#ֆինանսաPAN
December 15, 2023

💸 #ֆինանսաPAN (22)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք զարգացած երկրների պետական պարտք /ՀՆԱ հարաբերակցությունը, որտեղ բացարձակ առաջատարը Ճապոնիան է 255%-ով. մանրամասն` http://tinyurl.com/4bt9vxdv


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🫰🏻 Եթե հարևաններն իմացել են ձեր վարձով տված բնակարանի մասին ու տեղյակ պահել հարկայինին, կարող եք չշտապել մուծել հարկը՝ http://tinyurl.com/2y2a2b5a
Իսկ բանկերն արդեն շտապել են ու գրանցել ռեկորդային հարկերի աճ 2023-ին, որոշներն անգամ հայտնվել են խոշոր հարկատուների ցանկում՝ http://tinyurl.com/5883pwjt

Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…


…ֆինանսներից

💔 Ըստ Կիոսակիի, եթե չլուծվեն ԱՄՆ-ում հարստության բաշխման ու ֆինանսական գրագիտության խնդիրները, շուտով ականատես կլինենք «կայսրության» փլուզմանը՝ http://tinyurl.com/3ezefwu2

💵 Երբ Ինդոնեզիայում, մանր վաճառողների շահերից ելնելով, արգելվեց TikTok Shop-ի գործունեությունը, TikTok-ը որոշեց $840 մլն-ով գնել ինդոնեզիական GoTo վաճառքի օնլայն հարթակի խոշոր մասը, և այլ ճանապարհով կմտնի երկրի օնլայն շուկա՝ http://tinyurl.com/4zhvw3vj

🪫 Եթովպիան էլ դեֆոլտի շեմին է. կառավարությունը պարտատերերին թողել է «բախտի քմահաճույքին»՝ հայտարարելով, որ հնարավոր է չմարի իր պարտատոմսերի $33 մլն-ի չափով տոկոսները՝ http://tinyurl.com/4u53594v

…տնտեսությունից

🧠 Ուորեն Բաֆեթի ներդրումների մոտ կեսը AI ընկերություններում է` մեծ մասն Apple-ում, այնուհետև՝ Amazon և Snowflake (նա գլխի է ընկել դա անել դեռ 2016-ին, իսկ դու դեռ սպասում ես)՝ http://tinyurl.com/5d6ze7s4

✈️ Կայմաններից, Վիրջինյան կղզիներից ու Շվեյցարիայից՝ դեպի Աբու Դաբի. աշխարհի մեծահարուստները մոտ 5000 ֆոնդ են գրանցել Աբու Դաբիում, այդ թվում՝ Binance-ի CZ-ն ու ռուսական պողպատի մագնատ Վլադիմիր Լիսինը՝ http://tinyurl.com/rm8c76bf

👨‍👩‍👧 Ինչու են Gen X-ը, հազարամյակների սերունդն ու Gen Z-ը փոխում ամուսնանալ-> երեխա ունենալ-> տուն գնել «տնտեսական ցիկլը», ու ինչքանով է ծախսերի մակարդակը խոչընդոտում ընտանեկան կյանքի պլաններին՝ http://tinyurl.com/wvekya5x

…ֆինտեխից

🇦🇲 Հայաստանը՝ Forbes-ի անդրադարձում. «սիլիկոնյան լեռներում» ձևավորվում է տեխնոլոգիական նոր կենտրոն, կարդացեք հայկական ստարտափերի, առաջին unicorn-ի և հաջողակ AI ընկերությունների մասին՝ http://tinyurl.com/ycxdxcd2

📉 Միշտ չէ, որ մեծ թվերը խոսում են առաջընթացի մասին. ԱՄՆ-ում արագ տեմպերով աճող նեոբանկերի (բանկ, որն աշխատում է միայն օնլայն) մեծ մասը վնասով է աշխատում (ամեն հաճախորդի վրա բանկերը միջինում $4 են ծախսում)՝ http://tinyurl.com/ydvxack9

🏅 Իսկ հունվարին տեղի կունենա BlackRock-ի գեներատիվ AI-ի ներդրման դեբյուտը. ակտիվների խոշորագույն կառավարիչն արհեստական բանականությունը ներդնում է ռիսկերի կառավարման համակարգում՝ http://tinyurl.com/yc6uh2d5

…կրիպտոյից

📊 Bitcoin-ում ներդրողների ուրախությունը երկար չտևեց, այն ռեկորդային՝ $44,000-ից կրկին հանկարծակի նվազել է մինչև $40,000. ներդրողները դեռ լիահույս սպասում են Bitcoin-ի ETF-ի հաստատմանը՝ http://tinyurl.com/5y2x6an4

🏞 Հայաստանի պատմամշակութային վայրերն էլ Realm of Historia-ի նախաձեռնությամբ վերածվում են NFT-ների Solana բլոքչեյնում. արդեն պատրաստ է Քարահունջի «սթոունհենջի» NFT-ն՝ http://tinyurl.com/y3yatzmx

🥇 Իսկ Սալվադորը, որն առաջինն է Bitcoin-ը պաշտոնապես օրինական վճարամիջոց ճանաչել, $1 մլն Bitcoin-ի դիմաց պատրաստ է քաղաքացիություն տրամադրել` http://tinyurl.com/yfbzcdhw


🎥 Վերջում՝ բոնուս․ ինչպես պարզ հասկանալ տնտեսությունը, ձեր` «ամենօրյա տնտեսագետ» լինելու ու տնտեսության վրա ազդելու մասին՝ http://tinyurl.com/469zh9n6


🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ ամեն ինչ գին ունի, բայց ոչ միշտ գնապիտակի տեսքով ~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N21)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan