💸 #ֆինանսաPAN (41)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե ինչպես է փոխվել երկրների պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2000 և 2024 թվականներին՝ https://tinyurl.com/3cfcxu72
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Դուք Լոսում անօրինական մարիխուանա եք մաքրում և աշխատած գումարն ուղարկում տանեցիներն, իսկ նրանք գումարի հետքերը մաքրելու համար կանխիկով կրիպտոակտիվ են գնում (չնայած ձեր բոլոր բարեկամները գիտեն, որ դուք դրսերում բիզնես ունեք)… բայց սա այլևս հնարավոր չի լինի, որովհետև «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նոր նախագծով կրիպտոակտիվների ձեռքբերման կամ վաճառքի դեպքում վճարումը հնարավոր կլինի իրականացնել միայն անկանխիկ եղանակով: Ըստ կառավարության՝ նման փոփոխությունը միտված է փողերի լվացման կանխարգելմանն ու կիբերհանցագործությունների բացահայտմանը: Սա մի կողմից հայկական կրիպտո շուկան կարող է ավելի թափանցիկ դարձնել (որը քիչ հավանական է, քանի որ շուկան դեռ Կենտրոնական բանկի կողմից կարգավորված չէ՝ գործող ընկերությունները որևէ մեկի կողմից չեն վերահսկվում և կարգավորվում, ու այս պարագայում ավելի հեշտ է գտնել օրենքը շրջանցող միջոցներ), մյուս կողմից էլ կարող է դառնալ ավելի մեծ ստվերի և անօրինական ճանապարհով ձեռք բերվող կրիպտոակտիվների ծավալի աճի պատճառ: Այնուամենայնիվ, փորձել կարգավորել մի «բանի» կանխիկով ձեռքբերումը, երբ դեռ այդ «բանի» ոլորտը կարգավորված չէ, առնվազն արդյունավետ չի լինի:
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🛢 Սաուդյան Արաբիան Ասիա արտահանվող նավթի գինը կբարձրացնի՝ հասցնելով վերջին 5 ամսվա առավելագույնին. սրան միշտ հաջորդում է նավթի մյուս մատակարարների կողմից գնի բարձրացումը՝ թանկացնելով տարածաշրջանում նավթի գինը՝ https://tinyurl.com/bvymw3we
🤑 «Ուլտրա-հարուստների» ($30 մլն-ից ավելի հարստությամբ) թիվը նախորդ տարվա համեմատ 4.2%-ով աճել է. իսկ որտեղ կներդրվի նրանց $483 մլրդ-ն այս տարի՝ առաջին հորիզոնականում անշարժ գույքն է, հետո՝ AI ոլորտը՝ https://tinyurl.com/4ncf8rdh
⚠️ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Չինաստանում խոշոր բանկերը սկսել են հրաժարվել Ռուսաստանի հետ կապված փոխանցումները սպասարկելուց, չինական որոշ ընկերություններ էլ՝ փոխանցումներն անել կրիպտոարժույթների օգտագործմամբ՝ https://tinyurl.com/3mwwuuzt
🛒 Բնակչության 29%-ն ապրում է աղքատության գծին մոտ, նրանք փաստացի աղքատ չեն, ունեն աշխատանք, բայց աշխատանքով չեն կարողանում խնայել կամ գնել այն, ինչի կարիքն ունեն՝ https://tinyurl.com/35y7j997
🌏 Այս ֆոնին, բայց արտագաղթը խթանելու ոչ մի միտում չունենալով, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ ապրելու համար լավագույն պայմաններ ունեցող 13 վայրի, որտեղ հնարավոր է ապրել ամսական մոտ $1500-ով` Կոստա Ռիկայից մինչև Վիետնամ և Իսպանիա՝ https://tinyurl.com/yva86wsd
⚖️ Պարզվում է՝ միլլենիալները (1981-1996-ին ծնվածները) հարստության ամենաանհամաչափ բաշխվածքն ունեցող սերունդն են. միջին միլլենիալը 30%-ով քիչ գումար ունի, քան baby boomer-ը (1946-196-ին ծնվածները) նույն տարիքում, իսկ հարուստ միլլենիալները baby boomer-ներից 20%-ով հարուստ են՝ https://tinyurl.com/2wfphces
🧠 Stripe-ը «մասնատում» է իր ծառայությունները և հաճախորդներին հնարավորություն կտա իր նոր՝ AI-ով checkout-ի կամ խարդախ գործարքների հայտնաբերման ծառայություններից օգտվել առանց վճարային ծառայությունների՝ https://tinyurl.com/35dt34w2
💳 Անգլիական Volt-ն էլ ցանկանում է վերացնել Visa-ի և MasterCard-ի դուոպոլիան. ըստ նրա, կառավարություններն ու կենտրոնական բանկերն այլևս չեն ցանկանում կախված լինել ամերիկյան համակարգերից՝ https://tinyurl.com/t26d265r
📲 Ansa ֆինտեխ ստարտափը, որը հնարավորություն է տալիս փոքր բիզնեսներին ստեղծել սեփական էլդրամապանակները, $14 մլն ֆինանսավորում է ստացել. ներդրողների 95.6%-ը կանայք են՝ https://tinyurl.com/mt6553bp
🧑🏫 Եթե հետաքրքրված եք կրիպտոաշխարհով, Հայաստանից անվճար կարող եք մասնակցել Cryptoschool նախագծին, որը կազմակերպվում է Binance խոշորագույն կրիպտոբորսայի կողմից՝ https://tinyurl.com/2rt7d3vh
🚫 Որի ճակատագիրը ռիսկի տակ է Ֆրանսիայում և ամբողջ ԵՄ շուկայում, որովհետև Binance France-ի միակ սեփականատեր CZ-ը դատապարտվել է կրիպտոխարդախության համար՝ https://tinyurl.com/azjptp9z
📉 Հալվինգից հետո էլ էականորեն նվազել է Bitcoin-ի մայնինգով զբաղվողների եկամուտը` մարտի $2 մլրդ-ն ապրիլին արդեն կազմել է $1.6 մլրդ, որին գումարվել է նաև ակտիվի գնի նվազումը մինչև $57,000` https://tinyurl.com/yk3fzn22
🎥 Վերջում՝ բոնուս՝ ինչպես կարող է մինիմալիստական կենսակերպն ազդել ձեր տրամադրության ու ֆինանսական դրության վրա, ինչու է անհրաժեշտ ազատվել ավելորդ իրերից և ով է իսկապես «հարուստ»՝ https://tinyurl.com/k53faknk
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ քիչ ծախսելու և խնայելու հիմնական նպատակը հետո ավելի ցոփ ու շվայտ ծախս անելն է ~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N40)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan