💸 #ֆինանսաPAN (29)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք լավագույն կենսաթոշակային կյանք ապահովով երկրները, ըստ 4 հիմնական չափանիշի՝ առողջության մակարդակ, կյանքի որակ, նյութական բարեկեցություն և ֆինանսներ. մանրամասն՝ http://tinyurl.com/bdhdzsy9
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
Blue is the new red, կամ HSBC Հայաստանն անցնում է պատմության գիրկը. բանկը վաճառվում է Ardshinbank-ին` http://tinyurl.com/ynua2wzj
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🔖 ԱՄՆ վաղեմի դաշնակից Իրաքը տեղական 8 բանկի վրա ԱՄՆ դոլարով փոխանցումների վրա սահմանափակում է դրել՝ պատճառաբանելով, թե կանխում է փողերի լվացման ու անօրինական ճանապարհով գումարներն Իրան փոխանցելու ռիսկերը՝ http://tinyurl.com/349ryvhd
⛴️ Չինական Chouzhou Commercial Bank-ն էլ, որը Չինաստանից Ռուսաստան ներմուծողների հիմնական գործընկերն էր, դադարեցրել է սպասարկել ռուսներին, ինչը նշանակում է, որ շուտով նաև դուք չեք կարողանա Wildberries-ից չինական ապրանքներ պատվիրել՝ http://tinyurl.com/z5ytr823
🛰 Ավտոարտադրող Geespace-ն ակտիվ մրցակցում է SpaceX-ի հետ. արբանյակներ է ուղարկել Երկրի ուղեծիր, երկարաժամկետ նպատակն առանց վարորդ մեքենաների ֆունկցիոնալության ապահովումն է՝ http://tinyurl.com/22d37ksb
🛌 Հեռահար աշխատանքից «օֆիսային կյանքին» վերադառնալը ոչ միայն սթրեսային, այլև ծախսատար է մոտ 2 անձի ամսական մթերային ծախսերի չափով` տրանսպորտի, երեխաներին ու կենդանիներին խնամելու ծախսերի ավելացման պատճառով՝ http://tinyurl.com/4x9yhnzk
🕹 Ըստ ռոբոտների խտության ցուցանիշի (արտադրության ոլորտում 10,000 աշխատողին բաժին ընկնող ռոբոտների քանակ), առաջատար է ճանաչվել Հարավային Կորեան, (1012 ռոբոտ ցուցանիշով). իմացեք նաև մյուս թոփ 12 երկրի մասին՝ http://tinyurl.com/4437xdj7
📉 Չինաստանի մանր արտահանողներն էլ ծանր պայքարի մեջ են գնանկումային ճնշումների հետ, շատերն անգամ ոչ շահավետ պայմաններով պատվերներ են վերցնում պատվիրատուներին չկորցնելու համար՝ http://tinyurl.com/ytk3u9s6
💰 Նախորդ տարի ֆինտեխերի ֆինանսավորումը հասել է վերջին 5 տարվա նվազագույնի՝ ընդամենը $113.7 տրիլիոն. այնուամենայնիվ, վենչուրային կապիտալը շարունակում է մեծ հետաքրքրություն ցուցաբերել հատկապես դեպի AI ֆինտեխեր՝ http://tinyurl.com/2p38j53r
⏱️ Եվ անկախ ֆինանսավորման անկումից, թվային փոխանցումների ֆինտեխերը մեծ տեմպերով զարգանում են, ինչի շնորհիվ մինչև 2028-ը միջազգային փոխանցումների կեսը հնարավոր կլինի իրականացնել մեկ ակնթարթում՝ http://tinyurl.com/3j38en49
🧠 MasterCard-ն էլ նոր AI-ի օգտագործմամբ կկարողանա կանխել խարդախ գործարքների 20%-ը. տվյալները փաստում են, որ նոր տեխնոլոգիաների վրա կատարված ծախսերն արդարացվում են, ու AI ու ML կիրառող ֆինանսական հաստատությունների 66%-ն արձանագրել է խարդախ գործարքների կրճատում` http://tinyurl.com/36dnm8fd
🎯 Ինչպես է Bitcoin-ը նպաստում Լիբանանի տնտեսության վերածննդին և օգնում դիմակայել արժեզրկված արժույթի, բանկերում սառեցված միջոցների ու մարդկանց կենսական անհրաժեշտության պայմանների ապահովմանը՝ http://tinyurl.com/ywcba4um
ℹ️ Ու, միևնույն ժամանակ, այս կրիպտոյի մայնինգով զբաղվողները շարունակում են վաճառել իրենց ակտիվները, ինչի արդյունքում Bitcoin-ի պաշարները հասել են վերջին տարիների նվազագույնին՝ http://tinyurl.com/3fjp9awy
⛔️ Մի շարք կրիպտոակտիվներ էլ՝ Aragon, Multichain, Vai և Monero, ապացուցակվելու են Binance-ից, ու լուրի ֆոնին ակտիվների գներին լավ ճակատագիր չէր սպասվում՝ http://tinyurl.com/27357u36
🎥 Վերջում՝ բոնուս. ինչպես մաքսիմալ «օգուտ քաղել կյանքից» կենսաթոշակային տարիքում, ինչի պատրաստ լինել և ինչպես հաղաթահարել կենսաթոշակային տարիքի 4 փուլը՝ http://tinyurl.com/mw3xv4jk
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ ֆինանսները պլանավորելիս անհրաժեշտ է պլանավորել, որ ձեր պլանները պլանավորվածի պես չեն գնալու ~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N28)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan