💸 #ֆինանսաPAN (44)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ամենամեծ ծավալով Bitcoin տնօրինող կառավարությունների ցանկը. ընդ որում՝ թոփ քառյակից ԱՄՆ-ն, Չինաստանը, Միացյալ Թագավորությունն ու Գերմանիան իրենց ամբողջ Bitcoin-ները ձեռք են բերել հանցագործներից առգրավման ճանապարհով. մանրամասն՝ https://tinyurl.com/4p59xxam
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Երբ հարևանը ձեզ պարտքով գումար է տալիս կամ մի հարցով օգնում, հավանաբար, հաջորդ շաբաթ ձեզ կխնդրի (լավագույն դեպքում) իր մեքենան ձեր պատուհանի տակ կայանել կամ դա կանի առանց խնդրելու՝ փոքր-ինչ իրավունքի ուժ կիրառելով: Իհարկե, աջակցող հարևան ունենալը լավ բան է, բայց հետևանքների մասին միշտ հիշեք: Երևանում կայացած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովի շրջանակում Բանկը մի քանի տասնյակ միլիոն եվրոյի վարկեր է տրամադրել հայկական բանկերին, և 236 մլն եվրոյի ֆինանսավորում Հայաստանին՝ Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածի կառուցման համար: Բանկերին տրամադրված վարկերի նպատակը եղել է աջակցությունը փոքր ու միջին ձեռնարկատիրությանը, այսինքն՝ բանկերն իրենց հերթին ստացված միջոցները տեղաբաշխելու են՝ բիզնես վարկեր տրամադրելով: Գաղտնիք չէ, որ մեծ ծավալով արտարժույթի ներհոսքը երկրում արժեզրկում է այն, դոլարի/եվրոյի էժանացման ու դրամի թանկացման հավանական պատճառ դառնալով, ինչը կարող է որոշակի գնաճի ռիսկեր առաջացնել: Բացի այդ, միջազգային կազմակերպությունների կողմից տրված ֆինանսավորումներն ունեն իրենց «քաղաքական» նպատակները, ու սովորաբար երկրները ստացված ֆինանսավորումների դիմաց որոշակի «պարտավորություններ» են ստանձնում… իսկ մինչ այսօր բանկի կողմից Հայաստանում ներդրվել է մոտ 2.1 միլիարդ եվրո:
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🧠 Ռուսական Tinkoff Capital-ը ստեղծել է շուկայի առաջին՝ IT ընկերություններում ներդրում կատարող բորսայում շրջանառելի ֆոնդը, այս պահին այն արդեն ներառում է MTS-ի, VK-ի և Ozon-ի արժեթղթերը՝ https://tinyurl.com/yc7xzbmj
🥈 Արծաթի գինը հատել է 11 տարվա պատմական առավելագույնը՝ $30 մեկ ունցիայի համար. Մերձավոր արևելքի ու ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ներդրողները շարունակում են մետաղը համարել հուսալի ներդրում՝ ցուցաբերելով պահանջարկի շարունակական աճ՝ https://tinyurl.com/4cx952xm
🛢 Նավթի գինն էլ կայուն է, ասես 20 տարի Երևանում վարելուց հաճույք ստացող վարորդի նյարդային համակարգը, չնայած Ռայիսիի մահվանն ու Սաուդյան Արաբիայի թագավորի վատ առողջությանը՝ https://tinyurl.com/5bet8yp2
⚖️ Հարստության անհավասարաչափ բաշխման խնդիրը մեղմելու նպատակով ԱՄՆ կառավարությունը նորածնային տարիքից սկսած խնայողական ծրագիր է մշակել, իսկ ծրագրի շրջանակում կուտակված գումարը երեխան կկարողանա օգտագործել 18-ից հետո կրթության համար, կամ էլ սեփական բիզնեսը սկսելու՝ https://tinyurl.com/2srfxd8
👔 10 տարի նոր աշխատատեղեր ավելացնելուց հետո (Amazon` 1200%, Meta` 962%, Google` 282%) համաշխարհային tech գիգանտներն անցել են աշխատակիցների կրճատման ու միջոցների մեծ մասն ուղղում են կապիտալ ներդրումներին՝ սարքավորումներ, անշարժ գույք, ինչպես նաև ծրագրային ապահովում՝ https://tinyurl.com/3sfzf8v5
💳 Նոր՝ Tap to Everything անհպում եղանակով մեկ քարտով բազմաթիվ գործողություններ կատարելու հնարավորություն տվող գործիքով Visa-ն կհեղափոխի ամբողջ քարտային ոլորտը՝ https://tinyurl.com/ywvha682
🗃 Mastercard-ն էլ հետ չի մնում նորամուծություններից. իսրայելական ֆինտեխ Kima-ն վերջինիս հետ համատեղ թողարկելու է DeFi (ապակենտրոնացված ֆինանսներ) քարտեր՝ հնարավորություն տալով ուղղակի դրամական փոխանցումներ իրականացնել բլոկչեյնի միջոցով՝ https://tinyurl.com/5b7kuh7d
📈 Նոր ծառայությունների հետ մեծանում են միջնորդավճարները. Միացյալ Թագավորությունը սա նկատելով՝ Visa-ի և Mastercard-ի վրա հավաքագրված միջնորդավճարների մասին մանրամասն հաշվետվություն ներկայացնելու պահանջ է դրել՝ https://tinyurl.com/mptcj3mc
🧠 Իսկ գերմանական ֆինտեխ Solaris-ը չի վստահում գեներատիվ AI-ին՝ անվտանգային ռիսկեր տեսնելով, ու գերադասում է ստեղծել իր սեփական AI մոդելը, որը կօգտագործի ընկերության ստեղծած բազայի տեղեկատվությունը՝ https://tinyurl.com/ybbr8mb5
🚀 Հոնկոնգն առաջին անգամ գործարկում է թվային յուանով վճարային համակարգ, որի շրջանակում հնարավոր կլինի 24/7 փոխանցումներ կատարել ու համալրել թվային դրամապանակներն առանց բանկային հաշիվ բացելու` https://tinyurl.com/mst7dyv4
🎟 Մինչ դուք մտածում եք՝ արժե՞ արդյոք կրիպտոարժույթ գնել, պարզվում է՝ 417 խոշոր ներդրումային բանկ և ինստիտուցիոնալ ներդրող միլիոնավոր դոլարների Bitcoin ETF են գնել՝ https://tinyurl.com/mpd4wruu
🔝 Morgan Stanley-ն $270 մլն-ով դարձել է խոշորագույն ինստիտուցիոնալ ներդրողներից, ինչը բարձրացրել է ակտիվի հանդեպ վստահությունն ու լուրի ֆոնին ակտիվի գինը՝ https://tinyurl.com/52jhjptj
🎥 Վերջում՝ բոնուս՝ 6 խորհուրդ, թե ինչպես փոքր տարիքից երեխաների հետ ճիշտ խոսել ֆինանսների մասին, ինչու է անհրաժեշտ ներկայացնել աշխատելուց բացի գումար վաստակելու հնարավոր այլ տարբերակները, ակտիվների ու պարտավորությունների տարբերություններն ու ոչ միայն՝ https://tinyurl.com/4wn28bns
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ մեծ վարկ վերցնելն ամուսնությանը համարժեք բան է՝ միշտ պետք է հուսալ, որ չես փոշմանի~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N43)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan