💸 #ֆինանսաPAN (36)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե որ երկրներում ինչքանով են վստահում «2024-ի տնտեսությանը». մանրամասն՝ https://tinyurl.com/mr35xxkz
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Գիտե՞ք, որ ՀՀ-ում երեխան ծնվում է արդեն $3800 պարտքով՝ անկախ իր կամքից. խոսքը ձեր հիփոթեքի կամ հարսանիքի ոսկիները գրավ դնելու ու դրանով հարսանիքի ծախսը փակելու մասին չէ, այլ պետպարտքի, որն այժմ մոտ $11.9 մլրդ դոլար է: Իհարկե, ըստ կառավարության՝ պարտքը վերահսկելի մակարդակում է, քանի դեռ երկրի ՀՆԱ-ի 60%-ը չի հատել, բայց այժմ այն մակարդակում ենք, որ պետեկուտների մոտ 10%-ը ծախսվում է դրա տոկոսների ու մայր գումարի մարման վրա: Ու ցավալի հանգամանք՝ կրթության ոլորտին հատկացվող ծախսերը նույնքան են կազմում: Անկախ նրանից՝ ինչ նպատակով է պարտքը վերցրվել ու ինչպես է այն ծախսվել, այն մարում ենք մենք՝ հարկերի հաշվին. միակ հույսը, որ կարող ենք ունենալ, որ պետության վերցրած պարտքերը կարող են օգտագործվել ի շահ տնտեսության, ու պարտքի աճին զուգահեռ տնտեսությունն այնքան աճի, որ հեշտությամբ մարենք «մեր փայ $3800-ը»:
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🍫 Արևմտյան Աֆրիկայում շոգերի ու երաշտի պատճառով կակաոյի ծավալը նվազել է, ու դրա գինը բորսաներում հասել է պատմական մաքսիմումի՝ մոտ 7400 ֆունտ՝ 1 տոննայի դիմաց. գնաճին նպաստում է նաև Զատկի ֆոնին շոկոլադի հանդեպ պահանջարկի աճն ամբողջ աշխարհում՝ https://tinyurl.com/2ytfhhwh
💡 Սթիվ Բալմերը՝ միակ միլիարդատերը, ով հարստացել է ոչ որպես գործարար, այլ՝ աշխատող, կարիերան սկսելով Microsoft-ում ու լինելով Բիլ Գեյթսի օգնականը, այժմ գրեթե վերջինիս չափ հարուստ է, ու կիսվում է հաջողության հասնելու 5 tip-երով՝ https://tinyurl.com/2sjpfenb
☝️ Իսկ դուք մի հուսահատվեք. եթե 40 տարեկան եք ու դեռ խնայողություններ չունեք, առաջարկում ենք հետևել ներդրումների «հայր» Ուորեն Բաֆֆեթի խորհուրդներին՝ գումար չկորցնելու, երկարաժամկետ ներդրումների ու շուկայից ճիշտ ժամանակին «դուրս գալու» մասին՝ https://tinyurl.com/3fyujhhh
🏎 Էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտում առաջատար դիրքերի անցնելուց հետո, Չինաստանն անցել է թռչող մեքենաների արտադրության՝ Եվրոպայից գնելով aircar-եր արտադրելու բացառիկ տեխնոլոգիան ու իրավունքը՝ https://tinyurl.com/ytdhuxc2
🧠 Միացյալ Թագավորությունում էլ աշխատաշուկայի ապոկալիպսիսն անխուսափելի կարող է դառնալ. աշխատակիցների կողմից կատարվող գործի 11%-ն արդեն փոխարինվել է արհեստական բանականությամբ, թիվը կարող է աճել մինչև 60%` կրճատելով 8 մլն աշխատատեղ՝ https://tinyurl.com/4jhyn8bp
❌️ Իսկ Հոնկոնգը կանգնած է բիզնես-հաբի իր կարգավիճակը կորցնելու ռիսկի առաջ՝ պայմանավորված անվտանգության կարգավորման նոր օրենքներով, որոնք առաջացնում են անձնական անվտանգության ու ակտիվների պաշտպանվածության հետ կապված ռիսկեր՝ https://tinyurl.com/3zncsnex
💳 Ֆինտեխերը փոխել են վճարումների ամբողջ մշակույթը. ժամանակակից բիզնեսը պետք է հաճախորդին առաջարկի վճարման բոլոր հնարավոր տարբերակները՝ կանխիկ, քարտ ու անգամ «չեկը կիսելու» հնարավորություններ՝ https://tinyurl.com/56ppkw7f
🟣 Wildberries-ը սեփական ֆինտեխ-ծառայության միջոցով մինչև 1 տարի ժամկետով առցանց վարկեր է տրամադրելու վաճառողներին՝ https://tinyurl.com/fb3cx9my
💱 Mastercard-ն էլ սկսել է գործակցել Alipay-ի հետ. վերջինիս մոտ 1 մլրդ օգտատերը կկարողանա էլեկտրոնային դրամապանակներով արագ փոխանցումներ անել` https://tinyurl.com/y97wwf94
🎯 Robinhood ֆինտեխն էլ նոր gold քարտեր է առաջարկում, որը հաշվին առկա գումարի դիմաց տարեկան 5% եկամտաբերություն է ապահովելու՝ մրցակից դառնալով Apple Card-երին՝ https://tinyurl.com/2bb4uudk
🪙 Ինչպես է փոխվելու բիթքոինի գինն ապրիլի կեսին սպասվող հալվինգից հետո. ըստ վիճակագրության՝ մինչ այժմ տեղի ունեցող 3 հալվինգներին հաջորդող տարում կրիպտոակտիվի գինը ռեկորդային աճել է, բայց ապագայի համար ոչ ոք ոչինչ չի խոստանում՝ https://tinyurl.com/bdh2v2hv
🇦🇷 Արգենտինայում էլ 270%-ը գերազանցող գնաճի ֆոնին բնակչությունն այլևս «չի վստահում պեսոյին» ու սկսել է ակտիվորեն ներդրումներ անել բիթքոինում, որը, ի դեպ, պետական մակարդակով խրախուսվում է՝ https://tinyurl.com/5er4s55z
🎥 Վերջում՝ բոնուս. ուրիշներից աշխատավարձ չակնկալելու, ներդրումներ կատարելու ու վարկերը հօգուտ ձեզ օգտագործելու մասին խորհուրդներ՝ Ռոբերտ Կիյոսակիից՝ https://tinyurl.com/52tkkdu7
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ «գործազուրկ» փողը ձեզ կաղքատացնի, տվեք փողին աշխատանք, ստիպեք նրան աշխատել ձեզ համար~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N35)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan