#ֆինանսաPAN
January 12

💸 #ֆինանսաPAN (25)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե ինչքան երկար կարող են մարդիկ «դիմանալ» առանց ընթացիկ եկամտի. աշխարհի բնակչության ⅓-ի ցուցանիշը մեկ ամսից էլ քիչ է, մանրամասն՝ http://tinyurl.com/545445wc


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🤏 Պարզվում է՝ վերջին տարվա ընթացքում կյանքն էժանացել է, ու եթե չեք նկատել դա, ապա հիշեք, որ ուրիշների համար ավելի վատ է՝ այդ պատճառով այս տարի թոշակներն ու աշխատավարձերը կարող են չբարձրանալ՝ http://tinyurl.com/2ku9fnr9

Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…


…ֆինանսներից

🎯 Ակնկալվում է, որ 7 ընկերության արժեքը 2024-ին հատելու է $1 տրիլիոնը՝ չիպերի արտադրությամբ զբաղվող ու հայկական դրամի հետ կապ չունեցող AMD–ն, Meta-ն, Tesla-ն, Visa-ն և ոչ միայն՝ http://tinyurl.com/yt9y3ern

🎮 2023-ը գեյմինգի ստարտափերի ոլորտի համար վատագույն տարիներից էր ներդրումների տեսանկյունից, դրանք 79%-ով նվազել են, տարվա ընթացքում նաև որևէ IPO չի եղել՝ http://tinyurl.com/2jdvnn3p

📉 Նաև նավթի գինն է նվազել մոտ 3%-ով, երբ Սաուդյան Արաբիան (նավթ արդյունահանող ամենախոշոր երկիրը ԱՄՆ-ից հետո) սկսեց ավելի էժան արտահանել նավթն ու միաժամանակ OPEC-ի կողմից արդյունահանվող նավթի ծավալը հասավ օրական 70 հզ բարելի՝ http://tinyurl.com/34tcejyt

…տնտեսությունից

🌍 Ռուսաստանն էլ հայտարարել է, որ BRICS-ին 30 նոր երկիր է անդամակցելու․ այսպիսով կարող են ԱՄՆ-ին և արևմուտքին հակակշիռներ ստեղծվել՝ http://tinyurl.com/y6ah5sct

💼 Ու նախատեսում է բյուջեի ⅓ -ն ուղղել ռազմական ծախսերին՝ արդյունքում խաթարելով տնտեսության մյուս ոլորտների բնականոն աշխատանքը. նաև աշխատուժի տեղափոխում է նկատվում ռազմական ոլորտ՝ սրացնելով մյուսների համար աշխատուժի պակասը՝ http://tinyurl.com/mu6xc9m8

🚫 2020-ականները Համաշխարհային բանկի կողմից որակվել է որպես «վատնված հնարավորությունների» տասնամյակ, հատկապես վերջին 5 տարին վատագույնն էին համաշխարհային տնտեսության զարգացման վերջին 30-ամյակում՝ http://tinyurl.com/3cxn8hcn

…ֆինտեխից

🔦 Ինչ է սպասվում ֆինտեխերին 2024-ին. կարգավորման tech ոլորտում նոր ընկերությունների ձևավորման բումից, ոլորտի մասնագետների գտնելու դժվարություններ և էքզիստենցիալ վտանգներ՝ http://tinyurl.com/2jb6nrt6

🎖 Տարին խնայողություններով սկսելու համար կարող եք դիտարկել ֆինտեխ առաջատարներից SoFi-ում, Affirm-ում ու PayPal-ում ներդրումները, որոնք, ըստ մասնագետների, 2024-ին բարձր եկամտաբերություն ապահովելու պոտենցիալ ունեն՝ http://tinyurl.com/ya4hbevy

💱 Արդեն 10 ԱՄՆ նահանգում դրամական փոխանցումների լիցենզիայի համար է դիմել X-ը՝ պլանավորելով 2024-ի առաջին կեսին հասանելի դարձնել հաճախորդների հաշիվների միջև արագ փոխանցումները՝ մրցակցելով PayPal-ի հետ՝ http://tinyurl.com/hp5wma4f

…կրիպտոյից

📊 Կանխատեսվում է, որ 2024-ին որոշ կրիպտոներ կարող են 3000%-ով աճել՝ XRP-ն, որը 6-րդն է թվային արժույթներից կապիտալիզացիայի մակարդակով, այժմ արժե $0.6 ու կարող է հասնել մինչև $18` http://tinyurl.com/4at62pzy

🔝 Bitcoin-ի մայնինգով զբաղվող Marathon Digital-ը, Riot Platforms-ի հետ համատեղ մոտ $3.5 միլիարդ Bitcoin-ի գործարք կատարելուց հետո հայտնվել է բաժնետոմսերի վաճառքի ծավալով առաջատարի դիրքում՝ http://tinyurl.com/yc38kkew


🎥 Վերջում բոնուս՝ ինչպես է հարստության անհավասար բաշխումն ազդում բնակչության կյանքի որակի, միմյանց հանդեպ վստահության, հոգեկան առողջության և սոցիալական այլ ուղղությունների վրա՝ http://tinyurl.com/yrmwdvyx


🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ պետք չէ ձեր վրա խնայել, պետությունն արդեն ձեր փոխարեն դա անում է ~



#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N24)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan