💸 #ֆինանսաPAN (40)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք 2024-ին հարստանալ ակնկալող սերունդների վիճակագրությունը՝ ըստ գենդերների. մանրամասն՝ https://tinyurl.com/5dh64kxr
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Գուցե առաջին ժամադրությանը ընկերուհու հետ ամենաթանկ ռեստորանը գնալն ու մենյուի հնգանիշ թվերին միայն աչքի տակով նայելը կարող է լավ տպավորություն թողնել ձեր ընկերուհու վրա (չնայած մեծ հարց է՝ արժե՞ որ), բայց հիշեք, որ միշտ գալիս է վաղվա օրը, ու ձեր ընկերուհին ամեն օր չի կարողանալու սելֆիներով ու ինստագրամյան պոստերով ջիջիլ գցել իր ընկերուհիներին, ովքեր ավելի խելացի են գտնվել ու ընդունել են թանկ ռեստորանների փոխարեն համատեղ նպատակների վրա գումար խնայելու` ընկերոջ առաջարկը: Շատերի մոտ է պատահել, երբ մինչև ընտանիք կազմելը կամ համատեղ ապրելը անհարմար են համարում խոսել ֆինանսներից. թե ով ինչքան գումար է աշխատում, ինչպես է նախընտրում ծախսել, խնայել կամ ներդնել, ինչի արդյունքում զուգընկերները համատեղ կյանքի ընթացքում բախվում են ընտանեկան ֆինանսները ճիշտ պլանավորելու խնդրին: Թե հարաբերությունների որ փուլում նպատակահարմար կգտնեք ձեր զուգընկերոջ հետ ֆինանսներից խոսել, որոշեք ինքներդ, բայց հիշեք` դա կարևոր նախապայման է առողջ հարաբերությունների ու համատեղ կյանքում խնդիրները միասին հաղթահարելու համար: Օգտակար խորհուրդների համար կարդացեք մեր գործընկերոջ ֆինանսառոմանտիկ պատմությունը՝ https://tinyurl.com/4mkvk3uy
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🌡 Մինչև 2050-ը համաշխարհային ՀՆԱ-ն կլիմայական փոփոխությունների պատճառով կարող է կրճատվել մինչև 17%. 1800-ականների կեսից մինչև 2050-ը ջերմաստիճանի բարձացումը կարող է հասնել մինչև 2°C՝ https://tinyurl.com/yckfte6y
🏋♂️ BRICS դաշինքի կողմից նախաձեռնված ապադոլարիզացիայի նախագիծը փաստացի տապալվել է, քանի որ դոլարը մեկը մյուսի հետևից ուժեղացրեց իր դիրքերը հնդկական ռուպիի, չինական յուանի ու ռուբլու նկատմամբ՝ https://tinyurl.com/mww4uw74
🛢 Իրանի կողմից արտահանվող նավթի ծավալը հասել է վերջին 6 տարվա առավելագույնին. այն գրեթե ամբողջությամբ արտահանվում է Չինաստան՝ օրական 1.5 մլն բարել ծավալով՝ https://tinyurl.com/bdeztr57
🛤 ԱՄՆ-ն, $1.7 մլրդ-ով ֆինանսավորելով Աֆրիկայում Անգոլան և Կոնգոն միմյանց կապող Benguela երկաթուղու վերակառուցումը, կզսպի տարածաշրջանում Չինաստանի ազդեցությունը (երկաթուղու վերակառուցման վերջին փորձերն իրականացվել էին Չինաստանի վարկերով)՝ https://tinyurl.com/yc8zpxd4
📉 Ըստ Համաշխարհային բանկի, Կովկասում ու Կենտրոնական Ասիայում նվազելու են տնտեսական աճի տեմպերը. Հայաստանում պատճառներն են աշխարհաքաղաքական ռիսկերն ու Ռուսաստանից միգրանտների և կապիտալի հոսքի կրճատումը` https://tinyurl.com/ykt3w94t
🧠 Microsoft-ը փոքր ու միջին բիզնեսի համար ստեղծել է նոր AI մոդել՝ Phi-3-min-ը, որը մոտ 10x էժան է նույն հնարավորություններով այլ մոդելներից ու կօգնի բիզնեսին սոցիալական հարթակներում կոնտենտի ստեղծման հարցում՝ https://tinyurl.com/yvuuwb9r
🎯 Գլոբալ բանկային և ֆինտեխ համակարգերում հաջորդ եռամսյակներում սպասվող «տուրբուլենտությունը» հնարավորություն է տալիս գնելու ներկայումս թերարժևորված ֆինտեխեր SoFi-ի և Bank of America-ի բաժնետոմսերն անհամեմատ ցածր գնով՝ https://tinyurl.com/4df3rtu8
📱 Ֆինտեխ գիգանտ Revolut-ն էլ հաճախորդների տվյալները մոնետիզացնելու է՝ դրանք օգտագործելով իր ստեղծած մեդիա հարթակում` մինչև 2026-ը £300 մլն եկամուտ ակնկալելով (համեմատության համար` ընկերության 2022-ի ամբողջ եկամուտը կազմել է մոտ £920 մլն)` https://tinyurl.com/yc5u5pev
🛍 Իսկ Klarna-ն («գնիր հիմա, վճարիր հետո» խոշորագույն ֆինտեխը)` մտնում է ԱՄՆ շուկա՝ պոտենցիալ մրցակից դառնալով Apple Pay-ին ու Robinhood-ին՝ https://tinyurl.com/32n3y4b8
🔞 Ֆիլիպիններում կարգելվի ամենախոշոր կրիպտոբորսա Binance-ի հասանելիությունը Apple Store-ում ու Google Play-ում. կարգավորող մարմինը համոզված է, որ կրիպտոբորսայի հասանելիությունն անվտանգության ու ֆինանսական կայունության ռիսկեր է ստեղծում՝ https://tinyurl.com/mr37kk63
💰 Binance-ի գործերը լավ չեն նաև կրիպտոակտիվների ծավալների մասով. այստեղ շրջանառվող Bitcoin-ը մեկ տարում մոտ 25% կրճատվել է՝ պատճառը մրցակիցների կողմից առաջարկվող ավելի ցածր միջնորդավճարներն են` https://tinyurl.com/2jkyjbvc
💡 ՀԷՑ-ի աչքը լույս. մայնինգով զբաղվողներին նույնքան բիթքոին վաստակելու համար սպասվում է կրկնակի էլեկտրաէներգիայի ծախս. 20/04/24-ին բարեհաջող կայացել է Bitcoin-ի 4-րդ հալվինգը` https://tinyurl.com/mtefsrkw
🎥 Վերջում՝ բոնուս թինեյջերներին ֆինանսական գրագիտություն ու ֆինանսական ճիշտ որոշումներ կայացնել սովորեցնելու մասին (որպեսզի չկրկնեն նորակառույցում տուն գնելու ու բոլոր վարկային գծերը սպառողական նպատակով օգտագործելու ձեր սխալները)` https://tinyurl.com/dytzuu2n
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ եթե դրսում հատակին ընկած գումար եք գտնում, փորձեք ուշադրություն չդարձնել, դա միայն ձեզ կբերի գումարն անխոհեմ ծախսելու սովորություն~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N39)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan