#ֆինանսաPAN
March 15

💸 #ֆինանսաPAN (34)

📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք այս տարվա գնաճի կանխատեսումները՝ ըստ երկրների. ընդլայնված ցանկը՝ https://tinyurl.com/y444re7n


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Սեպտեմբերին արդեն կարող եք առանց խցանումների ու մի երիկամի գումար տաքսիին տալու հանգիստ փուչիկներն ու ծաղիկները տեղավորել ավտոբուսում ու բոլոր բարեկամների հետ երեխային տանել դպրոց: Միջինում օրական 2 անգամ տրանսպորտից օգտվողի համար (եթե հաշվենք միայն աշխատանքային օրերը) 1 ուղևորության գինը կդառնա մոտ 200 դրամ: Սա մի մասի համար կրկնակի թանկացում է, մյուսների` լավ նորություն, տաքսիների վարորդների համար էլ՝ եկամի նվազման էական սպառնալիք: Պետք է հաշվի առնել, որ շատերն այժմ տրանսպորտից չեն կարող օգտվել գերծանրաբեռնվածության, ոչ հստակ ժամանումների և ուղղությունների սակավության պատճառով: Եթե սակագնի փոփոխությունն ուղեկցվի նաև որակի բարելավմամբ, ապա միջին աշխատավարձ ստացող ու աշխատանքի գնալու համար ստիպված տաքսիից օգտվող քաղաքացին տարեկան միջինում 540,000 դրամ կարող է խնայել՝ տաքսին հասարակական տրանսպորտով փոխարինելով: Իսկ տաքսիների վարորդներին խորհուրդ ենք տալիս հաշվի առնել եկամուտների նվազման մոտալուտ վտանգն ու գոնե 6 ամսվա ծախսերի չափով խնայողություններ ունենալ:


Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

🎯 Շաբաթական ռեկորդներ են ունեցել մի շարք ֆինանսական ակտիվներ ու ինդեքսներ՝ S&P 500, Nasdaq 100, Nikkei 225, ոսկի ու ոչ միայն… որոշ տնտեսագետներ անհանգստացած են նման աճով՝ այն կապելով գնաճային ռիսկերի ու ֆինանսական անկայունության հետ՝ https://tinyurl.com/yck294e7

📈 Խոշորագույն ներդումային բանկերից Goldman Sachs-ն էլ առաջարկել է թոփ 25 բաժնետոմ, որոնց մեծ գնային տատանումները գումար աշխատելու (կամ հակառակը) հնարավորություն է տալիս, ընդ որում՝ ոչ Apple-ի, ոչ Microsoft-ի ու NVIDIA-ի բաժնետոմսերն այդ ցանկում չկան՝ https://tinyurl.com/3b2xstnh

🤐 Պարզվում է TikTok-ը բաժնետերերին պայմանագրով արգելում է ընկերության վերաբերյալ հրապարակային որևէ «վատ բան» գրել՝ որպես պատիժ սահմանելով ընդհուպ բաժնետոմսերի բռնագանձումը՝ https://tinyurl.com/5n625acs

…տնտեսությունից

🧠 Հնդկաստանն էլ $1.24 մլրդ է ներդնելու արհեստականության բանականության ոլորտում. գնահատվում է, որ 7 տարվա ընթացում այս գումարի 1500-ապատիկի չափով աճելու է երկրի ՀՆԱ-ն՝ https://tinyurl.com/354dwebw

💰 Մենք էլ, եթե ամբողջ կյանքում աշխատենք, վարկերը փակենք, թոշակի գումարն էլ խնայենք, միգուցե կարողանանք հայտնվել երկրների ամենահարուստ 1% բնակչության ցանկում, որտեղ նվազագույն «մուտքավճարը» մոտ $1 մլն է՝ https://tinyurl.com/4zmannk2

🍌 Բայց ծախսերն ու խնայողությունները պլանավորելուց հաշվի առեք, որ բանանի համաշխարհային գներն աճելու են կլիմայի փոփոխության ու ջերմաստիճանի աճի հետևանքով՝ https://tinyurl.com/bda6zvx2

…ֆինտեխից

🔋 Ֆինտեխերի ֆինանսավորման համար բարենպաստ ամիս է եղել փետրվարը՝ մոտ $1.72 մլրդ ընդհանուր հավաքագրված գումարով, որից միայն $1 մլրդ-ը բաժին է ընկել թոփ 20 ընկերությանը՝ https://tinyurl.com/yska7kb2

🧺 Ֆինանսական տեխնոլոգիաներն ու ավտոմատացումը նպաստել են ֆինանսական հաստատությունների կողմից փողերի լվացման դեմ պայքարին. արդյունքում նաև մոտ 50% աճել է դեպքերի խախտման հետ կապված տուգանքների չափը՝ https://tinyurl.com/2s37aup4

🥇 Ֆինտեխ Klarna-ն էլ նպատակ ունի դառնալու առաջին AI բանկն ու շուտով իրականացնելու է IPO (բաժնետոմսերի հրապարակային վաճառք)՝ Google-ի հաջող IPO-ի հետքերով՝ https://tinyurl.com/bdfwcf86

…կրիպտոյից

🔝 Բիթքոինն էլ նոր ռեկորդի հասավ` անցնելով $72,000-ի շեմն ու փորձելով դրա շուրջ կայունանալ` https://tinyurl.com/4w67tarj

🇳🇮 Ու սրա ֆոնին Սալվադորը, որ երկրներից առաջինն է ընդունել բիթքոինը՝ որպես օրինական վճարամիջոց 2021-ին, $84 մլն-ի շահույթ ունեցավ` https://tinyurl.com/yc49vtez

🏆 Եվ MasterCard-ի ու MetaMask-ի նոր գործակցության շրջանակում էլ կթողարկվեն վճարային քարտեր, որոնցով հնավոր կլինի անգամ առօրյա ծախսերի համար վճարումներ կատարել կրիպտոներով՝ https://tinyurl.com/rxr9z7t8


🎥 Վերջում՝ բոնուս. ինչու է կարևոր ընկերությունների աշխատակիցների գոհունակությունը, ինչպես այն չափել ու ինչ կապ կա վերջինիս և ընկերություններում ներդրումների մակարդակի միջև՝ https://tinyurl.com/3yp7pdse


🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք, որ գումար աշխատելը հեշտ է, իսկ խնայելը՝ դժվար~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N33)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan