#ֆինանսաPAN
March 22

💸 #ֆինանսաPAN (35)

📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե ինչքան հարուստ պետք է լինեք «թոփ 1%-ի ակումբում» հայտնվելու համար. մանրամասն՝ https://tinyurl.com/3bsj4u9f


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Էլ ոչ մի вид на жительство ու Հայաստանում ունեցած աշխատանք ձեզ չի փրկի, եթե ռելոկանտ եք ու մինչև այժմ չէիք «հարմարացրել» Visa կամ MasterCard բացել: Մարտի 30-ից գրեթե բոլոր բանկերը դադարեցնելու են ռուսական МИР քարտերի սպասարկումը: Ինչը նշանակում է, որ ընդամենը 8 օր է մնացել քարտում եղած գումարը կանխիկացնելու և վճարային այլ համակարգ միգրացիայի փորձեր անելու համար: МИР քարտերի սպասարկման դադարեցման հետևանքները միանշանակ չեն լինի տնտեսության համար. մի կողմից, Հայաստանն այս քայլով իրեն ապահովագրում է ԱՄՆ-ի կողմից կիրառվող սանկցիոն ռիսկերից, մյուս՝ սա ռուս ռելոկանտների համար կարող է ստեղծել ոչ նպաստավոր «աշխատանքային պայմաններ», ինչի արդյունքում շատերը կփորձեն գտնել ավելի հարմարավետ ֆինանսական միջավայր ապահովող երկրներ՝ կրճատելով ՀՀ-ում տուրիստական ակտիվությունն ու դրանից մեր տնտեսություն եկող եկամուտները: Դրականներից՝ ի վերջո հիշենք, թե ինչի պատճառով Երևանում տների վարձերը հասան իրենց պատմական մաքսիմումներին ու վարձակալների համար ակնկալենք լավ նորություններ:


Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

🔝 Աշխարհի ամենաթանկ արժույթներների թոփ հնգյակի գլխավորները՝ քուվեյթյան դինար, բահրենյան դինար, օմանական ռիալ, հորդանանյան դինար և բրիտանական ֆունտ՝ https://tinyurl.com/t3dbezzu

🏠 Օրեցօր թանկացող տան գները միայն մեզ չէ, որ անհանգստացնում են. ԱՄՆ-ում վերջին 60 տարվա ընթացքում գները 10 անգամ են թանկացել, այնինչ տների գինը՝ 24, արդյունքում տան միջին գինը $117 հազարի փոխարեն հասել է $413 հազարի՝ https://tinyurl.com/4sptv6p6

🧠 Ըստ Իլոն Մասկի, արհեստական բանականության շնորհիվ գալու է համընդհանուր բարձր եկամտաբերության ժամանակաշրջանը, ԱԲ-ն բոլոր գործերը մեր փոխարեն անելու է, ու հնարավոր կլինի աշխատել միայն հաճույքի համար (գոնե վարկերն էլ մեր փոխարեն փակի)՝ https://tinyurl.com/5x472b5m

…տնտեսությունից

🛢 Սաուդյան Արաբիայում «ոչ նավթային» եկամուտները հասել են ամենաբարձր մակարդակի՝ օգնելով նվազեցնել երկրի տնտեսության կախվածությունը նավթից՝ https://tinyurl.com/mtu9ay9p

👜 Kering խմբի (Gucci, Yves Saint Laurent, Balenciaga, Bottega Veneta և ոչ միայն) շահույթը մոտ 17%-ով նվազել է, hատկապես կրճատվել է Gucci-ի սպառումը Չինաստանի տնտեսական դժվարությունների ֆոնին (բրենդի ⅓-րդը սպառվում էր Չինաստանում)` https://tinyurl.com/5ctebzas

⚖️ 35 խոշոր ընկերության շրջանում անցկացված հետազոտության արդյունքներն էլ ցույց են տալիս, որ երբեմն ղեկավարներն ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան ընկերության վճարած ամբողջ հարկերը միասին՝ https://tinyurl.com/3nu9d9b2

…ֆինտեխից

📌 Տեխնոլոգիական զարգացմանը նպաստելու համար Իտալիայում ստեղծվելու է $1 մլրդ-անոց ֆոնդ, որն ուղղվելու է արհեստական բանականության ոլորտում նորարարություններին՝ https://tinyurl.com/5st63syv

💳 Մինչդ «վճարումը քարտով» արտահայտությունը մեր իրականությունում դեռ դժկամությամբ է ընդունվում ու համարյա ներողություն խնդրելով քարտը մոտեցնում ենք POS-ին, աշխարհում տարածվում է սուպերմարկետների ու ֆինտեխերի ինտեգրումն ու գործակցությունը՝ հաճախորդների համար նոր հնարավորություններ ու հարմարավետություն ապահովելու համար՝ https://tinyurl.com/48amnvdy

🏆 Եվ, ավանդաբար, ֆինտեխ նորարարություններ են ակնկալվում օլիմպիական խաղերի ժամանակ, որոնք այս ամռանն են` Փարիզում. 1986-ից ի վեր ֆինտեխ գիգանտ Visa-ն խաղերի գործընկերն է ու հենց այդ ընթացքում գործարկում է նոր պրոդուկտներ՝ https://tinyurl.com/36z72xnh

…կրիպտոյից

⏳️ Բիթքոինը մտնում է 4 տարին մեկ տեղի ունեցող halving-ի նախաշրջան, որի ընթացքում պատմականորեն գինը նվազում է. 2016-ի հալվինգի ժամանակ կրիպտոյի գինն ընկել է 40%-ով, 2020-ին՝ 20%, իսկ վերջերս գրանցած իր մաքսիմալ՝ $73,835-ից արդեն նվազել է 8.5%-ով՝ https://tinyurl.com/3yxatusz

📉 Կրիպտոների մայնինգի եկամտաբերությունն էլ է նվազում, ու իրավիճակը կարող է էլ ավելի սրվել հալվինգից հետո, երբ մայնինգի արդյունքում «շնորհվող» կրիպտոյի քանակը կրկնակի կնվազի՝ https://tinyurl.com/bdn5vfnj

🤷 Էքսպերտների մի մասի կարծիքով էլ 21 մլն բիթքոինի լիմիտը միֆ է, բացի այդ, առաջարկը գնահատելիս պետք է հաշվի առնել, որ բիթքոինների մոտ 7%-ը պատկանում է դա ստեղծող Սատոշի Նակամոտոյին, ով իր կրիպտոյով ոչ մի գործարք չի կատարում՝ այդքանով նվազեցնելով ակտիվի առաջարկը՝ https://tinyurl.com/3yyfekcc


🎥 Վերջում՝ բոնուս. փողի, երջանկության ու բարեգործության մասին, և ինչպես է բարեգործությունն ազդում երջանկության մակարդակի վրա՝ https://tinyurl.com/mpv8m8u9


🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ փողը կարող է երջանկություն գնել, եթե դա ձեզ մոտ դեռ չի ստացվել, ուրեմն դուք այն սխալ եք ծախսում~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N34)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan