#ֆինանսաPAN
December 22, 2023

💸 #ֆինանսաPAN (23)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե OECD որ երկրներում են ամենաշատը խնայում. առաջին հորիզոնականում Շվեյցարիան է՝ Եվրոպայի միջին ցուցանիշից 8%-ով ավելի, մանրամասները` http://tinyurl.com/4wv6xbbx


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


💳 Եթե չեք ուզում նոր տարին սկսել նոր վարկերով ու 0-ական հաշվով, ակցիայով ոչ պետքական ապրանքներ գնելուց ուշադիր եղեք ինտերնետ միջավայրում զեղծարարություններին, որոնք տոնական օրերին ավելի հաճախակիանում են՝ http://tinyurl.com/3xjzyfp7

Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…


…ֆինանսներից

📦 Alibaba-ն այս տարվա ընթացքում ռեկորդային՝ 120 մլրդ ծանրոց է առաքել, ու չնայած Չինաստանում և դրանից դուրս խիստ մրցակցությանը, ընկերությունը բարելավում է իր դիրքերը. մասնագետները 2024-ին կանխատեսում են ընկերության բաժնետոմսերի գնի մոտ 60% աճ՝ http://tinyurl.com/4xt7p2c7

🛥 Հնարավոր է թանկանա նաև նավթը, որովհետև ոլորտի գիգանտ British Petroleum-ը դադարեցրել է Կարմիր ծովով նավթի մատակարարումը. պատճառը Եմենի հութիների հարձակումն է նավերի վրա՝ http://tinyurl.com/ycxaurr7

🗞 $20 մլրդ-ից ավելի ակտիվներ ունեցող ամերիկյան բանկն էլ հաճախորդների բանավոր համաձայնությամբ օվերդրաֆթներ է տրամադրել ու տոկոսներ հաշվարկել, և հիմա $5 մլն-ի չափով անօրինական գանձված գումարները վերադարձնելու է հաճախորդներին՝ http://tinyurl.com/yy7dhm4r

…տնտեսությունից

☕️ Կարող եք ձեզ թույլ տալ հեռահար աշխատել` տանից պիժամայով կամ սրճարանից կապուչինոյով, բայց իմացեք, որ դա խոչընդոտում է նորարարություններին, և ինչքան հեռու եք ձեր կոլեգաներից, այնքան հեռանում է ձեր ընկերության հաջորդ հաջողությունը՝ http://tinyurl.com/49jdd5eh

🔝 Իսկ 2023-ին իրենց լավագույնս դրսևորած երկրների ցանկը գլխավորում է Հունաստանը՝ հաշվի առնելով գնաճի մակարդակը, ՀՆԱ-ի աճը, գործազրկության նվազումն ու բաժնետոմսերի գնաճը՝ որպես հիմնական ցուցիչներ՝ http://tinyurl.com/593c9xcx

🎭 Եթե դուք էլ եք նախընտրում գնել բրենդային ապրանքների luxe copy-ներ, ապա, հավանաբար, Z սերնդից եք, որոնց 71%-ը սովորաբար կամ միշտ գնում է բրենդային ապրանքների կեղծ տարբերակներն ու «խարդախ» սերունդ է որակվել՝ http://tinyurl.com/rh7zmv63

…ֆինտեխից

🧠 Mastercard-ը կիսվել է ֆինտեխ ոլորտում գեներատիվ AI-ի կիրառման լավագույն 10 ոլորտով՝ հաճախորդների նույնականացումից, ներդրումային խորհրդատվությունից, մարկետինգից մինչև HR գործառույթների իրականացում՝ http://tinyurl.com/5et87yjp

🤳 Visa-ն էլ ֆինտեխերին առաջարկում է միանալ իր Visa Direct հարթակին, որտեղ հնարավոր է լինելու ակնթարթային B2B փոխանցումներ անել քարտերից, բանկային հաշիվներից և էլեկտրոնային դրամապանակներից՝ http://tinyurl.com/55dcufbu

🎁 «Գնիր հիմա, վճարիր հետո» ֆինտեխ Klarna-ն խոստովանում է՝ իր հաջողությունը գնորդ-վաճառող փոխշահավետության մեջ է՝ գնորդներն այն գերադասում են վարկային գծերից, իսկ վաճառողները ձեռք են բերում գնորդների, որոնք առանց այդ հնարավորության գնումներ չէին անի՝ http://tinyurl.com/mryhcv9h

…կրիպտոյից

🌎 42 երկիր արդեն ընդունել է կամ քննարկում է կրիպտոակտիվների կարգավորման օրենսդրության ընդունումը, այդ թվում՝ բորսաների լիցենզավորման, կրիպտոակտիվների շրջանառության և գործարքների «անանունության» հարցերը՝ http://tinyurl.com/y4bpf5sc

💰 Մինչդեռ Ավստրալիայում ներդրողները միլիարդավոր դոլարներ են կորցնում կեղծ ու չվերահսկվող կրիպտոների մեխանիզմներում ներդրումների արդյունքում՝ http://tinyurl.com/y78vxm23

🐶 Բայց դա չի խանգարում կապիտալիզացիայի մակարդակով 2-րդ խոշոր մեմքոին Shiba Inu-ի գնի արագ աճին, որը պայմանավորում են «ակտիվները վառելու» տեմպի 800,000% արագացմամբ (կրիպտոակտիվը վառելու արդյունքում դրանք ոչնչանում են ու այդքանով նվազում է ակտիվի շրջանառվող ծավալը)` http://tinyurl.com/9bsb4udb


🎥 Վերջում՝ նախատոնական բոնուս Գուգուշիկի, քարտի տվյալները գաղտնի պահելու և ֆինանսական անվտանգության մասին՝ http://tinyurl.com/2hmhx4b4


🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ փողի ամենամեծ ներքին արժեքը ձեզ շնորհած ժամանակը կառավարելու կարողությունն է, և այն չի կարելի գերագնահատել ~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N22)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan