#ֆինանսաPAN
May 10

💸 #ֆինանսաPAN (42)

📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք էլեկտրոնային առևտրի (ինտերնետի միջոցով վաճառված ապրանքների ու ծառայությունների) ծավալները՝ ըստ երկրների, 2023-ի դրությամբ. առաջին հորիզոնականում, ինչպես միշտ, Չինաստանն է, ԱՄՆ-ից 2 անգամ ավելի ծավալով. մանրամասն՝ https://shorturl.at/ertIV


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Արդեն 2 տարի չես կարողանում մեքենադ «թարմացնել» նույնիսկ Ամերիկայից բերած խփած մեքենայով, ու ամեն անգամ որոշումը տեղափոխում ես ամռանը, երբ կոմունալներդ ավելի թեթև կլինեն, իսկ հետո էլի ես տեղափոխում ձմռանը, որովհետև ամռանը ծովի ծախսերն ամբողջ պլաններդ խախտեցին, իսկ տնտեսությունը երկնիշ աճ է գրանցում: Շատերի մոտ կարող է տրամաբանական հարց առաջանալ, թե ինչու այդ աճը չի զգում սեփական մաշկի վրա: Պարզվում է՝ ՀՀ-ում 2024-ի առաջին եռամսյակում գրանցված 14.3% տնտեսական ակտիվության մի մասը «ֆեյք» է՝ իրականում այն գոյություն ունի, բայց ոչ այնպես, ինչպես երևում է: Այսպես, տնտեսության ոլորտներից ամենաարագն արդյունաբերությունն է աճել՝ 30.4%-ով, մինչդեռ նախորդում ոլորտը կամ զրոյական աճ է գրանցել, կամ նույնիսկ՝ անկում: Պարզվում է նաև՝ «աճը» իրականում եղել այլ երկրից ներմուծած ոսկու՝ Հայաստանի միջոցով արտահանման շնորհիվ: Իսկ արտահանման մեծ մասը կենտրոնացված է մեկ բիզնեսի ձեռքում (ճիշտ գուշակեցիք), և, հետևաբար, տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ թվերից մեր ու ձեր կյանքում, ցավոք, ոչինչ չի փոխվի…


Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

👴 Ներդրումների «հայր» Ուորեն Բաֆֆեթն արդեն 93 տարեկան է ու ժամանակն է իմանալ, թե ում է փոխանցվելու Berkshire-ի $354 մլրդ պորտֆելը, որտեղ տեղ են գտել հիմնականում կայուն և աճ գրանցող բաժնետոմսեր, ինչպիսիք են Apple, Coca-Cola և American Express՝ https://shorturl.at/doEGT

💱 ԵՄ-ն մտադիր է արգելք դնել անդամ երկրների կողմից SWIFT համակարգի ռուսական այլընտրանքի կիրառման վրա, որը, ի դեպ, կիրառվում է նաև Հայաստանի կողմից ռուսական փոխանցումները սպասարկելու համար՝ https://shorturl.at/kvE36

🤏 Ամերիկայում էլ տարեկան $100,000-ն այլևս «փող չէ». գնաճը շարունակում է «ուտել» փողերն ու նվազեցնել միջին կյանքով ապրելու հնարավորությունները՝ https://shorturl.at/ast78

…տնտեսությունից

🥇 Ամենահարուստ երկրները հաճախ փոքր երկրներն են, մի մասը զարգացած ֆինանսական համակարգի (Շվեյցարիա, Սինգապուր, Լյուքսեմուրգ), մյուսները՝ հարուստ բնական ռեսուրսների (Կատար և ԱՄԷ) հաշվին. առաջին հորիզոնականում Լյուքսեմբուրգն է, որտեղ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն $143,000 է՝ https://shorturl.at/aIQSZ

🏆 Իսկ շահութաբերության ամենաբարձր ցուցանիշ ունեցող թոփ 30-ը գլխավորում է AI բոտ MicroStrategy Auto-ն՝ մոտ 85%-ով. ընկերությունների ընդլայնված ցանկը՝ https://shorturl.at/dktBM

🤷‍♂️ Եթե դեռ զարմանում եք, որ դուք կամ ձեր արժանի կոլեգաներն այդպես էլ ղեկավար պաշտոնների չեն առաջադրվում ու փոխարենը գալիս են ինքնասիրահարված, գերինքնավստահ ու ցածր էմոցիոնալ ինտելեկտով ղեկավարներ, իմացեք, որ դուք մենակ չեք, ու խնդիրը համատարած է ամբողջ աշխարհում (եթե դա կսփոփի)` https://shorturl.at/jnIU4

…ֆինտեխից

📲 Ֆինտեխ գիգանտ Revolut-ը գործարկում է կրիպտոակտիվների առևտրի Revolut X հարթակը, որտեղ Revolut-ի դրամապանակներից փոխանցումներն ու գումարը կրիպտոյով փոխարկելը կլինի առանց լիմիտների ու միջնորդավճարների՝ https://shorturl.at/FLNQ1

🇨🇳 Չինական Alipay-ն էլ ընդլայնում է գործունեությունը դեպի եվրոպական շուկաներ՝ ակնկալելով ավելացնել տարածաշրջանային եկամուտը. այժմ ընկերությունն իրար է կապում 88 մլն վաճառողի 57 պետությունում՝ ունենալով 1.5 մլրդ հաճախորդ՝ https://shorturl.at/apLSZ

💵 Պատկերացրեք՝ ունեք թվային արժույթ ու չունեք ինտերնետ, հետևաբար՝ չեք կարող այդ պահին ձեր արժույթը ծախսել. խնդիրը լուծելու համար ԿԲ-ներն իրենց CBDC (central bank digital currency)-ների ներդրման ժամանակ նաև հնարավորություն են ուզում ստեղծել թվային արժույթը offline օգտագործելու համար՝ https://shorturl.at/uEIQ2

…կրիպտոյից

🚘 Մասկը հայտարարել է, որ Tesla-ի ձեռքբերման համար հնարավոր է վճարում կատարել նաև Dogecoin-ով, ինչին հաջորդել է կրիպտոակտիվի գնի 20%-ից ավելի թանկացումը՝ https://shorturl.at/akrEK

📉 Bitcoin-ի գնի բոլոր ժամանակների $74,000 ռեկորդից հետո ռեկորդային նվազել է նաև դեպի կրիպտոբորսաներ Bitcoin-ի ներհոսքը. այն մոտավորապես իջել է այն մակարդակի, երբ կրիպտոարժույթի գինը $1000 էր՝ https://shorturl.at/orHW9

👤 Ու պարզվում է՝ stablecoin-ների գործարքների միայն 10%-ն է արվում իրական օգտատերերի կողմից, գործարքների մեծ մասը կատարվում է բոտերի միջոցով՝ https://shorturl.at/iTVZ8


🎥 Վերջում՝ բոնուս. ինչպե՞ս է ստացվում, որ, տիրապետելով նորագույն տեխնոլոգիաներին, ունենալով լավ կրթություն ու աշխատանք, չեք կարողանում ճիշտ տնօրինել ֆինանսներն ու ամեն ամսվա վերիջին օրերն անցնում են «աշխատավարձի սպասումով», ինչպե՞ս է սոցիալական մեդիան ազդում ձեր ծախսերի վրա և ինչու՞ է առաջնային ֆինանսական գրագիտությունը՝ https://shorturl.at/corNZ


🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ ինչպես եք վերաբեվում ինքներդ ձեզ և ձեր մարմնին, ում հետ եք ամուսնանում ու ինչպես եք ծախսում ձեր ազատ ժամանակը՝ ահա ձեր ֆինանսական ապագայի 3 հիմնական «մեղավորները» ~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N41)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan