💸 #ֆինանսաPAN (26)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ԱՄՆ դոլարի նկատմամբ 2023-ին ամենաշատ արժեզրկված արժույթները. Մանրամասն՝ http://tinyurl.com/4xj3prx2
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
Citibike-ը փակվեց՝ հերիք չէ, մի լավ լուր էլ կա․ 21 տարին չլրացածներին ընդամենը 1 տարի մնաց վերջին 1000 դրամն օնլայն-կազինոներում տակ տալու համար` http://tinyurl.com/kkftkymc
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
⛱️ Տաք ձմեռը վատ է ազդում գազի գնի վրա, որի պաշարների աճի ֆոնին գինը Եվրոպայում նվազագույնի է հասել 2023-ի օգոստոսի համեմատ՝ $340՝ 1000 մ3-ի դիմաց՝ http://tinyurl.com/56vza9s7
🚗 Ու երբ Hertz-ը հայտարարեց, որ էլեկտրամոբիլների փոխարեն այս տարի ձեռք է բերելու գազով մեքենաներ, Tesla-ի կապիտալիզացիան $94 մլրդ-ով ընկավ. հնարավոր է Մասկն աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը զիջի Բեզոսին՝ http://tinyurl.com/4fxkpz82
🍏 Apple-ն էլ ամենաթանկ ընկերության իր դիրքը Microsoft-ին է զիջել՝ վերջինիս արժեքը գրեթե $3 տրլն-ի է հասնում, այսպիսի աճը կապում են ընկերության կողմից AI-ում կատարված մեծ ներդրման հետ՝ http://tinyurl.com/4vr42crc
💱 BRICS-ն էլ շարունակում է Եվրոպայի ու ԱՄՆ-ի դեմ իր արժույթի ամրապնդման պայքարը և պատրաստվում $28 մլրդ պարտատոմսերի թողարկմանը, բայց ոչ թե դոլարով, այլ կառույցին անդամակցող երկրների արժույթներով՝ http://tinyurl.com/47f4246u
🏅 Հարստության անհավասարաչափ բաշխման շարունակականության հետևանքով 10 տարի հետո կունենանք աշխարհի առաջին տրիլիոնատերը՝ http://tinyurl.com/ydmpuh6z
⬇️ AI-ն էլ իր հերթին է նպաստելու անհավասարությանը, մանավանդ՝ զարգացած երկրներում, որտեղ 60%-ով կարող են կրճատվել աշխատատեղերը. աշխարհի ընդհանուր աշխատաշուկան կնվազի 40%-ով՝ http://tinyurl.com/5du9xeer
🎉 Ռուբիկի «կուբիկի» 50-ամյա պատմությունն ու հայտնի խաղալիքի վաճառքի ծավալների շարունակվող աճը. 2021-ին բրենդը գնած Spin Master-ը նոր ներդրումներ է կատարում խաղալիքի այլ տեսակներ արտադրելու ուղղությամբ՝ 2024-ին վաճառքների նոր ալիքի ակնկալիքով՝ http://tinyurl.com/bdzby42b
📊 McKinsey-ի հետազոտության արդյունքներով ֆինտեխ ընկերությունների 50%-ը շահութաբեր են. ոչ շահութաբեր ընկերությունների հետ հիմնական տարբերությունը ոչ թե եկամտի, այլ ծախսերի արդյունավետ կառավարման մեջ է՝ http://tinyurl.com/567zu96k
🧑💻 Ֆինտեխերի զարգացմանն են նպաստում նաև օնլայն խանութները՝ վճարման առաջնահերթությունը տալով էլ.դրամապանակներին (խանութների 58%-ը) ու «Գնիր հիմա՝ վճարիր հետո» հնարավորությանը (խանութների 39%-ը)` http://tinyurl.com/ms7rr555
🌿 Իսկ ֆինտեխերը շարունակում են զբաղվել «կանաչ լվացքով», որը, ինչպես առաջին հայացքից է թվում, որևէ կապ չունի դոլարով փողերի լվացման հետ. ընկերությունների կեսից ավելին ուռճացրած են ներկայացնում իրենց կանաչ նախաձեռնությունների տվյալները՝ http://tinyurl.com/2tkpecyk
🎯 Վերջապես ԱՄՆ արժեթղթերի հանձնաժողովը հաստատել է առաջին Bitcoin ETF-ները՝ http://tinyurl.com/3yj3f48j
📈 Ու ակնկալվում է, որ կրիպտոակտիվների ամենամեծ շուկաներից CoinBase-ի բաժնետոմսի գինը 400% կաճի, քանի որ ընկերության եկամտի կեսը գործարքների միջնորդավճարներն են՝ http://tinyurl.com/32csh5zw
💡 Իսկ եթե զբաղվում եք կրիպտոմայնինգով ու չեք ուզում կոմունալների օրերին փոշմանել ձեր բռնած գործի համար, կարող եք օգտագործել Hestiia չիպերը՝ ծախվսած էլէներգիան ուղղելով բնակարանի ջեռուցմանը՝ http://tinyurl.com/38ptnsrm
🎥 Վերջում՝ բոնուս՝ տնտեսության անվերջ աճի անհնարինության, աճի փոխարեն բարգավաճման վրա կենտրոնանալու և ռեսուրսների արդյունավետ բաշխման մասին՝ http://tinyurl.com/w5pxbwet
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ ռիսկն այն է, ինչ քեզ մնում է, երբ թվում է, թե ամեն ինչ հաշվի ես առել ~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N25)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan