#ֆինանսաPAN
February 2

💸 #ֆինանսաPAN (28)

📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհի ամենաթանկ քաղաքները՝ ինդեքսավորված ըստ ամենօրյա սպառման 200 ապրանքի ու ծառայության. մանրամասն՝ http://tinyurl.com/37r5a73w


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


Մինչ դուք ուրախանում եք, որ տաքսին էժանացել է ու կկարողանաք խնայած գումարով Աբու Դաբի կամ Աղվերան մեկնել, հիշեք, որ հնարավոր է նաև այս տարի աշխատավարձի բարձրացում չունենաք՝ http://tinyurl.com/y9zskbxr

Ու եթե հիասթափված ուզեք փոխել ձեր մասնագիտությունը, ավելի հեշտ աշխատանք կգտնեք վաճառքի ու մարկետինգի ոլորտում՝ http://tinyurl.com/52vfkdrh

Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…


…ֆինանսներից

🎯 Reddit սոցկայքը, որի հիմնադիրներից մեկը, ի դեպ, հայ է, պլանավորում է դառնալ հանրային․ ընկերության արժեքը կարող է $5 մլրդ-ից ավելի գնահատվել` http://tinyurl.com/3tt2erjv

🔏 BRICS դաշինքի հետագա ընդլայնումը կարող է ոչ միայն դոլարի, այլ միջազգային փոխանցումների SWIFT համակարգի վրա բացասապես ազդել․ Ռուսաստանն ու Իրանը դեռ անցած տարի հրաժարվել են SWIFT-ով փոխանցումներից՝ http://tinyurl.com/ydjs8zn3

…տնտեսությունից

💰 Ինչպես կարելի է բարձր պահանջարկով ու քիչ մրցակիցներով «լցված» ոլորտում աշխատել $1 մլն․ բարձր պահանջարկով ոլորտները կարող եք բացահայտել Google Keyword Planner-ով` անվճար՝ http://tinyurl.com/ypb26d84

🥐 Եթե նաև օնլայն եք աշխատում ու շատ ժամանակ ծախսում սրճարանից սրճարան գնալու, սուրճ-կրուասանը լուսանկարելու վրա, հետևեք հեռահար աշխանքային միջավայրը նորովի բացահայտելու խորհուրդներին՝ http://tinyurl.com/34wrwuy2

🧑‍🏫 Այլապես ստիպված եք լինելու մասնակցել նոր գործատուի կողմից աշխատանքային էթիկետի դասընթացներին՝ eye contact պահելու, թիմակիցների հետ քննարկումներ վարելու ու «ճիշտ» չհամաձայնելու մասին՝ http://tinyurl.com/ytb2nwn6

…ֆինտեխից

🛒 Շվեդական ֆինտեխ Klarna-ն հանրային դառնալուց առաջ առաջարկում է շահավետ ամսական բաժանորդագրություն՝ գնել հիմա-վճարել հետոյի համար․ չմոռանաք նաև, որ «հետո»-ն ինչ-որ մի օր «հիմա» է դառնալու՝ http://tinyurl.com/4pbutukc

🧠 PayPal-ն էլ AI նոր գործիքներով մի քանի անգամ հեշտացնելու է վաճառողի ու գնորդի կյանքը, ընդհուպ մինչև առանց հաշիվ մուտք գործելու վճարման հնարավորություն ու խելացի էլեկտրոնային անդորրագրերի տրամադրում՝ http://tinyurl.com/4mv6f5b9

🥇 Ըստ Provider Ranking-ի, էլեկտրոնային բանկերի առաջատար շարունակում է մնալ Revolut-ը՝ միավորը 100/100, չնայած Wise-ը 96/100-ով «սպառնում» է հասնել նրան՝ http://tinyurl.com/4ctus7dk

💳 Հնարավոր բոլոր բանկերում հաշիվներ, քարտեր ու վարկեր ունենալու խնդիրն ամբողջ աշխարհում ակտուալ է, ու Sequence նոր հավաքագրված $5.5 մլն-ը ներդնելու է ձեզ համար ֆինանսական router դառնալու ու բոլոր ֆինանսական հոսքերը մեկ վայրից կառավարելու համար՝ http://tinyurl.com/ydt7we2z

…կրիպտոյից

💵 Եվ արդեն կարող եք անմիջապես Visa քարտով կանխիկացնել 40 տեսակի կրիպտոակտիվներ 145 երկրում՝ http://tinyurl.com/yv8u64h3

📈 Իսկ եթե ունեք Polygon, Solana ու Avalanche, մի շտապեք կանխիկացնել, կանխատեսվում է գնի աննախադեպ աճ՝ http://tinyurl.com/5t3rv42r

🚩 Bitcoin-ը ևս աճում է, կրկին հանկարծակի հատելով $43,000-ի շեմը, պահանջարկի աճով պայմանավորված՝ http://tinyurl.com/39jxbead


🎥 Վերջում՝ բոնուս փողի, աղքատության ու սիրո մասին, և ինչպես կարող է բարեգործության փոխարեն ներդրումով օգնելը նպաստել աղքատության հաղթահարմանը՝ http://tinyurl.com/2f6avd8j


🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ առողջ ֆինանսական կյանքի համար անհրաժեշտ է ունենալ 6-ամսյա ծախսերի չափով խնայողություն ~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N27)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan