💸 #ֆինանսաPAN (39)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք կանանց և տղամարդկանց աշխատավարձերում ամենամեծ անհավասարություն ունեցող OECD երկրները. Մանրամասն՝ https://tinyurl.com/4ue4z735
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 20 մլն դրամից բարձր փոխառությու՞ն եք վերցրել 2023-ին։ Դե` բարի լույս, «լավ» լուր կա։ Եթե դեռ տեղյակ չեք՝ 2024-ին արդեն իրենց եկամուտները պետք է հայտարարագրեն ՀՀ այն ռեզիդենտները, ովքեր, օրինակ, 2023-ի ընթացքում 20 մլն դրամի և ավելի փոխառություն են վերցրել կամ պետական ու համայնքային ծառայողներ են, զբաղեցնում են հանրային պաշտոններ և այլն: Իսկ մինչև 2026-ը եկամուտների հայտարարագրումը պարտադիր կդառնա բոլորի համար: Այնպես որ, վիզայի թղթեր պատրաստող ու գրին քարտի դիմում լրացնողների մրցակիցներն այս տարի կլինեն «եկամուտների հայտարարագրեր լրացնող» գործակալությունները: Պարզ է, որ եկամուտների հայտարարագրումն ինքնանպատակ չէ, և քաղաքացիների համար առաջացնելու է նոր հարկային պարտավորություններ: Օրինակ, եթե դուք ֆրիլանսեր եք ու տարբեր օնլայն հարթակներում ժամավճարով աշխատում եք և / կամ կատարում ցանկացած այլ վճարովի աշխատանք առանց աշխատանքային պայմանագրի, ապա սկսելու եք հարկեր մուծել ձեր ստացած եկամուտից: Կարող է շատ տրամաբանական հարց առաջանալ, թե ինչպես է հարկային մարմինն իմանալու ձեր եկամտի մասին, եթե դրա մասին ոչինչ չլրացնեք, բայց հարկայինը ձեզանից մի քայլ առաջ է ընկել, երբ օրենքի ուժով նրան հնարավորություն տրվեց առանց ձեր համաձայնության ու իմացության բանկից ստանալ ձեր հաշիվների քաղվածքն ու «ամեն ինչ տեսնել»: Այս ամենի ֆոնին քաղաքացիների վրա ավելանում է նաև եկամուտները լրացնելու «բյուրոկրատական բեռը», որն իրականում այդքան էլ պարզ գործընթաց չէ, ու շատերը ստիպված են լինելու դիմել ուրիշի օգնության՝ առաջացնելով անձնական տվյալների գաղտնիության պահպանման ռիսկեր և հավելյալ ծախսեր:
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🛰 Իսրայելի դեմ Իրանի կողմից սկսված դրոնային հարձակումը ճակատագրական եղավ իրանական ռիալի համար, այն հասցնելով 750,000 ռիալ/ԱՄՆ դոլար պատմականորեն ռեկորդային ցածր մակարդակի՝ https://tinyurl.com/47vfj7sd
👥️ JP Morgan-ը կօգտագործի իր 80 մլն հաճախորդի ֆինանսական տվյալները նոր բիզնեսում, որտեղ ընկերությունները հնարավորություն կունենան թիրախային գովազդելու իրենց պրոդուկտները՝ հիմնվելով JP-ի տրամադրած հաճախորդների բազայի վրա՝ https://tinyurl.com/mvu339n9
⛓️ Չինաստանն էլ, հնարամտորեն խուսափելով արևմտյան պատժամիջոցներից, Ռուսաստանից ներմուծված պղինձը «ձևակերպել է» որպես մետաղի ջարդոն. կասկած է առաջացրել ջարդոնի ներմուծման ծավալի ամսական մոտ x90 աճը՝ https://tinyurl.com/zf9xx7k4
🇷🇺 2024-ին Ռուսաստանի տնտեսական աճն ավելի բարձր կլինի, քան մի շարք զարգացած տնտեսությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն)՝ հասնելով 3.2%. չնայած պատժամիջոցներին, երկիրը շարունակել է մնալ նավթի արտահանման առաջատարներից՝ https://tinyurl.com/4p2ynd48
⚜️ Կարդացեք նաև, թե ինչպես է Կատարի թագավորական ընտանիքի $150 մլրդ կարողությունն օգտագործվում` ի շահ պետության, ու ինչպես է ընդամենը 3.1 մլն բնակչություն ունեցող երկիրը դարձել աշխարհի խոշոր «խաղացողներից»՝ https://tinyurl.com/mr4cduuh
📉 Կատարից մոտ 12.5 անգամ պակաս ՀՆԱ, բայց նույնքան բնակչություն ունենալու փաստով տխրելու փոխարեն, առաջարկում ենք ծանոթանալ թոփ 5 եկամտաբեր բիզնես գաղափարներին, որոնք ցանկացած անձ կարող է իրագործել՝ https://tinyurl.com/3r7bxr3m
📊 Revolut-ի արժեքը 1.5 անգամ աճել է ($8 մլրդ), երբ ներդրումային ֆոնդ Շրոդերսի կողմից ընկերությունում ունեցած իրենց փոքր մասնաբաժինը 1.5 անգամ բարձր է վերագնահատվել՝ https://tinyurl.com/htvefu7y
📲 Մինչև 2025-ը եռանիշ աճի ցուցանիշներ են խոստանում էլեկտրոնային վճարումների լուծումներ առաջարկող Flywire Corporation, DLocal Limited և StoneCo ֆինտեխերը՝ https://tinyurl.com/eud2rd7e
💳 Vernoi-ն MasterCard-ի հետ գործակցության շրջանակում կապահովի գրեթե իրական ժամանակային ռեժիմում վճարումներ բանկերի և բիզնեսների համար՝ https://tinyurl.com/5bw8fdsh
⚙️ Էթերիումի հայր Վիտալիկ Բուտերինը հայտարարում է կրիպտոակտիվի մայնինգի նոր տեխնոլոգիայի կիրառման մասին, որը պրոցեսը դարձնելու է ավելի արագ և ծախսարդյունավետ => ակնկալվում է ակտիվի գնաճ՝ https://tinyurl.com/k8hxzmtw
💰 Ըստ կանխատեսումների, այսօր կամ վաղը տեղի ունեցող Bitcoin-ի հալվինգին կհաջորդի մոտ $5 մլրդ կրիպտոակտիվի «կանխիկացում» և մինչև հոկտեմբեր գնի էական աճ չենք տեսնի՝ https://tinyurl.com/b5xnwbh2
🏦 HSBC Հոնկոնգն ընդլայնում է թոքենիզացված ակտիվների առաջարկը՝ թոքենիզացված ոսկուց մինչև պարտատոմսեր. բայց, ամեն դեպքում, դեռ չի պատրաստվում կրիպտո շուկա մտնել՝ https://tinyurl.com/3vkmdnu5
🎥 Վերջում՝ բոնուս՝ ինչպես են մտածում «մեծ ներդրողները», ինչպես հեռացնել կյանքից աղմուկն ու կենտրոնանալ կարևորի վրա և որոնք են հաջող ներդրումների առաջնային սկզբունքները՝ https://tinyurl.com/324vm8yr
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ գնեք արժեվորվող ակտիվներ, ոչ թե պարտավորություններ, ստեղծեք հարստություն, ոչ թե սոցիալական կարգավիճակ~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N38)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan