#ֆինանսաPAN
December 29, 2023

💸 #ֆինանսաPAN (24)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ընտանեկան բիզնեսների ներդրումը երկրների ՀՆԱ-ներում. առաջատարը Հնդկաստանն է, որտեղ ՀՆԱ-ի մոտ 80%-ը ստեղծվում է ընտանեկան բիզնեսների հաշվին, մանրամասները` http://tinyurl.com/vxk3fyya


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🎄 Առաջարկում ենք տարին ամփոփել տերմինալների հետ կիսած ուրախ և տխուր պահերը վերհիշելով (եթե միայն ուրախն եք ուզում, կոմունալների օրերը շրջանցեք). ուշադրությու՛ն, խորհուրդ չի տրվում կրկնել Ձմեռ պապի գործողությունները՝ http://tinyurl.com/ms9bwj2

Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…


…ֆինանսներից

🙋‍♂️ 2023-ը ծանր տարի էր խոշոր բանկերի համար, և ավելի ծանր՝ այդ բանկերի աշխատակիցների. շահութաբերության մակարդակը պահելու համար բանկերում ավելի քան 60 հզ աշխատակից է կրճատվել՝ http://tinyurl.com/ystj6kyy

💵 ԵԱՏՄ երկրներն էլ հաջողություն են գրանցում միմյանց միջև առևտրի դեդոլարիզացիայի հարցում. Անդամ երկրների միջև առևտրի մոտ 90%-ն արդեն իրականացվում է ազգային արժույթներով՝ http://tinyurl.com/55hf42w4

📊 Chat GPT-ն 2024-ի համար առաջարկում է բաժնետոմսերում ներդրման 5 ընկերություն, որոնք, ըստ AI-ի՝ կայուն են և երկարաժամկետ հատվածում եկամտաբեր՝ Microsoft, Zoom, Shopify, NVIDIA և Pfizer` http://tinyurl.com/32prh6y4

…տնտեսությունից

🧠 250 ուսումնասիրված տեխնոլոգիայից առանձնացված 8-ը, որոնք, ըստ մասնագետների, կարող են փոխել բիզնեսների կյանքն ու տնտեսությունը՝ բլոկչեյնից և վիրտուալ իրականությունից մինչև քվանտային հաշվարկներ՝ http://tinyurl.com/bdp6uadf

⛩️ Չինաստանի Գանսու նահանգում երկրաշարժը մոտ $75 մլն-ի վնաս է հասցրել տնտեսության հատկապես գյուղատնտեսական և ձկնաբուծական արդյունաբերության ոլորտին՝ http://tinyurl.com/6we6nsv4

🚫 Ցածր գործազրկության մակարդակը ոչ միշտ է առողջ տնտեսության մասին. Ռուսաստանում աշխատուժի հասանելիության ցուցանիշը ռեկորդային ցածր մակարդակում է (միայն 2023-ին մոտ 5 մլն աշխատող է արտագաղթել), և տնտեսությանը սպառնում է բարձր գնաճ՝ http://tinyurl.com/yckmd9zf

…ֆինտեխից

🔮 Wildberries-ը հիմնադրել է «ВБ финанс» վարկային կազմակերպություն/ֆինտեխը, բայց մի շտապեք ուրախանալ, որովհետև ձեզ «արագ ու էժան» վարկեր չի տրամադրելու, պլաններում դեռ հարթակի վաճառողների վարկավորումն է՝ http://tinyurl.com/mue3pruj

🧑‍💻 Ինչպես նաև իմացեք, թե ինչով է տարբերվում ստարտափներում ու Big Tech-երում աշխատանքը, ու մի վախեցեք մինչ աշխատանքի ընդունվելը ձեր ղեկավարին մի բաժակ սուրճի հրավիրել (կին ղեկավարի դեպքում խորհուրդ է տրվում նախապես ճշտել 3-րդ մասում բարեկամներ ունենալու հանգամանքը)` http://tinyurl.com/3cdem2x4

🪪 ԵՄ կողմից թվային ID դրամապանակների շուրջ վերջնական համաձայնության գալուց ընդամենը 6 շաբաթ անց Visa-ն և Tech5-ը սկսել են գործակցել, ինչի արդյունքում հնարավոր է դառնալու թվային ID քարտերով նույնականացումն ու օնլայն վճարումների իրականացումը՝ http://tinyurl.com/ytvwr7ty

…կրիպտոյից

🍾 Կրիպտոն հաջողությամբ ավարտում է 2023-ը Bitcoin-ի գնի ռեկորդային աճով, Coinbase ֆոնդային բորսայի արժեթղթերի գնի եռակի աճով ու 2024-ին Bitcoin-ի ETF-ի հաստատման սպասումներով՝ http://tinyurl.com/3d8mancn

🥷 Ու կրիպտոշուկայի ակտիվության հետ զուգահեռ աճում են զեղծարարությունները. Ամանորին ընդառաջ Google Ads-ով գովազդվել են հայտնի Zapper, Lido և DefiLama կայքերի կեղծ տարբերակները, որոնց միջոցով ներդրողների դրամապանակներից մոտ $3 մլն է «շորթվել»` http://tinyurl.com/y9jtvtuu


🎥 Վերջում` ամանորյա բոնուս՝ 2024-ի ֆինանսները սահմանելու, կարճաժամկետ ու երկարաժամկետ ֆինանսական նպատակների, ապահովագրության, թոշակի և այլ առաջնահերթությունների մասին՝ http://tinyurl.com/3k2yndzv


🤟 Ուրախ Ամանոր ձեզ, և հիշեք՝ առանց վարկի Նոր տարի նշելը ձեր ֆինանսները լավ կառավարելու կարևոր ցուցանիշներից է ~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N23)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan