#ֆինանսաPAN
November 24, 2023

💸 #ֆինանսաPAN (19)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք 25 քաղաքում անշարժ գույքի գների «փուչիկի» ռիսկը (Երևանը քաղաքների ցանկում չի եղել, ու առաջին հորիզոնականի իր տեղը զիջել է Ցյուրիխին). Մանրամասն՝ https://tinyurl.com/54thaw62


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


Ըստ ՀԲ-ի, ՀՀ մտնող գումարի կեսը ՌԴ-ից է, իսկ դուրս եկողի չնչին մասն է գնում ՌԴ, ուստի խնդրում ենք դեպի Հյուսիս iPhone ու BMW-ի ռազվալի տուլկի ծախողներին անցնել բիթքոինի, որ մի քիչ քիչ ասեն՝ օգնում ենք սանկցիա շրջանցել` https://tinyurl.com/43t493en

Դրամն էլ արդեն 30 տարեկան է, ու այդ առիթով մետաղադրամներն էլ կլինեն նոր դիզայնով՝ https://tinyurl.com/47r27f72

Ի հեճուկս վիճակագրության, ըստ որի նախատոնական գնումների մեծ մասը կատարվելու է բանկային քարտերով ու անկանխիկ եղանակով

Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…


…ֆինանսներից

🟰 Երկրներ, որտեղ շատ հարուստները շատ աղքատներից շատ հարուստ չեն, որովհետև հարստությունը բաշխված է համաչափ. լավագույն հնգյակը գլխավորում են Բելգիան, Ճապոնիան, Ավստրալիան, Իտալիան և Հարավային Կորեան՝ https://tinyurl.com/2zvm7pu6

💰 Աշխարհի հարուստներից Բաֆֆեթն իր կոնգլոմերատից $870 մլն է «նվիրաբերել» առաջին կնոջ և երեք որդու 4 ֆոնդին, կոնգլոմերատի մյուս մասնակիցներին էլ հավաստիացրել է, որ ամեն ինչ արվում է դրա հարատևության համար՝ https://tinyurl.com/ynhjz2up

📈 Չիպերի խոշորագույն արտադրող Nvidia-ի հիմնադիրն էլ դարձել է աշխարհի 27-րդ ամենահարուստ մարդն ընկերության բաժնետոմսերի գնի ռեկորդային աճի հաշվին՝ https://tinyurl.com/576y74fa

…տնտեսությունից

💳 Իսկ Չինաստանում 3 տարի է տևել, մինչև MasterCard-ը ստացել է գործունեության թույլտվություն ու շուտով կթողարկի յուանով արտահայտված բանկային քարտեր՝ https://tinyurl.com/ykzepjbv

🪦 Պարզվում է՝ հարուստները չուզողների նյարդերից բացի, ազդում են նաև բոլորիս առողջության վրա. աշխարհի 1% հարուստների արտանետած ածխածինը բավական է, որ առաջիկա տասնամյակներում մոտ 1.3 մլն մարդ մահանա՝ https://tinyurl.com/3nf88yzp

🎄 Նախատոնական ծախսերը նվազելու են. ըստ նախնական հարցումների՝ մոտ 25%-ով, փոխարենն աճելու են նվերների վրա ծախսվող գումարները, ընդ որում՝ գրեթե բոլոր տարիքային խմբերի մոտ վճարումների հիմնական եղանակ են լինելու կրեդիտային քարտերը՝ https://tinyurl.com/2p9ykpr

…ֆինտեխից

🎫 Forbes-ն արդեն պատրաստվում է կազմել 2024-ի թոփ 50 ֆինտեխերի ցանկը. իրենց ուժերի վրա վստահ ֆինտեխերը ևս կարող են լրացնել դիմումները՝ https://tinyurl.com/4u4za483

💵 Մի ստարտափ էլ, ի դեպ, ծանոթ-բարեկամների շրջանակում խաղացվող «լատարեն» վերածել է ֆինտեխի, որտեղ մասնակիցների դեֆոլտ գնալու հավանականությունը 2%-ից էլ փոքր է՝ https://tinyurl.com/mtjbuuaz

🧠 ChemDirect ֆինտեխն էլ AI-ի կիրառմամբ ժամանակին հայտնաբերում է B2B փոխանցումների կողմերի վարկային ռիսկերը, ինչի արդյունքում բիզնեսները կարող են չանհանգստանալ միմյանց հետ գումարային հարաբերությունների մեջ մտնելուց՝ https://tinyurl.com/yww5fwkp

📲 ԱՄԷ-ում գործարկվել է ակնթարթային փոխանցումների նոր հարթակ՝ Aani-ն, որը, ըստ հիմնադիրների, հեղափոխական է լինելու ԱՄԷ-ում «առանց կանխիկի» տնտեսության ստեղծման գործում՝ https://tinyurl.com/mremsc6k

…կրիպտոյից

🥷 Կրիպտո աշխարհում խարդախությունների բացահայտման շաբաթ էր. Etherium-ի համահիմնադիր Վիտալիկ Բուտերինը մեղադրվում է հիմնադրման վաղ շրջանում խարդախությունների ու կոռուպցիայի կազմակերպման մեջ՝ https://tinyurl.com/ycxefyum

📉 Իսկ Binance-ն արդեն պաշտոնապես մեղավոր է ճանաչվել փողերի լվացման, բանկային խարդախությունների ու մի շարք քրեական խախտումների համար և տուգանվել $4 մլրդ-ով. արդյունքում նվազել է ինչպես Binance-ի թոքեն BNB-ի, այնպես էլ Bitcoin-ի գինը՝ https://tinyurl.com/3u5xrzub


🎥 Վերջում՝ բոնուս. իմացեք թե ինչպես են ձևավորվում բաժնետոմսերի գները, ինչով են իրարից տարբերվում ակտիվ ու պասիվ ներդրողները և ինչպես կարող են նրանք ազդել շուկայի վրա՝ https://tinyurl.com/ctzu85wb


🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ եթե ուզում եք ձեր խնայողությունները մեծացնել, աշխատեք ոչ թե եկամուտներն ավելացնելու, այլ ավելի իմաստուն դառնալու ուղղությամբ ~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N18)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan