💸 #ֆինանսաPAN (31)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք AI շնորհիվ բաժնետոմսերի շուկայի աճին նպաստած ոլորտները. մանրամասն՝ http://tinyurl.com/45f9e7na
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
Լավ լուր խոպանչիների համար` այսուհետ հնարավորություն ունեք ռուբլու փոխարժեքից տուժելուց ու պրորաբի կողմից քցվելուց հետո մի հատ էլ 7% հարկ տալ, բայց փոխարենը ձեզ հերոս կզգաք` http://tinyurl.com/3mw43xas
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🧠 OpenAI-ի արժեքը հասնում է $80 մլրդ-ի (նախորդ տարվա $29 մլրդ-ի համեմատ). այն պատրաստվում է աշխատակիցներից գնած բաժնետոմսերը վաճառել շուկայում ու հավաքագրված գումարն ուղղել չիպերի նոր բիզնեսին՝ http://tinyurl.com/38sua7we
🛒 Alibaba-ն էլ պլանավորում է դուրս գալ մանրածախ շուկայից. դեռ 2017-ից մանրածախ առևտրում ընկերության կատարած միլիոնավոր դոլարների ներդրումները (այդ թվում` սուպերմարկետների ցանցերի ձեռքբերումն ու օֆֆլայն առևտուրը) չեն արդարացնում` http://tinyurl.com/mrs7769s
📍 Մի քանի հավելված, որոնք կօգնեն փոքր բիզնես սկսելու դժվար ճանապարհին թիմերի հետ հաղորդակցվելու, աշխատանքային միջավայրը կիսելու ու նախագծերն արդյունավետ կառավարելու համար՝ Trello, Google Workspace, Slack, և ոչ միայն՝ http://tinyurl.com/23p7f3xp
🚚 Այդքան ցանկալի free shipping-ի ժամանակաշրջանը շուտով կավարտվի՝ մանրածախ վաճառողները հսկայական գումարներ են կորցնում «free shipping/return»-ի վրա՝ գրանցվել են պարապ օգտատերեր, ովքեր տարվա ընթացքում գնված ապրանքների 99%-ը վերադարձնում են` http://tinyurl.com/3hk39zvx
💃 Արգենտինան էլ վատ ռեկորդ է գրանցել վերջին 20 տարվա աղքատության մակարդակով՝ ամեն 10 բնակչից 6-ն աղքատ է. իրավիճակը հատկապես սրվել է դոլարի հանդեպ պեսոյի մոտ 50% արժեզրկումից հետո՝ http://tinyurl.com/rfvzr4t2
🏆 Forbes-ը հրապարակել է Fintech 50 ընկերության ցանկը, ու, չնայած վերջին տարիներին ֆինանսավորման մոտ 2 անգամ անկմանն ու վենչուրային կապիտալի սղությանը՝ մրցակցությունը թեժ է. առաջին հորիզոնականում հարստության կառավարմամբ զբաղվող Addepar-ն է՝ http://tinyurl.com/2afbavww
💳 Capital One բանկն էլ պատրասվում է վերջ դնել Visa-Mastercard դուոպոլիային ու դառնալ վճարահաշվարկային համակարգերի մրցակից. լուրից հետո Visa-ի և Mastercard-ի բաժնետոմսերի գներն ընկել են համապատասխանաբար 1.2 և 3.5 տոկոսով՝ http://tinyurl.com/yt6kcbyf
💸 Հայտնի ֆինտեխեր PayPal-ի, Venmo-ի ու Braintree-ի նախկին թիմակիցներն աշխատում են նոր ֆինտեխի ստեղծման ուղղությամբ, որով հնարավոր կլինի բանկային հաշիվներից վայրկյանական փոխանցումներ կատարել կրիպտո դրամապանակներին՝ http://tinyurl.com/3zum65kd
🕶 Կրիպտո շուկայում էլ շարունակվում են չարաշահումները, ինչին հատկապես նպաստում է AI-ը. ստեղված deepfake ID քարտերով հնարավոր է կեղծ ձևով անցնել կրիպտոբորսաների հաճախորդների նույնականացումը՝ http://tinyurl.com/4dvxz4y6
⛳️ Revolut-ը, բացի խոշորագույն ֆինտեխ լինելուց, նախաձեռնում է ստեղծել կրիպտոբորսա, որտեղ միջնորդավճարները կարող են լինել ընդհուպ մինչև 0%. ըստ նախնական տեղեկատվությունների բորսայում ցուցակվելու է Solana-ի BONK մեմքոինը՝ http://tinyurl.com/47cae33c
📈 Իմացեք նաև, թե ինչ սխալներ չի կարելի թույլ տալ կրիպտոակտիվների շուկայի աճի պայմաններում՝ էմոցիոնալ գնումներից, ակտիվների չդիվերսիֆիկացումից մինչև դրական սպասումների հակակշռում՝ http://tinyurl.com/43263tn2
🎥 Վերջում՝ բոնուս. հարկերը մուծելու կարևորության, առավելությունների ու տնտեսության մեջ դրանց դերի մասին (եթե, իհարկե, դրանք չեն ծախսվում նոր ծառայողական մեքենաների վրա)՝ http://tinyurl.com/yu2mrv7e
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ հարկերը սոցիալական բարիքներից օգտվելու անդամավճարն է~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N30)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan