💸 #ֆինանսաPAN (46)
📊 Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ամերիկյան և չինական խոշորագույն ընկերությունները՝ ըստ եկամտի. առաջին հորիզոնականում Walmart-ն է տարեկան $611 մլրդ եկամտով՝ https://tinyurl.com/2v34xt44
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Ֆինանսական համակարգը բարձր կայունություն է ապահովել նախորդ տարում աշխատավարձ ստանալուց հետո առաջին հերթին վարկերն ու կոմունալները մուծող և արդեն մեկ շաբաթից մինչև հաջորդ ամսվա աշխատավարձ ձգող մեր կայուն բնավորության հաշվին: Ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 83%-ը բաժին է ընկնում բանկային համակարգին. այս երևույթը միշտ բնորոշ է եղել մեզ՝ բնութագրելով ֆինանսական համակարգի կենտրոնացվածությունն ու բանկերի «մոնոպոլ» դիրքը, որպես ֆինանսական միջնորդներ: Որպեսզի պատկերացնեք բանկերի ակտիվների ծավալը, այն մեր երկրի տնտեսության (ՀՆԱ-ի) չափ է, մոտավորապես այնքան, որքան 1 տարվա ընթացքում ՀՀ տարածքում գնվում են ապրանքներ ու ծառայություններ: Ըստ ԿԲ հաշվետվության` համակարգը 2023-ին դրսևորել է բարձր կայունություն, ու, չնայած աշխարհաքաղաքական և հիփոթեքային վարկերի շարունակական աճի ռիսկերին, բանկերը պատրաստ են կլանել նույնիսկ խիստ վատատեսական սցենարների (որոնք, հուսանք, տեղի չեն ունենա) դեպքում առաջացող ռիսկերն ու ապահովել իրենց գործունեության բնականոն ընթացքն ու անընդհատությունը:
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
👑 Ռոքֆելլերները շարունակում են մնալ աշխարհի ամենահարուստ ընտանիքներից՝ $10.3 մլրդ ընդհանուր հարստությամբ. ի դեպ, ընտանիքների ընդամենը 10%-ին է հաջողվում հարստության սերնդեսերունդ փոխանցումը՝ https://tinyurl.com/3h6m5n9d
🛝 Թուրքական լիրան 5 տարվա ընթացքում ռեկորդային արժեզրկվել է՝ $1-ի դիմաց 5.7-ից հասնելով 32.25-ի, իսկ տարեկան գնաճը հասել է 75%-ի՝ https://tinyurl.com/mwcwhkvd
🧠 AI-ն էլ նոր մարտահրավեր ունի ֆինանսական վերլուծաբանների համար. ChatGPT-ն 60% ճշգրտությամբ իրականացրել է Apple-ի ֆինանսական կանխատեսումները` ի տարբերություն վերլուծաբանների 53% ցուցանիշի` https://tinyurl.com/d68rjh2z
💡 Սակայն ընկերությունները դեռ չեն «գնահատում» AI-ն ու դրան նայում են միայն որպես արտադրողականություն ավելացնող գործիք. ըստ վիճակագրության, կազմակերպությունների միայն 5%-ն է անցել AI-ի խորն ինտեգրման՝ https://tinyurl.com/44fy2dta
🤑 Աշխարհի ամենահարուստ կինը $97 մլրդ հարստությամբ L’Oreal-ի ժառանգորդ Ֆրանսուա Բետանկուր Մեյերսն է, ում հաջողության գաղտնիքը բիզնեսների դիվերսիֆիկացումն է, ժամանակի գնահատումը ու մարդասիրությունը՝ https://tinyurl.com/3m7u7j5h
🎖 822 տոննա ոսկու պաշար ունեցող Հնդկաստանի կենտրոնական բանկը, որը 1990-ից ի վեր դրա մեծ մասը պահում էր երկրից դուրս, 100 տոննա ոսկի է հետ բերել Լոնդոնից. նպատակը պահպանման ծախսերի կրճատումն ու երկրի ներսում վստահության ամրապնդումն է ՝ https://tinyurl.com/yzmpwhns
💳 Mastercard-ը գործարկելու է կրիպտոակտիվների միջսահմանային փոխանցումների համակարգ Եվրոպայում ու Լատինական Ամերիկայում, ինչի շնորհիվ օգտատերերը հնարավորություն կունենան կրիպտոարժույթներ ուղարկել և ստանալ՝ https://tinyurl.com/szp7pysc
🏖 Կիպրոսը հավակնում է դառնալ tech հաբ և բիզնես կենտրոն. ներկայումս երկրի 1.2 միլիոն բնակչությունից 30,000-ը ֆինտեխ ոլորտում է, որն ապահովում է երկրի ՀՆԱ-ի գրեթե 15%-ը՝ https://tinyurl.com/4y4frubc
🪙 Հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանին (ում որդու հարսանիքը վերջերս ցնցել էր համացանցը) հիմնադրել է JioFinance սուպերhավելվածը, որը հնարավորություն կտա բանկային, ապահովագրական ու ներդրումային բոլոր գործարքներն իրականացնել մեկ վայրում՝ https://tinyurl.com/kavf87zf
✂️ Մայնինգ անողների կողմից պահվող Bitcoin-ի ծավալը հասել է 14 տարվա նվազագույնի. այսինքն՝ շուկայի աճի ժամանակ ավելի քիչ է լինելու թանկ գնով վաճառողների քանակը, և այժմ ներդրումների համար բարենպաստ ժամանակ է՝ https://tinyurl.com/2zzk5feu
📊 Մի հաջողակ ներդրող $12,000-ի PEW memecoin է գնել, որի արժեքը 4 օրում հասել է $1.4 միլիոնի. հաշվի առնելով կրիպտոակտիվի փոքր ծավալը՝ հեշտ չի լինելու այն ամբողջությամբ վաճառել թանկ գնով ու շահույթ ստանալ, քանի որ մեծ ծավալով վաճառքների դեպքում ակտիվի գինը կնվազի՝ https://tinyurl.com/28mek4nw
⚡️ Մինչև 2030-ն ամբողջությամբ թվային տնտեսություն դառնալու տեսլականի ֆոնին Կատարի կենտրոնական բանկն էլ հայտարարել է ԿԲ թվային արժույթի ներդրման առաջին՝ տեխնոլոգիական փուլի հաջող ավարտի մասին՝ https://tinyurl.com/mwnybaez
🎥 Վերջում՝ բոնուս՝ ինչպե՞ս ճանաչել ֆինանսական բուրգն ու չտրվել մեծ գումար աշխատելու fake գովազդներին, և ինչով են, օրինակ, Oriflame-ն ու Faberlic-ը տարբերվում բուրգերից` https://tinyurl.com/ysrv4zhm
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք՝ պարտքը փոսի պես է՝ ինչքան խորն ես փորում, այնքան դժվար է դուրս գալ~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N45)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan