💸 #ֆինանսաPAN (21)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք մոտ $454 տրլն համաշխարհային հարստության բաշխման բուրգը, որտեղ հարուստ բնակչությունը (ամբողջ բնակչության 1.1%-ը) տիրապետում է համաշխարհային հարստության մոտ 46%-ը՝ https://tinyurl.com/5abraja2
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🛍️ Տոներն են մոտենում, ուստի շուտով ընտրելու եք՝ մի 2 կիլո էլ զեյթուն և ընկույզ գնել, թե նոր iPhone. չհիմնավորված ծախսերից խուսափելու համար կարդացեք մեր գործընկերոջ խորհուրդները գումար խնայելու, 50/30/20 կանոնի, զեղչերի թակարդի և իմպուլսիվ գնումների մասին՝ https://tinyurl.com/mujw8nzb
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🚫 Շվեյցարիան ևս հայտնվել է Ռուսաստանի կառավարության՝ երկրի, ՌԴ քաղաքացիների ու տեղական ընկերությունների նկատմամբ «վատ վերաբերմունք» ցուցաբերող երկրների ցանկում, բայց դա նրան չի վախեցնում, ու միայն այս տարի արդեն մոտ $8.8 մլրդ-ի ռուսական ակտիվներ է սառեցրել՝ https://tinyurl.com/mvj5u38c
🧠 Մասկը շարունակում է պայքարել AI-ում առաջատարի դիրքի համար՝ X.AI-ը պլանավորում է $1 մլրդ-ի կապիտալ հավաքագրել (նոյեմբերին 4 ներդրողից $135 մլն էր ներգրավվել)` https://tinyurl.com/mrxhnsue
👗 Shein-ն էլ պատրաստվում է ԱՄՆ-ում IPO-ի, իսկ մինչ այդ իմացեք, թե ինչպես է ընկերությունը «արագ մոդայի» սկզբունքով կառուցել իր $66 մլրդ-անոց բիզնեսն ու գրավել Ամերիկայի շուկայի 40%-ը՝ https://tinyurl.com/4pdspzth
🎁 Առաջին անգամ տարվա ընթացքում ավելի շատ մարդ միլիարդատեր է դարձել ժառանգության հաշվին, քան սեփական աշխատանքի. սա դեռ միայն սկիզբն է, հաջորդ 20-30 տարում մոտ $5.2 տրիլիոն է երջանկացնելու նոր միլիարդատերերի՝ https://tinyurl.com/4w3kzrwk
👨💻 Եթե ձեր բախտը բերի ու AI-ը չխլի ձեր աշխատանքը, ապա ChatGPT-ն այնքան է բարձրացնելու արտադրողականությունը, որ աշխատանքային շաբաթը կրճատվելու է՝ դառնալով 4 օր՝ https://tinyurl.com/5nkvb4t2
🧑🦳 Իսկ եթե ձեր բախտը չի բերել, մի վախեցեք սկսել ձեր սեփական բիզնեսը, մանավանդ, եթե կենսաթոշակային տարիքի եք. 55-64 տարեկանում բիզնես սկսողներն ավելի մեծ հավանականությամբ հաջողության կհասնեն՝ https://tinyurl.com/2268vkdj
🪪 PayPal-ն էլ պատրաստվում է 2024-ի մարտին նոր ֆունկցիաներ ավելացնել ու ավելի հարմարավետ դարձնել օնլայն վճարումների գործընթացը՝ փորձելով առաջ անցնել իր երկու հիմնական մրցակցից՝ Apple Pay-ից և Stripe-ից՝ https://tinyurl.com/3zmnv2bw
👥️ Ֆինտեխ Klarna-ն չի դիմացել աշխատուժն AI-ով փոխարինելու գայթակղությանը և դադարեցրել է նոր աշխատակիցների ընդունումը՝ բացի ինժեներներից՝ https://tinyurl.com/4dvuvr2p
🏆 Եթե նախկինում Սաուդյան Արաբիան ասոցացվում էր միայն նավթի հետ, շուտով՝ նաև ֆինտեխի հետ, ու, ըստ թագավորության ռազմավարության, ականատես ենք լինելու ֆինտեխի «ռենեսանսի»՝ https://tinyurl.com/y8ssch4n
🎫 Ու թե ինչպես են ֆինտեխերը «առևտուր անում». ներկայացնում ենք 2023-ին Webull-ի, Yieldstreet-ի and NomuPay-ի 3 կարևոր M&A գործարքները` https://tinyurl.com/3pm7vp8f
📈 Մինչ ներդրողները սպասում են Bitcoin-ի ETF-ի հաստատմանը, այն հասնում է ռեկորդային մակարդակի (2022-ի ապրիլից հետո) և հատում $43,000-ի շեմը՝ https://tinyurl.com/3me7j2d9
📊 Չնայած Etherium-ի գինն էլ ամսվա մեջ առաջին անգամ $2200-ն անցել է, կանխատեսվում է, որ Bitcoin-ի ETF-ի հաստատվելուց հետո դրա արժեքն ավելի քան տասնապատկվելու է՝ հասնելով $28,000-ի՝ https://tinyurl.com/3s8bv5ta
🎥 Վերջում՝ բոնուս․ կարո՞ղ է արդյոք տնտեսությունը «հավերժ» աճել, ի՞նչ վատ հետևանքներ կարող է ունենալ հավերժ աճն ու ինչո՞ւ է կարևոր ռեսուրսների արդյունավետ օգտագործումը` https://tinyurl.com/5c44d8jx
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք, փողի հետ լավ հարաբերությունները կախված են ոչ թե ձեր խելքից, այլ՝ վարքագծից ~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N20)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan