մլն տնտեսել են. մինչև 2028-ը 3 րոպեով նվազելու է նաև հաճախորդի նույնականացման վրա ծախսվող ժամանակը՝ 11 րոպեից դառնալով 8՝ https://tinyurl.com/5xm9ndju

🎎 Մինչ դուք փորձում եք ձեր քարտը կցել դրամապանակներին՝ հեռախոսով վճարումներ անելու համար, Mastercard-ը նախատեսում է Ասիայում ներդնել վճարումների ընդունման բիոմետրիկ համակարգ (դեմքով, մատնահետքով, ձայնով…), ու ասիացիներին շփոթելու վախեր չունի՝ https://tinyurl.com/2b2fdkvu

🔝 Ֆինտեխ ոլորտում ներդրումների համար կարող եք դիտարկել լավագույն ներդրում համարվող 3 ընկերության բաժնետոմսերը՝ Visa, Intuit և Block` https://tinyurl.com/22y8w3j7

…կրիպտոյից

🥷 Աշխարհի խոշորագույն կրիպտոբորսա Binance-ի ղեկավար անձնակազմին առևանգել են Մոնտենեգրոյում «բիզնես գործուղման» ընթացքում ու ստիպել դատարկել հաճախորդների կրիպտոդրամապանակները՝ ընդհանուր $12.5 միլիոնի չափով՝ https://tinyurl.com/4sy7z4ba

🐶 ChatGPT-ն էլ կանխատեսում է, որ 2024-ին DogeCoin-ի գինն աճելու է, քանի որ աճելու է պահանջարկը, շատերի համար դառնալու է ընդունելի վճարման միջոց. բացի այդ, Իլոն Մասկը՝ Doge-ի վոկալ աջակիցը, իր թվիթներով կարող է դրական ազդել կրիպտոակտիվի գնի վրա՝ https://tinyurl.com/4z5h6b9d

📊 Doge-ի մրցակից Shiba Inu քոինի ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ 2 շաբաթվա ընթացքում 550 միլիոն նոր թոքեն է մտնելու շրջանառության մեջ՝ https://tinyurl.com/4s2ba2hu


🎥 Վերջում՝ բոնուս. իմացեք, թե ինչքան ընկալումներ կարող է ունենալ «հարստությունը», ու ինչու են դրանք այդքան տարբեր՝ կոմունալներից հետո ամսվա ծախսի գումար մնալուց մինչև հանգիստ թանկարժեք հյուրանոցում՝ https://tinyurl.com/5n93tjch


🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ հարուստ է նա, ով ունի շատ ժամանակ, ոչ թե գումար~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N17)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan