💸 #ֆինանսաPAN (30)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհի խոշորագույն տնտեսությունների աճի ցուցանիշներն ու 2028-ի կանխատեսումները. մանրամասն՝ http://tinyurl.com/vjn65cy7
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
Երբ ամեն ազատ քմ վրա մի բարձրահարկ է, հանձնումն ուշացվում է 2 տարով, հանձնվածներում գազ չկա, տերերն էլ վաճառում են դրանք Իտալիայում քիփլիկ գյուղի գնով, անշարժ գույքի հետ կատարվում է այն, ինչ «Վարպետն ու Մարգարիտայի» Բերլիոզի հետ․ տրամվայի տակ է ընկնում` http://tinyurl.com/2tnyh24x
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🎯 Ջեֆ Բեզոսը կրկին հավակնում է դառնալ աշխարհի ամենահարուստ մարդը՝ առաջ անցնելով Իլոն Մասկից, վաճառելով $2 մլրդ արժեքով Ամազոնի 12 մլն բաժնետոմս և օգուտ քաղելով բաժնետոմսերի գնի աճից՝ http://tinyurl.com/shk989bw
💰 Nvidia չիպեր արտադրող ընկերությունն էլ Ամազոնից է առաջ անցել. ընկերության կապիտալիզացիան հասել է $1.83 տրլն-ի՝ հետ մնալով միայն Microsoft-ից, Apple-ից և Saudi Aramco-ից` http://tinyurl.com/ycy97j4t
🍾 Վալենտինը մի շիշ շամպայնով, բայց առանց շոկոլադի են նշել սիրահարները. կակաոյի գինը ռեկորդային թանկացել է Գանայի ու Կոտ դ'Իվուարի վատ եղանակի պատճառով (կակաոյի առաջարկի 60%-ն ապահովող երկրները)՝ http://tinyurl.com/48cuc597
🤷♀️ ԱՄՆ-Եվրոպա-Չինաստան տնտեսությունների անհամատեղելի տանդեմի մասին. մինչ ԱՄՆ-ն տնտեսական կայունություն է ցուցաբերում, Եվրոպայում տնտեսական աճը թուլանում է, իսկ Չինաստանը դեմոգրաֆիական, անշարժ գույքի ու դեֆլյացիոն խնդիրների առաջ է՝ http://tinyurl.com/yrfpm3cw
🏗 Բայց Ռուսաստանի հարցում Եվրոպան ու ԱՄՆ-ն շատ համատեղելի են, որոշել են 300 մլրդ եվրո սառեցված ակտիվներից եկած եկամուտը` մոտ 15 մլրդ, օգտագործել Ուկրաինայի վերակառուցմանն օգնելու նպատակով. Ուկրաինան սրտանց ողջունել է նախաձեռնությունը՝ http://tinyurl.com/3e85ypxn
📈 Ձեզ համար էլ tips and tricks, թե ինչպես բանակցել աշխատավարձի շուրջ, երբ գիտեք մոտավոր աշխատավարձի սահմանը, ու ինչպես այն իմանալ, եթե գործատուն չի ցանկանում այն բացահայտել՝ http://tinyurl.com/bdz73e4e
💵 Klarna, Chime, Stripe և այլ ֆինտեխեր վերջապես պլանավորում են IPO անել 2024-ին, ու շուտով հնարավորություն կունենաք դառնալու նրանց բաժնետերը՝ http://tinyurl.com/abk82jjf
✈️ Հայտնի ֆինտեխ Revolut-ն էլ, պլանավորում է դառնալ «սուպեր հավելված» ու ընդլայնում է ծառայությունները` դուրս գալով ֆինանսական շուկայի սահմաններից՝ հաճախորդներին առաջարկելով նաև ճամփորդական ինտերնետ փաթեթներ՝ http://tinyurl.com/2s4kncwk
🧠 Ամենաշատ ծավալով թվային գործարքների հետ առնչվող ֆինտեխերի գործը հեշտացրել է արհեստական բանականությունն ու մեքենայական ուսուցումը (AI & ML)՝ օգնելով ավելի հեշտ կանխարգելելու կեղծ և խարդախ գործարքները՝ http://tinyurl.com/hrzencha
🐶 Այս անգամ ոչ թե AI-ը, այլ շուկայի էքսպերտները կանխատեսում են Pandoshi, Shiba Inu և Dogecoin թոքենների գնի մոտ 20-ակի աճ փետրվար ամսին, գնելու որոշումը, այնուամենայնիվ, թողնելով ձեր վրա՝ http://tinyurl.com/mrx7zedv
🥷 Իսկ Արգենտինայում եռանիշ գնաճի ֆոնին սկսել են ակտիվ օգտագործել կրիպտոյի «սև շուկան», որտեղ արգենտինացիները նախընտրում են գնել ԱՄՆ դոլարի վրա հիմնված կրիպտոակտիվներ՝ փորձելով ապահովագրվել պեսոյի արժեզրկումից՝ http://tinyurl.com/35rcm2rc
🎮 Եվ լավ լուր գեյմինգի սիրահարների համար. մոտ $175 մլն-ի կրիպտոթոքեններ են թողարկվելու խաղային ընկերությունների (այդ թվում՝ The Sandbox և Parallel) կողմից առաջիկա շաբաթներին` http://tinyurl.com/3cperrcv
🎥 Վերջում՝ բոնուս. դիտեք հայտնի FTX կրպիտոբորսայի, դրա սնանկացման ու դրա հիմնադիր Սեմ Բենքմեն-Ֆրիդի առեղծվածի մասին ֆիլմը՝ http://tinyurl.com/2yucarb8
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ ֆինանսներում ամեն ինչ կանխատեսումների վրա հիմնված «սպասելիք» է, միանշանակ ոչինչ չկա~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N29)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan