💸 #ֆինանսաPAN (38)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք 1 ժամվա միջին աշխատավարձը Եվրոպայում և Հայաստանում` https://tinyurl.com/53kp2jyk
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Ըստ նոր նախագծի՝ կառավարությունն ուզում է բիզնեսի սեփականատերերի կողմից ստացված շահաբաժիններն ընկերության կապիտալում «հետ ներդնելու» դեպքում ներկայումս գործող եկամտահարկի վերադարձի վրա սահմանափակումներ դնել:
Այստեղ կարող ենք հիշել «Գայլն ու գառը» առակի «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» հայտնի միտքը, ու ինչպես միշտ՝ տուժողը փոքր և միջին բիզնեսն է (թե ով է գայլը, ով՝ գառը, ենթադրությունները թողնում ենք ձեզ): Սահմանափակումները կկիրառվեն այն ժամանակ, երբ ընկերությունը թույլ տա որոշակի խախտումներ, օրինակ՝ աշխատող չգրանցել, ՀԴՄ չտպել և այլն: Առաջին հայացքից, տրամաբանական է, բայց եկեք հաշվի առնենք, որ ընկերության սեփականատերերն ու «մենեջմենթը» հաճախ տարբեր են. ստացվում է, որ եթե, օրինակ, աշխատակիցը ՀԴՄ խախտում է թույլ տվել կամ առանց հաշիվ-ապրանքագրի ապրանք է ստացել, ապա տուժում են ընկերության սեփականատերերը՝ զրկվելով եկամտահարկը հետ ստանալու իրավունքից: Սա մոտավորապես ստացվում է, որ եթե ձեր շենքի կառուցապատողը շիննորմերի խախտում թույլ տա, դուք հետ չստանաք հիփոթեքի տոկոսները: Հուսանք, որ նախագծի վերջնական ընդունման ժամանակ այս բոլոր bug-երը վերացված կլինեն:
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🪙 Ոսկու գինը «առեղծվածային» կերպով աճում է՝ 1 ունցիայի համար հասնելով մոտ $2350, մասնագետները դա կապում են կենտրոնական բանկերի և ինստիտուցիոնալ ներդրողների կողմից ներդրումային դրախտ համարվող ամենահուսալի գործիքի նկատմամբ պահանջարկի աճով՝ https://tinyurl.com/yahr6j8y
💱 Այս ամենի ֆոնին աճել է նաև ակտիվի նկատմամբ հետաքրքրությունը BRICS (Brazil, Russia, India, China և South Africa) դաշինքի կողմից, որն ԱՄՆ դոլարի դիրքերը թուլացնելու նպատակով անցնում է արտաքին առևտրում ոսկուն կցված արժույթների կիրառմանը՝ https://tinyurl.com/bdferwf9
🤳 Եթե դուք էլ եք ուզում ոսկին ունցիաներով գնել, իմացեք պասիվ եկամուտ ունենալու լավագույն մեթոդները՝ օնլայն կուրսերի ստեղծում-վաճառքից մինչև բլոգինգ-կոնտենտի ստեղծում և ոչ միայն… ու, ինչպես թվում է՝ օրեցօր 1000-ավոր նոր բլոգերների մուտքը շուկա չի ազդում ոլորտի եկամտաբերության վրա՝ https://tinyurl.com/28hk44s8
🍟 Պաղեստինյան բողոքների արդյունքում McDonald’s-ը հետ է գնում իսրայելական 225 հատ ֆրենչայզինգները՝ պատերազմի ընթացքում իսրայելցի զինվորներին անվճար սննդով ապահովելու պատճառով՝ https://tinyurl.com/yjnznd7u
⛴️ Ռաֆաելա Ապոնտեն, ով 1970 թվականին $200,000 վարկով մուտք է գործել բեռնափոխադրումների բիզնես, այժմ $33 մլրդ կարողությամբ գլխավորում է «ինքնուրույն հարստացած» ամենահարուստ կանանց ցանկը՝ https://tinyurl.com/5dn9557
😴 Պարզվում է՝ աշխատողների մոտ 1/5-րդը շաբաթական մի քանի անգամ «աչք են կպցնում» աշխատանքային ժամերին՝ հատկապես լանչից հետո. քնողների մեծամասնությունը 18-34 տարեկան աշխատակիցներն են՝ https://tinyurl.com/u5u86sps
📉 Ֆինտեխերի կողմից ֆինանսավորման հավաքագրման դինամիկան շարունակում է ակտիվորեն նվազել՝ 2017-ի համեմատ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի՝ https://tinyurl.com/2v5zes6d
🔝 Չնայած նույն արդյունքն է նաև Միջին Արևելքում (2023-ին նախորդ տարվա համեմատ մոտ 50% ֆինանսավորման նվազում), շարունակվում է տարածաշրջանի կողմից ոլորտում հեղաշրջումային քաղաքականությունը. իսկ դուք ծանոթացեք Forbes-ի թոփ 50 միջինարևելյան ֆինտեխերի ցանկին՝ https://tinyurl.com/m3vzkk6m
📲 Խորհուրդ է տրվում նաև զգույշ լինել մեր կյանքը հեշտացնող ֆինտեխ լուծումներից. քարտով վճարման փոխարեն հեռախոսով վճարելն ավելի հարմար է ու մոտ 10 վրկ-ով քիչ ժամանակատար, որն էլ պատճառ է դառնում իմպուլսիվ գնումների՝ https://tinyurl.com/5d72zeyr
👑 Այս տարի բիթքոինի ռեկորդային աճը կրիպտո-միլիարդատերի քանակը 9-ից հասցրել է 17-ի՝ $93 մլրդ ընդհանուր հարստությամբ. առաջին հորիզանականում Binance կրիպտոբորսայի հիմնադիր CZ-ն է՝ https://tinyurl.com/3vahnady
📊 Altcoin-ների սեզոնային ինդեքսն էլ հասել է 55-ի, և ակնկալվում է, որ այն կհատի 75-ի շեմը, ինչը նշանակում է, որ թոփ 50 altcoin-ների 75%-ի գներն ավելի արագ են աճում, քան Bitcoin-ը` https://tinyurl.com/4sarfa3a
💰 Կանխատեսվում է նաև, որ ապրիլին սպասվող Bitcoin-ի հալվինգից հետո ակտիվը նախորդ անգամների պես ռեկորդի չի հասնի, քանի որ այժմ շուկայի մասնակիցների 70%-ից ավելին երկարաժամկետ ներդրողներ են ու չեն պատրաստվում սպեկուլյացիաների՝ https://tinyurl.com/mrypt9v4
🎥 Վերջում՝ բոնուս՝ ներդրումների մասին հասանելի ու անվճար տեղեկատվության, ներդրումային «կարիերան» սկսելու և ճգնաժամային շուկաներում օգուտներ քաղելու մասին՝ https://tinyurl.com/ucyy6mt6
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ փողը ձեզ ազատություն կբերի, եթե գիտեք՝ ինչպես այն ճիշտ կառավարել~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N37)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan