💸 #ֆինանսաPAN (20)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհի ամենաշատ բարեգործություն անող երկրների ցանկը. առաջատարը Մյանմարն է` պայմանավորված «այս կյանքում արվածը բարելավելու է հաջորդ կյանքը» բուդդիստական համոզմունքով (ամեն ամիս բնակչության 83%-ը բարեգործություն է կատարում). մանրամասն՝ https://tinyurl.com/955w3j55
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
Եթե ձեր վարձով բնակարանում մնացող ռուսներին հայերեն չսովորեցնեք, որ հարկային տեսուչին համոզեն` իբր ձեր բարեկամներն են, ստիպված եք լինելու կամ վարձի 10%-ը հարկ մուծել, կամ բարձրացնել հայերեն սովորելու պարտականությունից հրաժարվող վարձակալների վարձը՝ https://tinyurl.com/4ch5n94e
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
📊 Տարեկան միայն $500 մլն Բիլ Գեյթսը ստանում է 5 բաժնետոմսից որպես դիվիդենտ. դուք էլ կարող եք replicate անել նրա եկամուտ բերող պորտֆելը՝ գնելով Canadian National Railway, Microsoft, Waste Management, CAT և Deere & Co ընկերությունների բաժնետոմսերը՝ https://tinyurl.com/3srewffy
🔐 Այս հնարավորությունից ավելի դժվար կօգտվեն ռուս ներդրողները, որովհետև անգամ հայկական բրոքերային ընկերությունն արդեն փակում է նրանց հաշիվներն ու հորդորում մինչև դեկտեմբերի 15-ը հաշվի արժեթղթերը դատարկել՝ https://tinyurl.com/y5dcpwbj
🛢 ԱՄԷ-ն էլ դադարեցնում է դոլար օգտագործել նավթի գործարքներում. սա ոչ միայն տնտեսական, այլև ԱՄԷ-ի քաղաքական դիրքորոշումն արտահայտող որոշում է՝ ուղղված դոլարի «թուլացմանը»՝ https://tinyurl.com/2h2v96sc
💳 Նոր տարվա գնումներին ընդառաջ 6 խորհուրդ բանկային քարտերով խարդախություններից խուսափելու համար՝ հաճախ ստուգեք քաղվածքները, օնլայն գնումների համար օգտագործեք վիրտուալ քարտեր, և ոչ միայն՝ https://tinyurl.com/56f69bkw
🧓 Եթե ձեզ չի հաջողվել դիմակայել բանկերի վարկային ակցիաներին, կարդացեք, թե երբ է նպատակահարմար վարկը մարել վաղաժամ, հատկապես թոշակի տարիքին մոտենալիս` https://tinyurl.com/yubvdbhv
🧠 Amazon-ն իր մատակարարների կյանքն ավելի հեշտացնելու համար ներդրել է գեներատիվ AI-ով աշխատող գործիքներ. արդյունքում հնարավոր կլինի մատուցել ինտերակտիվ ձայնային չատբոտերի ծառայություններ և անհատականացված սպասարկում՝ օրական մոտ 15 մլն հաճախորդի՝ https://tinyurl.com/3xssbjm6
👨💻 Քանի հիշել ենք AI-ը, ըստ Moody’s-ի՝ այն ամենաշատը կիրառվում է ֆինտեխ ոլորտում, որտեղ AI օգտագործում է ամեն 5-րդ աշխատակիցը. համեմատության համար նշենք, որ բանկային ոլորտում ամեն 8-րդն է կիրառում AI, ապահովագրականում՝ ամեն 33-րդը՝ https://tinyurl.com/yc662vej
👩🍼 Նորաստեղծ EarlyBird-ով կարող եք երեխաների անունով ներդրումներ կատարել արժեթղթերում, որոնք կդառնան երեխայի սեփականությունը 18-ը լրանալուց հետո. ֆինտեխի ֆինանսավորման առաջին փուլում արդեն հավաքվել է $4.5 մլն՝ https://tinyurl.com/5yr3t6hc
🏦 Allianz ապահովագրականն էլ դատի է տվել նեոբանկ Revolut-ին` նրան մեղադրելով իր հաճախորդներին ճամփորդական ապահովագրության պայմանագրերն այլ ապահովագրողի հետ կնքելու մեջ և պահանջելով մոտ $13 մլն՝ https://tinyurl.com/mr48fbw5
🚔 Առաջատար կրիպտոբորսա Binance-ի նախկին տնօրեն CZ-ին ԱՄՆ-ում սպասում է մինչև 10 տարվա ազատազրկում. իհարկե, ամեն ինչ դեռ վիճարկելի է՝ հաշվի առնելով CZ-ի միլիարդատիրոջ կարգավիճակն ու ԱՄԷ տեղափոխվելու որոշումը՝ https://tinyurl.com/yrdvd593
🔝 Եթե որոշեք զբաղվել Bitcoin-ի մայնինգով, շտապենք տեղեկացնել, որ նախորդ 2 ամսվա համեմատ այն 23%-ով դժվարացել է ու 1 Bitcoin-ի համար անհրաժեշտ բլոկերի քանակը հասել է առավելագույն շեմին՝ https://tinyurl.com/58przrdw
🚫 Եվս 7 կրիպտոակտիվ դեկտեմբերի 7-ից կապացուցակվի Binance-ից, այս անգամ ոչ թե խարդախության, այլ շուկայում պասիվության արդյունքում՝ https://tinyurl.com/4z5p9vhf
🎥 Վերջում՝ բոնուս. ինչպես կարող է լեզուն ազդել խնայելու վրա և ինչու են «ապառնի ժամանակաձևը» օգտագործողներն ավելի քիչ հակված խնայելու՝ https://tinyurl.com/5n8t3kan
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ խնայողությունը ձևավորվում է ձեր էգոյի և եկամուտների ճեղքի արդյունքում ~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N19)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan