💸 #ֆինանսաPAN (33)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհի որոշ երկրների ամենաթանկարժեք բրենդները։ Ընդլայնված ցանկը՝ https://tinyurl.com/czv5sd25
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Գիշեր է, ՊԵԿ-ը բացում է աչքերն ու այս անգամ թիրախավորում բրոքերներին ու գործակալություններին, ու ոչ մի շերիֆ նրանց չի օգնի: Օրենսդրական փոփոխություններն այս անգամ ուղղված են անհատ ռիելթորներին հարկային դաշտ բերելուն ու անհատներին/գործակալություններին որակավորելուն: Հարկատուի տեսանկյունից ողջունելի է, որ երկրում ցանկացած եկամուտ ստացողը հարկ վճարի՝ սոցիալական բարիքներից օգտվելու համար. մյուս կողմից էլ անհատ գործակալներին օրենսդրական դաշտ բերելն ու որակավորելն ավելացնելու է բրոքերների ու գործակալությունների ծախսերը, որոնք, ի վերջո, ներառվելու են նրանց ծառայությունների արժեքի մեջ ու բարձրացնեն միջնորդավճարները՝ անուղղակիորեն փոխանցվելով անշարժ գույքի շուկա ու դառնալով նոր գնաճի պատճառ: Ռիելթորների վրա դրվում է նաև բարձրագույն կրթություն ունենալու պահանջ, ինչը շուկայում մուտքի լրացուցիչ արգելք է դառնալու. մենք էլ հույս ունենք, որ այս պահանջի կիրառումից հետո կփոխվի նաև ռիելթորական էթիկան, ու նրանք այլևս առանց ձեզ հարցնելու «լիստ»-ից չեն վերցնի տան նկարներն ու «գործակալության» տակ տեղադրեն իրենց էջերում՝ խոչընդոտելով տունն ինքնուրույն վաճառելու ձեր իրավունքները…
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🛢 Նավթի գների անկումը կանխելու նպատակով ՕՊԵԿ երկրները կրճատել են առաջարկը. նավթի գիգանտ Սաուդիան Արաբիան՝ օրական 1 միլիոն բարելով, Ռուսաստանը՝ կես՝ https://tinyurl.com/58fen8fn
‼️ Փետրվարը ռեկորդային է եղել կորպորատիվ junk bond-երի (բարձր ռիսկային պարտատոմսերի) դեֆոլտների ծավալով. ԱՄՆ-ում մոտ $10 մլրդ ընդհանուր ծավալով 11 ընկերություն չի կարողացել կատարել պարտատոմսերով ներգրավված միջոցների մարումները՝ https://tinyurl.com/s79p5bsu
👩🌾 Լեհաստանն էլ դժգոհում է ռուսական գյուղմթերքի ներկրումներից, որը դժվարացնում է տեղի ֆերմերների ապրանքների իրացումը. նրանց շահերը պաշտպանելու համար ուզում են ռուսական գյուղմթերքի նկատմամբ էմբարգո կիրառել՝ https://tinyurl.com/yhtjaffz
💰 2000-ականների սերունդը (millennials), մոտ $90 մլրդ ժառանգություն ստանալով, դառնալու է ամենահարուստը՝ խորացնելով նաև հարստության բաշխման անհամաչափությունը՝ https://tinyurl.com/2my793d4
🚍 «Խելացի» դպրոցական ավտոբուսներ ստեղծած Zum ստարտափը գնահատվում է $1.3 մլրդ. այն ստեղծվել է ուշացմամբ ժամանող ավանդական դպրոցական ավտոբուսներից տուժած մայրիկի նյարդայնանալու արդյունքում: Պատկերացրեք՝ ինչպիսի ստարտափեր կստեղծվեին, եթե նա օգտվեր մեր տրանսպորտից՝ https://tinyurl.com/y23wjpyy
📦 Amazon-ի պահեստներում էլ շուտով աշխատելու են մարդանման ռոբոտներ, ինչի պատճառով կամ շնորհիվ պահեստի աշխատակիցների քանակն էականորեն կրճատվելու է՝ https://tinyurl.com/2esjh58w
🌿 Ծխախոտային աքսեսուարների բիզնեսում լավ աշխատանքի առաջարկներ են հայտնվել. DaySavers-ը սոցցանցերում կոնտենտ ստեղծողի աշխատանքի համար, բացի տարեկան $70,000 աշխատավարձից, առաջարկում է անվճար կանեփ ու ծխելու պարագաներ` https://tinyurl.com/sdwzkap6
🤳 Զարգացող նեոբանկերի ու թվայնացման էկոհամակարգում մրցակցային մնալու, հնարավորություններից օգտվելու, անվտանգությունն ու թվային ինքնուրույնությունը բարձացնեու համար ծանոթացեք առաջարկվող 5 ռազմավարություններին՝ https://tinyurl.com/mw95trbw
🧠 Իսկ Microsoft-ի AI-ով աշխատող նոր՝ Capilot for Finance-ը հնարավորություն է տալիս մի քանի րոպեում կատարել ֆինանսական վերլուծություններ, կանխատեսումներ, նաև Excel-ի տվյալների հիմա վրա ինքնուրույն կստեղծի պրեզենտացիաներ՝ https://tinyurl.com/2nnvkntz
💳 MasterCard-ն էլ նոր գործակցության շրջանակում մուտք է գործում Հորդանան, որտեղ հիմնական վճարման միջոցը դեռ կանխիկն է՝ խոստանալով զարգացնել թագավորության էլեկտրոնային վճարումների շուկան ՝ https://tinyurl.com/mtjapb4z
🏆 Բիթքոինի գինն այս շաբաթ գրանցել է բոլոր ժամանակների ռեկորդը` հատելով $69,000-ի շեմն ու կրկին իջնելով մինչև $66,000` https://tinyurl.com/mvy5nxvh
❤️🩹 Ու հայտնի չէ Coinbase բորսայի իրենց հաշիվներում տեխնիկական անսարքության պատճառով կրիպտոակտիվի $0 բալանս տեսնելուց հետո սրտի կաթվածների քանակը`
https://tinyurl.com/3sdf9f3t
📈 Բիթքոինի շուկայում նաև ռեկորդային կանխիկացումներ են եղել, 1 օրում՝ ավելի քան $2 մլրդ` https://tinyurl.com/jmkujkse
🎥 Վերջում՝ բոնուս. կրիպտոակտիվների «մեխանիզմի», բլոկչեյնի, կրիպտոգրաֆիայի, փողի ու փոխանցումների շուկայի բեկումնային շրջադարձի մասին՝ https://tinyurl.com/434hfa6p
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և խորհուրդ՝ սկսեք խնայել հնարավորինս շուտ և հնարավորինս հաճախ~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N32)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan