#ֆինանսաPAN
January 26

💸 #ֆինանսաPAN (27)

📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհի ամենաշատ միլիոնատերեր ունեցող քաղաքները. մանրամասն՝ http://tinyurl.com/yk5chnrv


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


Ամառվանից նվազելու է ձեր վարձով տան հայտարարությունն առանց ձեր թույլտվության տեղադրող բրոքերների քանակը․ անշարժ գույքի առուվաճառքի բիզնեսն անցնելու է հարկման ավելի խիստ համակարգի՝ դադարելով համարվել միկրոձեռնարկատիրություն՝ http://tinyurl.com/3k98m3xb

Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…


…ֆինանսներից

🗣 Ձայնի կլոնավորմամբ զբաղվող ElevenLabs-ը $100 մլն-ից ավելի ֆինանսավորում է ստացել, ինչը հույս է ներշնչում, որ շուտով ֆիլմերն այլ լեզուներով ևս կկարողանաք դիտել դերասանների օրիգինալ ձայներով՝ http://tinyurl.com/2s4hhdm5

↘️ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար սուվերեն վարկանիշի կանխատեսումները դրական չեն․ չինացիք են մեղավոր` http://tinyurl.com/4bb2papv

🚫 Մասկն էլ հերքում է xAI-ի կողմից $500 մլն-ի ֆինանսավորում հավաքագրելու ու նույնիսկ դրա պլանների մասին լուրերը, մինչդեռ նախորդ ամիս $1 մլն բաժնետոմս թողարկելու հայտ է ներկայացրել ԱՄՆ արժեթղթերի հանձնաժողով` http://tinyurl.com/mr3s2s4d

…տնտեսությունից

👩‍💻 Ինչպես կարող է Gen Z-ն (որի ներկայացուցիչներն օրական միջինում 5 ժամ online են անցկացնում) ազդել ձեր բիզնեսի, դրա արժեքի ու մարկետինգի վրա, ու ինչու է պետք հաշվի առնել նրանց ցանկությունները՝ http://tinyurl.com/238mayey

💰 Կարդացեք նաև, թե ինչպես մոնետիզացնել ձեր բիզնեսը նոր հետևորդներ հավաքելու, թվային հարթակների օգտագործման, եկամտի աղբյուրները դիվերսիֆիկացնելու ու թվային աշխարհում արագ ադապտացվելու շնորհիվ՝ http://tinyurl.com/yc2bfms2

🏘 Իսկ եթե բիզնես չունեք, իմացեք անշարժ գույքից եկող դրամական հոսքերի ու գույքի եկամտաբերության մակարդակի բարձրացման մասին կարևոր tip-եր՝ http://tinyurl.com/3xrdhbf6

…ֆինտեխից

🧩 Ստարտափների մեջ ամենամեծ կշիռը բաժին է ընկնում ֆինտեխերին, ու այս անգամ Skype-ի, Wise-ի ու Songkick-ի հիմնադիրները մոտ $440 մլն ֆինանսավորում են հավաքել՝ նպատակ ունենալով այն ուղղել նոր տեխնոլոգիական գիգանտի ստեղծմանը՝ http://tinyurl.com/mrynu7e9

✂️ 2023-ը բարենպաստ չի եղել լատինամերիկյան ֆինտեխերի համար, ու նախորդ տարվա համեմատ 60%-ով նվազել է ֆինանսավորումը, իսկ Բրազիլիան Լատինական Ամերիկայի ֆինտեխ առաջատարն է՝ http://tinyurl.com/muebndc4

📊 Ղազախական ֆինտեխ-գիգանտ, նեոբանկ Kaspi.kz-ն էլ պատրաստվում է $1 մլրդ-ի բաժնետոմս տեղաբաշխել ամերիկյան Nasdaq-ում. ընկերության էփփում հնարավոր է նաև երկարացնել վարորդական իրավունքն ու բիզնես գրանցել՝ http://tinyurl.com/5bjubjzs

…կրիպտոյից

🙏 Պարզվում է՝ Կոլորադոյում եկեղեցու քահանան կնոջ հետ 1 տարի եկեղեցականներին $3.2 մլն-ի անարժեք կրիպտոակտիվներ է վաճառել, ու երբ ակտիվը սպասարկող կրիպտոբորսան փակվել է, բոլորը մնացել են ձեռնունայն՝ http://tinyurl.com/mfe458pm

🥷 Աշխարհի խոշորագույն բանկերից JPMorgan-ի ներկայացուցչի գնահատմամբ էլ, մի օր Սատոշի Նակամատոն «պատահական» կվերադառնա ու անհետ կջնջի Bitcoin-ը՝ http://tinyurl.com/3axd7xy6

🕚 Ու, կարծես, Bitcoin ETF-ի ազդեցությունը շուկայի վրա կարճաժամկետ էր՝ ակտիվի գինն իջել է $39,000-ի շեմից՝ հասնելով 2 ամսվա նվազագույնի՝ http://tinyurl.com/3sku67rp


🎥 Վերջում՝ բոնուս ձեր ծախսերի ու էմոցիաների փոխկապակցվածության մասին, ու թե ինչպես կարող է էմոցիաների ճիշտ կառավարումն օգնել ձեզ գումար խնայել՝ http://tinyurl.com/ykhuwf3s


🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ առանց վատ ֆինանսական փորձի հնարավոր չէ ֆինանսական հմտություններ ձեռք բերել ~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N26)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan