💸 #ֆինանսաPAN (43)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ֆինանսական խարդախություններից կորստի տարեկան ծավալը, որը գրեթե Սինգապուրի ՀՆԱ-ի չափ է՝ կես տրիլիոն դոլար. մանրամասն՝ https://shorturl.at/rGY08
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Փոքր ու միջին բիզնեսը շուտով կզրկվի բարեկամների անուններով ՍՊԸ-ներ գրանցելու իմաստից, որն արվում էր շրջանառության հարկի համար սահմանված 120 մլն դրամ շեմը չհատելու համար: Կառավարության նոր նախագծով նախ կբարձրացվի շրջանառության հարկի դրույքաչափը, իսկ որոշ բիզնեսի տեսակներ ընդհանրապես կտեղափոխվեն ավելացված արժեքի հարկով ու շահութահարկով հարկման դաշտ (այսինքն՝ 5% շրջանառության հարկի փոխարեն կվճարեն 20% ԱԱՀ և 18% շահութահարկ): Այնուհետև, որպես երկարաժամկետ նպատակ, կառավարությունը նախատեսում է անցնել հարկման միատեսակ համակարգի ու հրաժարվել շրջանառության հարկով հարկելու «արտոնության» գաղափարից: Գնահատվում է, որ փոփոխության արդյունքում այս տարի արդեն 17.8 մլրդ դրամ հավելյալ հարկ է մտնելու բյուջե: ՓՄՁ-ներին ավելի կոշտ հարկման դաշտ բերելը կարող է հանգեցնել որոշակի գնաճի, քանի որ, ինչպես գիտենք՝ ամեն ինչի «գինը» սպառողն է վճարում: Բացի այդ, կա կարծիք, որ պետությունը հարկերի մակարդակը բարձրացնում ու հարկային վարչարարությունը խստացնում է միայն բյուջեի հարկային եկամուտներն ավելացնելու նպատակով, ու որևէ կերպ հաշվի չի առնվում, թե ինչքանով է այն համահունչ երկրի տնտեսական կյանքին:
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🚀 Անվերջ աճող տոկոսադրույքների պատճառը բյուջեների մեծացող դեֆիցիտները, «ծերացող» հասարակության կենսաթոշակի ապահովման խնդիրն ու կլիմայական փոփոխություններին ուղղված «կանաչ» պայքարն է, ինչն էլ եկրներին ստիպում է անընդհատ նոր պարտքեր ներգրավել՝ https://shorturl.at/qwJNP
💰 Ամերիկյան JP Morgan-ը մոտ $1.7 տրիլիոնի ռուսական ակտիվներ էր սառեցրել, որին ի պատասխան՝ ռուսական դատարանը որոշել է արգելանք դնել Ռուսաստանում JP-ի հաշիվների և ունեցած ամբողջ շարժական ու անշարժ գույքի վրա՝ https://shorturl.at/jpBU0
💵 Իսկ ապադոլարիզացիայի շուրջ պատկերացումները չափազանցված են, ու հնարավոր չէ դոլարը «գահընկեց» անել, որովհետև ԱՄՆ պետպարտքի շարունակ մեծացումը ռիսկեր չի պարունակում, իսկ այլընտրանքներից չինական յուանն ավելի քիչ իրացվող է, կրիպտոն՝ անկայուն՝ https://shorturl.at/eoux2
🛒 Հաշվի առնելով հարկային նոր «բարեփոխումները», հատկապես փոքր բիզնեսի սեփականատերերին խորհուրդ ենք տալիս ծանոթանալ կանխիկ հոսքերի կայունության ապահովման tip-երին՝ բիզնեսի սեզոնայնության պլանավորումից մինչև մատակարարների հետ վճարումների ժամկետների բանակցում՝ https://shorturl.at/IQV27
🇵🇹 Պորտուգալիայի տնտեսությունն էլ համաշխարհային ճգնաժամից տարիներ անց ապրում է իր ոսկե ժամանակներն արտահանման ու տուրիստական ներհոսքերի շնորհիվ, միևնույն ժամանակ վճարելով որակավորված մասնագետների արտագաղթի թանկ գինը՝ https://shorturl.at/jxHY4
🎯 Ֆրանսիան AI հաբ դարձնելու Մակրոնի քաղաքականության ֆոնին Microsoft-ն ու Amazon-ը մոտ $5.6 մլրդ ներդրում կանեն երկրում՝ ստեղծելով 5000-ից ավելի նոր աշխատատեղ` https://shorturl.at/kowKV
📈 Տեխ-գիգանտներ Apple-ի, Google-ի ու վերջերս նաև Robinhood-ի ճնշման ֆոնին PayPal-ի կյանքը հեշտ չէ, բայց ընկերությունը շարունակում է ծախսերի օպտիմալացման ու կայուն շահութաբերության քաղաքականությամբ պահպանել դիրքերը և 2024-ի առաջին եռամսյակում նույնիսկ 15% վճարումների աճ է գրանցել՝ https://shorturl.at/cruR8
🏆 Nubank բրազիլիական թվային բանկը դարձավ առաջին ոչ ասիական բանկը, որը հատել է 100 մլն հաճախորդի շեմը. 2023-ի տվյալներով, բանկն արձանագրել է $1 մլրդ զուտ շահույթ՝ https://shorturl.at/hyFLX
⏳️ Raisin-ն էլ մոտ 12 տարի վնասով աշխատելուց հետո վերջապես շահույթ է գրանցել՝ $24 մլրդ-ի չափով նոր ավանդների ներգրավման հաշվին՝ https://shorturl.at/hmpzH
🧺 ՄԱԿ-ի փորձագետները պարզել են, որ Հյուսիսային Կորեան $147.5 մլն-ի գողացված կրիպտոակտիվի «լվացք» է կատարել. կրիպտոակտիվները կիբերհանցագործության արդյունքում գողացվել են HTX բորսայից՝ https://shorturl.at/lwzAU
🔝 BlackRock-ն ընդամենը 4 ամսում դարձել է բիթքոինի ամենամեծ ֆոնդն ունեցող ընկերությունն ու արդեն $16.7 մլրդ-ի ակտիվ ունի՝ հետ մնալով միայն շուկայի առաջատար Grayscale-ից, որը, ի դեպ, մոտ 10 տարի է շուկայում՝ https://shorturl.at/cjwX0
👛 Եվ պարզվում է՝ չինական թվային արժույթի նախագիծը դեռ շատ «հաց ու պանիր պիտի ուտի» կանխիկին փոխարինելու համար. չինական որոշ քաղաքներում արդեն փորձել են աշխատավարձերը թվային արժույթով վճարել, սակայն ստացողների մեծ մասն անմիջապես այն կանխիկի է վերածել՝ https://shorturl.at/nryGV
🎥 Վերջում որպես բոնուս առաջարկում ենք դիտել կտրոններով խարդախությունների ամենահաջող սխեմաների մասին հայտնի Catch Me If You Can ֆիլմը, որի գլխավոր դերում Դի Կապրիոն է` https://shorturl.at/gjCYZ
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ ծառ տնկելու առաջին լավագույն հնարավորությունը 20 տարի առաջ էր, երկրորդը՝ այսօր… մի հետաձգեք ձեր խնայողություններն ու ներդրումները~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N42)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan