#ֆինանսաPAN
May 31

💸 #ֆինանսաPAN (45)

📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ամենաշատն արտահանվող ապրանքները՝ ըստ ԵՄ երկրների. մանրամասն՝ https://tinyurl.com/47kdfreh


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Վերջնականապես սպառվել է ձեր պարտքը չվերադարձնելու՝ Սոչիի բաջանաղի հնարավորությունը, ով հիմա էլ միջնորդավճարներն էր պատճառ բերում ու խոստանում պարտքը կանխիկով մարել՝ Սևան-Գառնի-Գեղարդ ամառային այցի ժամանակ. մեր գործընկերն առաջինն է, ով հնարավորություն է տալիս 0% միջնորդավճարով փոխանցումներ ստանալ ռուսական 190 բանկից՝ արագ փոխանցումների համակարգի միջոցով. պարտքը ստանալու վերջին հույսը չկորցնելու համար ուղարկեք հղումը ձեր բաջանաղին՝ https://tinyurl.com/28j2m48t


Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

🔝 Nvidia-ի արժեքը հավասարվել է Amazon+Tesla-ի կամ 4x Tesla-ի արժեքին, մեծ է Գերմանիայի արժեթղթերի շուկայի հանրագումարից, ինչպես նաև Ռուսաստանի, Կանադայի տնտեսություններից. 1999-ին $100 ներդրում կատարելու դեպքում այժմ կարող էիք ունենալ $252,100՝ https://tinyurl.com/yrzwb5af

🧤 «Բանկերը մեզ թալանում են»-ը երբեմն տեղի է ունենում բառի բուն իմաստով. ԱՄՆ-ում բանկի աշխատակիցը մոբայլ բանկինգին չտիրապետող տարեց հաճախորդների հաշիվներից $2 մլն անօրինական փոխանցումներ է կատարել իր անձնական հաշիվներին՝ https://tinyurl.com/5n7kxw62

📖 Դեպի ֆինանսական անկախություն տանող 7 գիրք, որոնք կարող են դառնալ ձեր հաջողության ու մտածողության վերափոխման հիմնաքարը՝ Think and Grow Rich, The Millionaire Next Door, The Richest Man in Babylon ու ևս 4-ը՝ https://tinyurl.com/ubxx23fy

…տնտեսությունից

🇱🇧 Վերջին 5 տարվա դրությամբ տարեկան ամենամեծ անկման տեմպն ունեցող տնտեսությունը Լիբանանինն է՝ մոտ 9.6%. այս ընթացքում երկրի արժույթը 95%-ով արժեզրկվել է, իսկ բնակչության 80%-ից ավելին՝ հայտնվել աղքատության շեմից ցածր մակարդակում՝ https://tinyurl.com/y2kzt7md

🛒 Գովազդով բոլորիս զզվացրած Temu-ն գրավել է ԱՄՆ առցանց առևտրի շուկայի 17%-ը՝ գնաճի ֆոնին անվերջ ավելի էժան ապրանքների ձգտող բնակչության ջանքերով. ընկերությունն առաջ է անցել Alibaba-ից՝ $204 մլն շուկայական արժեքով՝ https://tinyurl.com/4uc3m67x

💡 Ընկերությունն ակտիվ տեմպերով մտնում է նաև ՀՀ շուկա. մանավանդ առևտրի ոլորտում մրցակցային դիրքերը պահպանելու համար առաջարկում ենք ծանոթանալ փոքր բիզնեսին ուղղված գործիքների առաջարկներին՝ հաճախորդներին մեյլինգ, առցանց չատ ու խորհրդատվություն, բիզնես հեռախոսահամարի կիրառում և ոչ միայն՝ https://tinyurl.com/4fjyz67x

…ֆինտեխից

🧠 Ֆինտեխ Klarna-ն $10 մլն-ով կրճատել է մարքեթինգային ծախսերը՝ գովազդային մոտ 700 գործակալին փոխարինելով AI-ով. 2024-ի առաջին եռամսյակում արդեն 1000 գովազդային նկար ստեղծվել է DALL-E-ի կիրառմամբ՝ https://tinyurl.com/ynzcnma5

💳 Google Pay-ով շուտով հնարավոր կլինի հենց checkout-ի ժամանակ տեսնել քարտերի առավելությունները, օրինակ՝ եթե մի քանի քարտ է կցված, կկարողանաք տեսնել ամեն քարտից եկած cash back-ը, բոնուսներն ու այլ առավելություններ՝ https://tinyurl.com/4kjfk4f7

🤳 Visa-ն էլ ընդլայնում է իր գործունեությունն ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ հնարավորություն տալով վճարումներն իրականացնել 1 click-ով՝ առանց ամեն անգամ քարտի տվյալներ կամ կոդ հավաքելու՝ https://tinyurl.com/bdftzrx2

…կրիպտոյից

🏠 Կա համոզմունք, որ անշարժ գույքը որպես երկարաժամկետ ներդրում պակաս գերադասելի է Bitcoin-ից. վերջինս ավելի իրացվող է, անկախ ներդրողի գտնվելու վայրից, չի կարող առգրավվել, ունի անսահմանափակ կյանք, և պահպանման նվազագույն ծախսեր է պահանջում՝ https://tinyurl.com/bdc8t86x

💱 Ռուսաստանն արևմտյան պատժամիջոցներից «դրդված» սկսել է Չինաստանի հետ առևտրում օգտագործել Tether կրիպտոն. այս պրակտիկան Վենեսուելան ևս հաճախ կիրառում է նավթի առևտրի ժամանակ՝ https://tinyurl.com/4db36mek

👑 Իսկ ChatGPT-ի օգնությամբ ընդամենը $69 բյուջեով ստեղծված TURBO կրիպտոարժույթի կապիտալիզացիան մեկ տարվա ընթացքում հատել է $600 մլն-ի շեմը՝ https://tinyurl.com/mrycyfmp


🎥 Վերջում՝ բոնուս՝ 12 սովորություն, որոնցով միմյանցից տարբերվում են հարուստն ու աղքատը, ինչպես նաև՝ ինչու է անհրաժեշտ բյուջե կազմել, հետևել առողջությանը, բարելավել կրթությունը, ու արդյոք փողը երկարաժամկետ գործիք է, թե կարճատև օգտագործման ապրանք՝ https://tinyurl.com/4tzr6par


🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ միշտ պետք է պատրաստ լինել բանակցությունների, երբ հարցը վերաբերում է աշխատավարձին, մեծ գնումներին ու ծախսերին~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N44)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan