#ֆինանսաPAN
March 1

💸 #ֆինանսաPAN (32)

📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ֆինանսական ոլորտում աշխարհի թոփ հարուստների 10-յակը, մանրամասները՝ http://tinyurl.com/3p4zevcy


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Թաքցնել հարկայինից Upwork-ից ստացված գումարներն ու համոզել, որ վարձով տրված տուն չունեք, ինչպես նաև՝ չգրանցված աշխատանք, այլևս չեք կարողանա: Շուտով ՊԵԿ-ը հասանելիություն է ունենալու կազմակերպությունների ու ֆիզանձանց բանկային տվյալներին՝ տարեկան շրջանառությունից մինչև մուտքեր ու ելքեր: Բանկային գաղտնիքի հանդեպ նման «վերաբերմունքը» կարող է անվստահություն առաջացնել բանկային համակարգի հանդեպ: Արդյունքում կարող է նվազել օտարերկրյա կապիտալի հոսքը, գործարքների մի մասն էլ՝ տեղափոխվել կանխիկի դաշտ՝ նոր կոռուպցիոն սխեմաների ռիսկերի բերելով: Հարց է նաև` արդյո՞ք հարկայինը կարող է հասանելի դարձած բանկային գաղտնիքը «ճիշտ» պահպանել ու երրորդ անձանց համար հասանելի չդարձնել:

Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…


…ֆինանսներից

🆕️ BRICS-ը քննարկում է դաշինքի անդամ երկրների շրջանակում սեփական արժույթ «ստեղծելու» հարցը, ինչպես եվրոն՝ եվրոզոնայի համար. Ըստ դաշինքի՝ միայն այդ կերպ կարող են նվազեցնել երկրների կախվածությունն արևմուտքից ու դոլարից՝ http://tinyurl.com/5n95hhur

💳 Փոքր ու միջին բիզնեսի 60%-ը, հատկապես բիզնեսի սկզբնական փուլում, օգտվում է բիզնես քարտերի «ֆինանսավորումից»՝ քարտային վարկերից և օվերդրաֆտներից, որոնք ավելի հասանելի են, քան բիզնեսին տրամադրված վարկերը՝ http://tinyurl.com/473rabfz

🚗 Ստարտափները մեքենաների նման են. վառելիքը վերջանալու դեպքում պետք է նորից լցնել, բայց արի ու տես՝ 3+ տարի նոր ֆինանսավորում չեն հավաքագրել 28-ից ավելի unicorn-ներ ($1 մլրդ-ից բարձր արժեք ունեցող ստարտափ ընկերություն), որոնցից մի մասի կյանքն արդեն կարելի է ավարտված համարել՝ http://tinyurl.com/35ksaut7

…տնտեսությունից

🛢 Ռուսաստանը 6 ամսով կդադարեցնի բենզինի արտահանումը, որպեսզի կանխի երկրի ներսում դրա թանկացումը՝ ընտրություններին ընդառաջ պաշտպանելով տեղի ֆերմերների ու հացահատիկ արտահանողների շահերը՝ http://tinyurl.com/vj6x7yja

🫂 Instagram-յան marketplace-ն ընդլայնվում է՝ հասանելիություն ունենալով Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում ու ևս 5 երկրում. այժմ ինֆլուենսերները կարող են բրենդերի հետ գործակցությունն ավելի օրգանիկ և արդյունավետ դարձնել՝ http://tinyurl.com/ywastmu2

🛣 Իսկ Չինաստանին ամերիկյան ոչ մի նոր պրոդուկտ չի վախեցնի. Tesla-ի գլխավոր մրցակից BYD-ն արտադրելու է նոր «սուպերմեքենա», որը կարող է մինչև 310 կմ/ժ արագություն հավաքել ու լինել ավելի էժան, քան 00օօ000 պետհամարանիշը՝ http://tinyurl.com/s4yyhmk4

…ֆինտեխից

🥝 Ռուսական հայտնի ֆինտեխ-բանկ QIWI-ի գործունեությունը դադարեցվել է. պարզվում է՝ այն մշտապես փողերի լվացմանն ուղղված գործողություններ է արել, կրիպտոխարդախների, անօրինական օնլայն խաղատների ու բուքմեյքերների հաշիվներին գումարներ փոխանցել և ոչ միայն՝ http://tinyurl.com/mpe5cu64

🦾 Revolut-ում ներդրվում է ռոբոտ-խորհրդատուի ծառայություն (դեռ միայն Եվրոպայում), որը նախ հարցերի միջոցով կհասկանա հաճախորդի ռիսկի ախորժակը, այնուհետև կսկսի կառավարել ներդրողի միջոցները՝ նրա փոխարեն կայացնելով ներդրումային որոշումներ՝ http://tinyurl.com/44e4ezbd

📈 Եվ ինչքանով կարող են ԿԲ թվային արժույթները (CBDC) ազդել ֆինտեխերի զարգացման վրա. ի դեպ՝ համաշխարհային ՀՆԱ-ի 98%-ը ներկայացնող 130 երկիր աշխատում է CBDC-ների ուսումնասիրման ու ներդրման ուղղությամբ` http://tinyurl.com/rnwrzhup

…կրիպտոյից

💰 Խոշորագույն կրիպտոբորսա Binance-ը, մեղադրվելով փողերի լվացման միջնորդության մեջ, տուգանվել է $4.3 մլրդ-ով, իսկ ընկերության հիմնադիր CZ-ը 18 ամիս ազատազրկման դատապարտվել՝ խոստացված 10 տարվա փոխարեն` http://tinyurl.com/272zav93

☕️ Իսկ դուք մի բաժակ սուրճի (երևանյան սրճարանների գներով մի քանի կումի) փոխարեն կարող եք գնել, օրինակ, BlastUP, Ripple ու Pyth Network կրիպտոները, որոնք չեն տուժել Binance-ի շուրջ աղմուկից ու խոստանում են բարձր եկամտաբերություն՝ http://tinyurl.com/aszffec4

🤝 Crypto.com կրիպտոբորսան էլ նոր գործակցություն է սկսել Լատինական Ամերիկայի խոշորագույն ներդրումային բանկերից BTG Pactual-ի հետ ու վերջինիս թողարկած կրիպտոակտիվը թույլատրել է իր բորսայում, ավելին՝ կցել է այն Bitcoin-ին ու Ether-ին՝ http://tinyurl.com/bd4asfbz


🎥 Վերջում՝ բոնուս. թե ինչպես կարող է բանկային համակարգում գաղտնիության քաղաքականությունը նպաստել օֆշորների զարգացմանն ու փողերի լվացմանը, և ինչքան հարկային եկամուտներ են կորցնում երկրները դրա պատճառով՝ http://tinyurl.com/mr4bhhkh


🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ եթե $1000-ի վարկ ունեք, դա ձեր խնդիրն է, իսկ եթե $100,000-ի` արդեն բանկի~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N31)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan