💸 #ֆինանսաPAN (37)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք կորպորատիվ հարկման ամենաբարձր դրույքաչափ ունեցող երկրները. ընդլայնված ցանկը՝ https://tinyurl.com/yck6dvk7
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Շատերն իրենց ծնողներից կամ տատիկ-պապիկներից լսած կլինեն, որ նախկինում ընտանիքի բյուջեն տան մեծի «ձեռքում» էր, բոլորը վաստակածը տալիս էին տան մեծին՝ ընդհանուր ծախսերը հոգալու համար. աշխատողներն էլ դեռ պետք է գումար վերցնելու համար նրան խնդրեին, երբեմն՝ «ծախսերը հիմնավորեին», որպեսզի իրենց հասանելիք գումարը ստանային: Հիմա փոխվել են գումար ստանալու ու ծախսելու եղանակները՝ մեծամասամբ կանխիկից անկանխիկի, նաև՝ ընտանիքների կառուցվածքները, բայց պահպանվել են այսպիսի և նմանօրինակ երևույթներ, որոնք հստակ անվանում ունեն՝ ֆինանսական բռնություն: Դրա զոհ չդառնալու, դրսևորումներին ծանոթանալու, բռնարարներին ձեր շրջապատից ֆիլտրելու, «ինչ անենք, եթե բռնության ենք ենթարկվում» և այլ հարցերի պատասխանները ստանալու համար խորհուրդ ենք տալիս կարդալ մեր գործընկերոջ նյութը ֆինանսական բռնության մասին՝ https://tinyurl.com/2edkpkjd
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🧠 Եթե խուսափում եք փողի մասին խոսել ձեր ընկերների հետ, առաջարկում ենք այն անել ChatGPT-ի հետ. 5 թեմա, որոնց շուրջ ստացված խորհուրդները կօգնեն զարգացնել ֆինանսական իմաստությունն ու x10 ավելի շատ եկամուտ ունենալ՝ https://tinyurl.com/mwbemtnm
💱 Արևմուտքի ու ԱՄՆ-ի կողմից օրեցօր կիրառվող նոր պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանն անցնում է միջազգային պահուստները չինական յուանով պահելուն. 2023-ին նույնիսկ երրորդ երկրի հետ ապրանքաշրջանառությունը դոլարի փոխարեն յուանով է իրականացվել` https://tinyurl.com/2fdcd37t
🛢 ԱՄՆ-ն էլ, օգտվելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից, լրացնում է Եվրոպայի և Հնդկաստանի «նավթի բացը» ու մուտք գործում այդ շուկա՝ ռեկորդային մակարդակի հասցնելով նավթի արտահանումը՝ https://tinyurl.com/ywun5x3r
📉 Տնտեսագետները գների նվազման ոչ մի հույս չեն տալիս, ավելին՝ զգուշացնում, որ դրա հետևանքներն ավելի վատ են լինելու՝ ընդհուպ մինչև 1930-ի մեծ տնտեսական ճգնաժամի կրկնություն՝ https://tinyurl.com/np5w82wr
🇦🇲 Ասիայի ամենակրթված երկրների թոփ 20-ի 5-րդ տեղում է Հայաստանը. ցուցանիշի հաշվարկման հիմքում 15 տարեկանից բարձր «գրագետ» ու միջնակարգ կրթություն ստացած բնակչությունն է՝ https://tinyurl.com/2e276c2e
🩲 Ճապոնիայում էլ ծնելիության մակարդակի նվազման, ծերացող բնակչության ու մանկական տակդիրների պահանջարկի նվազման ֆոնին տակդիրներ արտադրող ընկերությունները փոխում են բիզնես ուղղությունները՝ անցնելով մեծերի տակդիրների արտադրության՝ https://tinyurl.com/y69z3pkm
🎟 Amazon Web Service-ը ստարտափերին առաջարկում է «անվճար վարկեր»` խրախուսելով իր կողմից առաջարկվող AI մոդելների օգտագործումը. միայն 2023-ին ստարտափերին տրամադրվող գումարի չափը հասել է $6 մլրդ-ի՝ https://tinyurl.com/5dkn74nb
🎯 Ֆինտեխ բաժնետոմսեր, որոնք խորհուրդ է տրվում գնել հիմա՝ բարձր եկամտաբերություն ապահովելու համար՝ PayPal-ից մինչև SoFi և Robinhood` https://tinyurl.com/5ea3dw2f
🫂 Ճապոնական Rakuten-ը միավորում է քարտային, բանկային, ապահովագրական ու արժեթղթերի ոլորտի իր ֆինտեխ բիզնեսները` ռեսուրսների օպտիմալացման ու նոր հաճախորդների ներգրավման ծախսերը կրճատելու նպատակով՝ https://tinyurl.com/33rbw3yv
🏡 Իսկ եթե հոգնել եք ամեն անգամ տան վաճառքի հայտարարությունն անհույս «թարմացնելուց», հնարավորություն կունենաք տունը մաս-մաս վաճառել, երբ անշարժ գույքի թոքենիզացիան ու գործարքների տեղափոխումը դեպի բլոկչեյն դառնա հնարավոր՝ https://tinyurl.com/bdfm5sk9
❌️ Մշտապես փակվում է Telegram-ի կրիպտոների առուվաճառքի բոտը՝ լուրն անմիջապես կապված է մարտին բոտի ավելի քան 300 օգտատիրոջ հաշիվներից մոտ $520,000-ի կրիպտոարժույթի կորստի հետ՝ https://tinyurl.com/mue2j735
💰 Կանխատեսվում է, որ Entangle, Alephium, Clearpool և այլ altcoin-ներ x50 շահութաբերություն կունենան Binance-ում ու Coinbase-ում ցուցակվելուց հետո. mասնագետները հիմնվում են Polygon-ի ու Solana-ի վիճակագրության վրա, որոնք բորսաներում շրջանառվելուց հետո x300 թանկացել են՝ https://tinyurl.com/2m5ykr4t
🎥 Վերջում բոնուս՝ հարկերի ու դրանց կրճատման արդյունավետության մասին. ինչու են ցածր հարկերից հարուստներն ավելի հարստանում, իսկ «սովորական մահկանացուների» կյանքը չի լավանում, և ինչպես է աշխատում հարկեր-պետություն-սոցիալական ծախսեր փակ շրջանը՝ https://tinyurl.com/2xy4z23v
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ երբ խոսափում եք ռիսկից, խուսափում եք եկամուտներից. հաճախակի դիմեք հաշվարկված ռիսկերի~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N36)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan